Հարոլդ Ագնյու
Հարոլդ Ագնյու անգլ.՝ Harold Agnew | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28, 1921[1][2] Դենվեր, ԱՄՆ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2013[1][2] (92 տարեկանում) Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Դենվերի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Գիտական ղեկավար | Էնրիկո Ֆերմի |
Պարգևներ | Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և Էնրիկո Ֆերմի պարգև |
Harold Agnew Վիքիպահեստում |
Հարոլդ Մելվին Ագնյու (անգլ.՝ Harold Melvin Agnew, մարտի 28, 1921[1][2], Դենվեր, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 29, 2013[1][2], Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի որպես Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծման գիտական դիտորդ, իսկ ավելի ուշ Լոս-Ալամոսյան ազգային լաբորատորիայի տնօրեն Լոս-Ալամոսում:
1942 թվականին Ագնյուն միացավ Չիկագոյի համալսարանի մետալուրգիական լաբորատորիայի գիտնականներին, որոնք Մանհեթենյան նախագծի շրջանակներում զբաղվում էին Ռադիոակտիվ էլեմենտի և Միջուկային ռեակցիաների հետազոտությամբ։ 1943 թվականին տեղափոխվեց Լոս-Ալամասի ազգային լաբորատորիա, որտեղ աշխատեց Կոկֆորտ-Ուոլտոնի գեներատորի վրա: Պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ Չիկագոյի համալսարան, որտեղ ավարտեց իր դիպլոմային աշխատանքը Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ:
1949 թվականին Ագնյուն վերադարձավ Լոս-Ալամոս և Բիկինի ատոլում (Մարշալյան կղզի) 1954 թվականի մարտի 1-ին մասնակցեց թերմոմիջուկային պայթուցիկ սարքի միջուկային փորձարկմանը: 1964 թվականին դարձավ միջուկային զենքի շահագործման բաժնի ղեկավար: 1955-1961 թվականները նա Եվրոպայում ՆԱՏՕ միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտական խորհրդատուն էր: 1970-1979 թվականներին աշխատել է որպես Լոս-Ալամոսի լաբորատորիայի տնօրեն, իսկ երբ անցել է թոշակի, դարձել է միջուկային տեխնոլոգիաների նախագծերով զբաղվող General Atomics ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը: Մահացել է Կալիֆորնիայի նահանգում՝ Սոլանա-Բիչում[en] իր տանը 2013 թվականի սեպտեմբերի 29-ին:
Բովանդակություն
Երիտասարդ տարիներն ու կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդ Մելվին Ագնյուն ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում 1921 թվականի մարտի 28-ին: Նա քարտաշի ընտանիքում միակ երեխան էր: Միջնակարգ կրթությունն ստացել է Դենվերի դպրոցներից մեկում, որից հետո ընդունվել է Դենվերի համալսարանի քիմիայի ֆակուլտետ: Հարոլդը վատ մարզիկ չէր և համալսարանի հավաքականի կազմում հաղթել է սոֆթբոլի առաջնությունում: 1942 թվականի հունվարին ավարտել է ուսումը և Եյլի համալսարանում[3][4] սովորելու համար թոշակ ստացել:
Այն բանից հետո, երբ Պյորլ-Հարբորի հարձակում|ճապոնացիների կողմից Պյորլ-Հարբորը ռմբակոծվեց և ԱՄՆ-ն ստիպված միացավ Երկրորդ համաշխարհային պատերազմին Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողությունների թատերաբեմում, Հարոլդը և իր ընկերուհին՝ Բևերլին, որն ավարտել էր Դենվերի նույն դպրոցն ու համալսարանը, փորձեցին միանալ ԱՄՆ-ի բանակի ավիացիոն կորպուսին: Սակայն նրանց չթողեցին անցնել բանակի շարքերը: Դրա փոխարեն Դենվերի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավար Ջոյս Ստերնսը համոզեց նրան իր հետ միասին գնալ Չիկագոյի համալսարան, որտեղ Ստերնսը դարձավ Մետալուրգիական լաբորատորիայի ղեկավարներից մեկը: Ագնյուն բավականաչափ կրեդիտներ ուներ, որպեսզի ուսումը շարունակեր, իսկ Բևերլին՝ ոչ: 1942 թվականի մայիսի 2-ին նրանք Դենվերում ամուսնացան, որից հետո տեղափոխվեցին Չիկագո, որտեղ Բևերլին դարձավ Մետալուրգիական լաբորատորիայի ղեկավար Ռիչարդ Դոանի քարտուղարը: Ագնյուն և Բևերլին ունեցան երկու երեխա՝ մեկ աղջիկ՝ Նենսին, և մեկ տղա՝ Ջոնը[3][5]:
Չիկագոյի համալսարանի Մետալուրգիական լաբորատորիայում Ագնյուն աշխատել է Էնրիկո Ֆերմիի, Ուոլթեր Զիննի[en] և Հերբերթ Անդերսոնի[3] հետ: Մասնակցել է աշխարհում առաջին միջուկային ռեակտորի՝ Չիկագոյան պատաշար-1-ի շինարարությանը: Առաջնահերթ Ագնյուն աշխատել է չափիչ սարքերով: Հեյգերի հաշվիչը կալիբրվում էր ռադոնի և բերիլիումի օգտագործմամբ, որի արդյունքում Ագնյուն ռադիացիայի մեծ դոզա ստացավ: Դրանից հետո նա տեղափոխվեց ռեակտորում նեյտրոնների դանդաղեցման համար նախատեսված գրաֆիտային բլոկների տեղադրման աշխատանքներին: 1942 թվականի դեկտեմբերի 2-ին նա ականատես եղավ առաջին կառավարվող Շղթայական միջուկային ռեակցիային[6][4][7] Ագնյուն և Բևերլին տեղափոխվեցին Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիա 1943 թվականի մարտին[4]: Բերնարդ Վալդմանի[en] հետ նրանք գնացին Իլլինոյսի համալսարան Ուրբան-Շամպեյնում, որտեղ տղամարդիկ դեմոնտաժում էին Կոկֆորտ-Ուոլտոնի գեներատորը և լիցքավորված մասնիկների արագացուցիչը. այդ նույն ժամանակ Բևերլին բեկորների հաշվարկով էր զբաղված: Որից հետո դետալները ծովով ուղարկվեցին Նյու-Մեխիկո, այնտեղ Ագնյուն և Բևերլին դիմավորելով բեռը տեղափոխեցին Լոս-Ալամոսյան լաբորատորիա: Բևերլին շարունակում էր քարտուղար աշխատել սկզբից Մանհեթենյան նախագծի գիտական ղեկավար Ռոբերտ Օպենհայմերի, իսկ հետո ֆիզիկական բաժանմունքի ղեկավար Ռոբերտ Բաչերի[en] մոտ: Ագնյուի աշխատանքը այդ ժամանակ կայանում էր լիցքավորված մասնիկների արագացուցիչների կրկնակի հավաքման վրա, որը հետագայում օգտագործվել է Ջոն Մենլիի[en][5][8] խմբի փորձարկումների համար:
Երբ վերջացրին փորձարարական աշխատանքները, Ագնյույին տեղափոխեցին աշխատելու Մանհեթենյան նախագծի բաժիններից մեկի՝ «Ալբերտա» նախագծի վրա: Այնտեղ նա աշխատեց Լուիս Ալվարեսի խմբում, որի հիմնական նպատակը միջուկային պայթյունի ելքին հետևելն էր: Ագնյուն Ալվարեսի և Լոուրենս Ջոնսի հետ գտավ միջուկային պայթյունի ելքի հաշվարկման եղանակը՝ ճնշում հաղորդող սարքերը օդապարիկներով ցած նետելով և ցուցմունքները ինքնաթիռով գրանցելով[9]: 1945 թվականի հունիսին Douglas C-54 Skymaster ռազմա-տրանսպորտային ինքնաթիռով նա Խաղաղ օվկիանոսի Մարիանյան արխիպիլագի Տինիան կղզի տեղափոխվեց: Կղզում Ագնյուի առաջնահերթ խնդիրը դարձավ ամերիկական Boeing B-29 Superfortress The Great Artiste[en][10] ստրատեգիական ռմբակոցչի վրա նրա չափիչ ապարատուրայի տեղադրումը:
1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման ժամանակ Ագնյուն, Ալվարեսը և Ջոնսոնը գիտական դիտորդի դերում, Չարզ Սուինի վարած The Great Artiste[en]-ում գիտական դիտորդի դերում էին, որը Հերոսիմայի վրա «Փոքիկ» (անգլ.՝ Little Boy) ատոմային ռումբ նետող Enola Gay ստրատեգիական ռմբակոծիչ Boeing B-29 Superfortress-ի հետևից էր թռչում: Նա իր հետ կինոխցիկ էր վերցրել և նկարահանեց Հիրոսիմայի ռմբակոծման միակ գոյություն ունեցող կադրերը[9][11][12]:
Պատերազմի ավարտից հետո Ագնյուն ընդունվեց Չիկագոյի համալսարան, որտեղ ավարտեց իր դիպլոմային աշխատանքը Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ: Ագնյուն և Բևերլին ապրում էին Ֆերմիի և նրա ընտանիքի հետ՝ բնակատեղիի հետպատերազմյան անբավարարության պատճառով[8]: 1948 թվականին Ագնյուն ստացավ գիտության մագիստրոսի, իսկ 1949 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի կոչում[13], ավարտելով Cs-137, Y-91, Քլոր-147, Ru-106, Sm-151, P-32, Tm-170»[14]-ի «Բետա-սպեկտրներ» թեմայով դիսերտացիան:
Լոս-Ալամոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումն ավարտելուց հետո Ագնյուն վերադարձավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիա Ազգային հետազոտական ֆոնդի[en] աշխատակցի կարգավիճակով և ֆիզիկական բաժանմունքում աշխատեց զենքի կատարելագործման վրա[12]: 1950 թվականին նա տեղափոխվեց թերմոդինամիկական զենքի շահագործման նախագիծ և Բիկինի ատոլում (Մարշալովյան կղզի) միջուկային փորձարկման գլխավոր ինժեներն էր[15][16]: 1964 թվականին դարձավ միջուկային զենքի փորձարկման բաժանմումքի ղեկավար[12]:
1955-1961 թվականներին նա Նյու-Մեխիկո նահանգի սենատորն էր[17]: Նա Լոս-Ալամոսից Նյու-Մեխիկո նահանգի առաջին սենատորն էր: Սենատորները աշխատում էին առանց աշխատավարձի՝ ստանալով միայն հինգ դոլարի չափով օրավարձ[18]: Այս գործունեությունը խլում էր նրանից ընդամենը՝ զույգ տարիներին 30 օր և 60 օր կենտ տարիներին[19], հետևաբար Ագնյուն ի վիճակի էր Լոս-Ալամոսում շարունակել իր աշխատանքը՝ արձակուրդ վերցնելով սենատորական աշխատանքում[18]: Նա փորձում էր բարեփոխել Նյու-Մեխիկոյի օրենսդրությունը ալկոհոլի մինիմալ հավելուրդի որոշման մասով: Նրա փորձը 1957 թվականին անհաջողության մատնվեց, իսկ, 1963 թվականին օրենքը փոփոխության ենթարկվեց[20]:
1961 թվականից 1964 թվականը Ագնյուն հանդիսանում էր Եվրոպայում միավորված զինված ուժերի ՆԱՏՕ բարձրագույն գլխավոր հրամանատարի գիտական խորհրդատուն: Ինչպես նաև երկար տարիների ընթացքում, համատեղության կարգով զբաղեցնում էր խորհրդատվական դիրքեր ռազմական գերատեսչությունում: 1957-ից 1968 թվականը ԱՄՆ-ի Ռազմական Զինված ուժերի գիտախորհուրդի[en] անդամ էր: 1966-ից 1970 թվականը ԱՄՆ-ի Բանակի ռազմական զարգացման հրամանատարության Խորհրդատավական խմբի նախագահն էր: Ինչպես նաև այդ տարիներին Պաշտպանության գիտական խորհուրդի[en] անդամ էր: 1966-ից 1974 թվականը հանդիսանում էր ԱՄՆ-ի Բանակի Գիտախորհրդատվական խմբի անդամ: 1978-ից 1984 մտնում էր ԱՄՆ-ի Բանակի Գիտական խորհրդի մեջ[12]:
1970 թվականին Ագնյուն դարձավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի տնօրենը, որն այն ժամանակ ուներ մոտ 7000 հաշվառված աշխատակից[21]: Նրա ղեկավարման տարիներին մի շարք կարևոր փոփոխություններ տեղի ունեցան: Նրա նախորդը՝ Նորիս Բրենդբերին պատերազմից հետո վերականգնել էր լաբորատորիան զրոյից, շատ աշխատակիցների, որոնց նա հրավիրել էր, արդեն թոշակի տարիքի էին[22]: Ագնյուի օրոք լաբորատորիայում մշակվեց պաշտպանության կոմպլեքսի ստորերկրյա փորձնական տարբերակը, ավարտին հասցվեց նեյտրոնների ուսումնասիրման համար գիտական կենտրոնի կառուցումը, հայթայթվեց առաջին Cray-1 սուպերհամակարգիչը, անցկացվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ուսուցումը:Ագնյույին հաջողվեց լաբորատորիայում ստանալ W76 ջերմամիջուկային մարտագլխիկի, որը օգտագործվում էր UGM-96A Տրայդենտ I С-4 և UGM-133A Տրայդենտ II (D5) սուզանավերի բալիստիկ հրթիռների համար, ինչպես նաև Մինիտմեն միջմայրցամաքային ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռներում օգտագործվող W78 ջերմամիջուկային մարտագլխիկի շահագործման թույլտվությունը: ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից աջակցությունը ավարտվեց, սակայն, 1970-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ լաբորատորիան սկսեց ուսումնասիրել վառելիքի ալտերնատիվ տարբերակներ[22]:
Հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Ագնյուն հեռացավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայից և դարձավ միջուկային տեխնոլոգիաների նախագծերով զբաղվող General Atomics ընկերության նախագահն ու գործադիր տնօրենը: Մինչև 1985 թվականը նա զբաղեցրեց այդ պաշտոնը[12]: Կալիֆորնիայի համալսարանի ղեկավար Դեյվիդ Սաքսոնին[en] ուղղված իր նամակում նա գրում է իր հրաժարականի մասին և նշում, որ իր որոշման վրա ազդել է համալսարանի ղեկավարության քաղաքականության անբավարարվածությունը և լաբորատորիայի պրոպագանդայի բացակայությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կողմից Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի և Լիվերմորսյան ազգային լաբորատորիայի միջև ֆինանսավորման անարդարացի բաշխումից առաջացած հիասթափությունը[23]:
1974 թ.-ից 1978 թվականը Ագնյուն նախագահում էր Սպառազինման ու զինաթափման հսկողության գործակալության[en] Գլխավոր խորհրդակցական կոմիտետում: 1982 թ.-ից մինչև 1989 թվականը նա NASA-յի տիեզերական անվտանգության խորհրդակցական խմբի անդամ էր: 1988 թվականին Սան-Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում դարձել է ադյունկտ-պրոֆեսոր: 1978 թվականին ստացել է Էնրիկո Ֆերմիի մրցանակ: Հանսոն Բետի հետ հավասարապես, նա առաջինը ստացավ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի շքանշանը: Նա նաև ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի և ԱՄՆ-ի Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ էր[7][12][24][25]:
Լինելով Տակտիկական միջուկային զենքի կողմնակից, Ագնյուն 1970 թվականին նշել էր, որ «Վիշապի երախ» Վիետնամական կամուրջը, որի ոչնչացման համար կպահանջվեր կատարել մոտ 800 թռիչք, կարելի էր ոչնչացնել ընդամենը մեկ միջուկային ռումբով[26]: 1977 թվականին Ագնյուն իր հոդվածներից մեկում պնդում էր, որ Նեյտրոնային զենքի օգտագործումը կարող էր ապահովել սովորական զենքի համեմատ «տակտիկական» առավելություն, հատկապես Արևելյան բլոկի համեմատ: Ագնյուն պնդում էր, որ տեխնիկայի զրահապատումը հաշվի չառնելոու դեպքում պայթյունից առաջացած նեյտրոնները կարող են թափանցել ներս և մի քանի տասնյակ վայրկյանների ընթացքում անձնակազմին սպանել կամ լիովին դարձնել անարդյունավետ: Քանի որ նեյտրոնային ռումբը ունի ավելի ցածր կողմնակի վնաս, ապա նրա կիրառման ոլորտը ավելի լայն է, քան մասնատող զենքինն է, որը ապահովում է նրա առավելությունը[27]:
Բևերլին 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մահացավ[5]: Ագնյուին խրոնիկական լիմֆոլեյկոզ էին ախտորոշել: Նա մահացավ Կալիֆորնիայի նահանգի Սոլանա-Բիչի իր տանը 2013 թվականի սեպտեմբերի 29-ին[17][21]: Նա կտակել էր, որ իրեն դիակիզեն, իսկ մոխիրը թաղեն Բևերլիի հետ Լոս-Ալամոսի գերեզմանատանը[4][28]:
2005 թվականին ԲիԲիՍի-ին տված իր հարցարույցի ժամանակ Ագնյուն հայտարարել է. «ԱՄՆ-ի միջուկային զինապահեստի մոտ երեք քառորդը շահագործվել է իմ ղեկավարությամբ Լոս-Ալամոսում: Դա էլ հենց իմ թողած ժառանգությունն է»[11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Physics Today — Melville: AIP Publishing, 1948. — ISSN 0031-9228; 1945-0699
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Palevsky, 2005, էջ 2–3
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Broad William J. (October 1, 2013)։ «Harold M. Agnew, Physicist Present at Birth of the Nuclear Age, Dies at 92»։ New York Times
- ↑ 5,0 5,1 5,2 «In Memorium: Agnew and Ramsey»։ Los Alamos Historical Society Newsletter 30 (4): 3։ December 2011
- ↑ Palevsky, 2005, էջ 5
- ↑ 7,0 7,1 «Harold Agnew»։ Nuclear Age Peace Foundation
- ↑ 8,0 8,1 «Harold Agnew's Interview»։ Manhattan Project Voices
- ↑ 9,0 9,1 «American Experience. Race for the Superbomb. Harold Agnew on: The Hiroshima Mission»։ PBS
- ↑ Krauss, 2005, էջ 343
- ↑ 11,0 11,1 «The men who bombed Hiroshima»։ BBC
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Harold Agnew»։ American Institute of Physics
- ↑ Palevsky, 2005, էջ 10
- ↑ «The beta spectra of Cs137, Y91, Chlorine147, Ru106, Sm151, P32, Tm170»։ University of Chicago
- ↑ «Operation Castle»։ Nuclear Weapon Archive
- ↑ Palevsky, 2005, էջ 16
- ↑ 17,0 17,1 Sharpe Tom (September 30, 2013)։ «Former Los Alamos lab director Harold Agnew dies at 92»։ The Santa Fe New Mexican
- ↑ 18,0 18,1 «Interview with Harold M. Agnew»։ Nevada Test Site Oral History Project։ Solana Beach, California: University of Nevada, Las Vegas։ October 10, 2005
- ↑ «New Mexico State Legislature»։ New Mexico Legislature։ Վերցված է October 20, 2013
- ↑ Roybal, 2008, էջ 186–189
- ↑ 21,0 21,1 Woo Elaine (October 3, 2013)։ «Harold Agnew, head of atomic laboratory, dies at 92»։ The Washington Post
- ↑ 22,0 22,1 «The Times They Were a Changin’» (PDF)։ Los Alamos Science 4 (7): 73–79։ Winter/Spring 1983
- ↑ «Agnew quits Los Alamos, goes to General Atomic»։ Physics Today 32 (5): 116։ May 1979։ doi:10.1063/1.2995534
- ↑ «Award Laureates»։ Department of Energy
- ↑ «Members»։ National Academy of Engineering
- ↑ «Vintage Agnew» (PDF)։ Los Alamos Science 4 (7): 69–72։ Winter/Spring 1983
- ↑ «Profile of Harold Agnew»։ Institute for Policy Studies
- ↑ «Harold Agnew (1921–2013)»։ Nuclear Diner
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Robert Krauss, Amelia Krauss The 509th Remembered: A History of the 509th Composite Group as Told by the Veterans Themselves, 509th Anniversary Reunion, Wichita, Kansas October 7–10, 2004. — Buchanan, Michigan: 509th Press, 2005. — ISBN 978-0-923568-66-5
- Mary Palevsky Interview with Harold M. Agnew. — University of Nevada, Las Vegas Libraries, 2005.
- David Roybal Taking on Giants: Fabián Chávez, Jr. and New Mexico Politics. — Albuquerque: University of New Mexico Press, 2008. — ISBN 978-0-826344-36-6
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |