Հարթ խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարթ խխունջ
Հարթ խխունջ
Հարթ խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Վերնակարգ Hygrophila
Վերնաընտանիք Planorboidea
Ընտանիք Տափակ խխունջներ (Planorbidae)
Ցեղ Gyraulus
Տեսակ Հարթ խխունջ (G. laevis)
Միջազգային անվանում
Gyraulus laevis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Հարթ խխունջ (լատ.՝ Gyraulus laevis), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցին դեղնաեղջրագույն և սկավառալաձև է, լայնությունը մինչև 4 մմ է, իսկ բարձրությունը՝ մինչև 1 մմ, 4 արագ աճող պտույտներով մակերեսն առանց պարուրաձև մանրագծերի է և հարթ։ Վերջին պտույտը, որը վերևից գտնվում է ելանցքի մոտ, 1,8 անգամ նախավերջինից լայն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Աֆրիկայում, Արևմտյան Սիբիրում և Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է միայն Սևանա լճի մոտակայքում գտնվող ոչ խոշոր ջրամբարներից, Սևան քաղաքի և Նորաշեն գյուղի մոտակայքից, Հրազդան գետի ակունքներից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են աղբյուրամերձ ճահիճներում։ Կենսաբանական առանձնահատուկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանություն միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը տարծման վայրերում բավականաչափ բարձր էր։ Հայաստանում վերջին 50 տարիների ընթացքում չի հավաքվել։

Վտանգման հիմնական գործոններից է՝ Սևանա լճի մակարդակի իջեցման պատճառով ջրամաբարների հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6