Հասույթ
Հասույթ (անգլ.՝ Earnings), ընկերության գործունեությունից ստացված մաքուր եկամուտ[1]: Այն նաև համարվում է գումարի այն չափը, որից հաշվարկվում և գանձվում է շահութահարկը։ Կորպորատիվ գործառնությունների առանձին ասպեկտների վերլուծության համար օգտագործվում են մի քանի ավելի նեղ մասնագիտական տերմիններ, ինչպիսիք են՝ EBIT-ը (շահույթ նախքան տոկոսների և հարկերի վճարումը) և EBITDA-ն (շահույթ նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության հաշվարկումը)։
Հասույթի համար հաճախ կիրառվում են բազմաթիվ այլընտրանքային տերմիններ, ինչպիսիք են՝ եկամուտը և շահույթը։ Այս տերմիններն իրենց հերթին ունեն տարբեր սահմանումներ՝ կախված համատեքստից և հեղինակների նպատակներից։ Օրինակ՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը (IRS) օգտագործում է «հասույթ» տերմինը հարկվող եկամուտները նկարագրելու համար, մինչդեռ ընկերության համար իր հաշվետվություններում ներկայացված մաքուր հասույթն այն գումարն է, որը մնում է բոլոր հարկերը վճարելուց հետո[1]։
Ոչ պարբերական հասույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտավոր սեփականության օգտագործումը ձևավորում է ոչ պարբերական հասույթ: Այն հաճախ մեկ կարգով գերազանցում է սովորական, ընթացիկ եկամուտները[2]: Ոչ պարբերական հասույթի ստացումն էական նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ խոշոր ներդրումների արդարացման և երաշխավորման համար:
Հասույթի մանիպուլյացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասույթի հնարավոր մանիպուլյացիաները (խարդախությունները) հայտնաբերելու նպատակով կիրառվում են որոշ վիճակագրական մոդելներ (օրինակ՝ հիմնված Բենֆորդի օրենքի կամ Բենեիշի M-սանդղակի վրա)։