Jump to content

Հանս Ռոդլիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Ռոդլիխ
Ծնվել էփետրվարի 11, 1903(1903-02-11)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
Երկիր Ավստրիա և  Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 27, 1968(1968-11-27)[1] (65 տարեկան)
Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
ԿրթությունՖրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան

Հանս Ֆերդինանդ Ռոդլիխ (գերմ.՝ Hans Ferdinand Redlich, փետրվարի 11, 1903(1903-02-11)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - նոյեմբերի 27, 1968(1968-11-27)[1], Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և ուսուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդլիխը ծնվել է Վիեննայում, այն ժամանակ Վիեննայի համալսարանի պատմության պրոֆեսոր Յոզեֆ Ռեդլիխի (1869-1936) ընտանիքում։ Մասնավոր դասեր է վերցրել Փոլ Վայնգարտներից, (դաշնամուր), Հուգո Կաուդերայից (ներդաշնակություն) և Կառլ Օրֆից (կոմպոզիցիա): 1931 թվականին ավարտել է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը (երաժշտագիտություն)։ 1924-1925 թվականներին եղել է դիրիժոր Բեռլինում, 1925-1929 թվականներին՝ Մայնցում, ապա՝ Մանհայմում։ Նացիստների իշխանության գալուց հետո նա ստիպված է եղել արտագաղթել։

1937 թվականին հաստատվել է Մեծ Բրիտանիայում։ 1947 թվականին ստացել է բրիտանական քաղաքացիություն[3]։ Աշխատել է որպես դիրիժոր («Բի-բի-սի-ում») և դասավանդել բրիտանական համալսարաններում՝ Քեմբրիջ (1942-1949), Բիրմինգհեմ (1949-1955), Էդինբուրգ (1955-1962), Մանչեսթեր (1962-ից): Լետչվորթում ապրած նրա աշակերտներից է եղել հույն կոմպոզիտոր Յանիս Քրիստուն[4]: Հեղինակ է մի շարք երաժշտական հանրագիտարանների և բառարանների հոդվածների, մասնակցել է Հենդելի ամբողջական երկերի հրատարակության նախապատրաստմանը։ Գրել է մենագրություններ Մալերի, Մոնտեվերդիի, Վագների, Բրուկների, Բերգի մասին:

Հեղինակ է նվագախմբային պիեսների և վոկալ-սիմֆոնիկ եռագրության՝ «Հելդերլին» (1946)։

Ռոդլիխն ամուսնացավ իր առաջին կնոջ՝ Էլիզա Գերլախի հետ 1930 թվականին, և նա նրա հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Էլիզա Գերլախին մահացել է 1959 թվականին, և նա երկրորդ անգամ ամուսնացել է 1961 թվականին՝ Էրիկա Բուրգերի հետ։ Ռոդլիխը մահացել է Մանչեսթերում, մի քանի սրտի կաթվածից հետո[3][5]։

Երաժշտագիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gustav Mahler. — Nürnberg, 1919.
  • Claudio Monteverdi, Bd 1. Das Madrigalwerk. — В., 1932.
  • Richard Wagner: Tristan and Isolde. — L.-N. Y., 1948.
  • Richard Wagner: Lohengrin. — L.-N. Y., 1949.
  • Richard Wagner: Parsifal. — L.-N. Y., 1951.
  • Claudio Monteverdi. Leben und Werk. — Olten. 1949.
  • Bruckner und Mahler. — L.-N. Y., 1955.
  • Alban Berg. — W., 1957.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1991. — С. 456 — ISBN 5-85270-033-9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #120849615 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 'Redlich, Hans Ferdinand (1903 - 1968)' in Who Was Who, Oxford University Press (2011)
  4. «Jani Christou (1926-1970». Michael Stewart (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-01-29-ին.
  5. Reaney, Gilbert. 'Hans Ferdinand Redlich in Memoriam' in Acta Musicologica, Vol. 42 (1970), pp. 217-219