Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն
Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն Hans Jakob Christoffel von Grimmelshausen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ հունիս 1622, մարտի 17, 1622[1] կամ 1625[2] |
Ծննդավայր | Գելնհաուզեն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1676[3][4][5][…] |
Վախճանի վայր | Ռենխեն |
Գերեզման | Ռենխեն |
Գրական անուն | Israël Fromschmidt von Hugenfels[6], Samuel Greifenson von Hirschfeld[6], Simon Lengfrisch von Hartemfels[6], German Schleifheim von Sulsfort[6], Erich Stainfels von Frufensholm[6] և Melchior Sternfels von Fuchsheim[6] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և բանաստեղծ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Սիմփլիցիսմուս |
Կայք | grimmelshausen.org |
![]() |
Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն (գերմ.՝ Hans Jakob Christoffel von Grimmelshausen, մոտ հունիս 1622, մարտի 17, 1622[1] կամ 1625[2], Գելնհաուզեն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - օգոստոսի 17, 1676[3][4][5][…], Ռենխեն), գերմանացի գրող, ով հայտնի է դարձել իր «Սիմպլիցիսսիմուս» վեպով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս ֆոն Գրիմմելսհաուզենը ծնվել է 1622 թվականին Գելնհաուզենում՝ 16-րդ դարում Թյուրինգենի Գրիմմելսհաուզեն գյուղից Գելնհաուզեն տեղափոխված աղքատացած ազնվական ընտանիքում։ Նրա պապը զբաղվում էր հացթուխությամբ և 1582 թվականից այլևս չէր օգտագործում իր ազնվական տիտղոսները։ Հանսը վաղ տարիքում կորցնում է հորը, իսկ մայրը՝ շուտով վերստին ամուսնանում է և բնակության է տեղափոխվում Մայնի Ֆրանկֆուրտ։ Հանսի դաստիարակությունը ստանձնում է նրա պապը։ Հանսն իր կրթությունը ստանում է տեղի լատինական դպրոցներից մեկում։ 1634 թվականին Երեսնամյա պատերազմը (1618-1648) հասնում է Գելնհաուզեն, որի բնակչությունը համարյա ամբողջովին բողոքական էր։ Կայսերական զորքերը տիրում են քաղաքին և բնակչության մեծ մասը ստիպված է լինում պատսպարվել Հանաուի ամրոցում։ Նրանց մեջ էր նաև պատանի Հանսը։ 1636-1649 թվականներին նա մասնակցում է Երեսնամյա պատերազմին, որի ավարտից հետո ընդունում է կաթոլիկություն և 1649 թվականի օգոստոսի 30-ին Օֆֆենբուրգում ամուսնանում է Կաթարինա Հեննիգերի հետ։ Ամուսնությունից հետո տեղափոխվում է Գայսբախ, որտեղ նա 1649-1661 թվականներին Շաուենբուրգի կոմսերի մոտ պաշտոնավարում է որպես նրանց կալվածքների կառավարիչ։ 1662-1665 թվականներին պաշտոնավարում է բժիշկ Յոհաննես Կյուֆֆերի մոտ, իսկ 1667 թվականին վարչական աշխատանքի է անցնում Ստրասբուրգի եպիսկոպոսի մոտ։ Հանս ֆոն Գրիմմելսհաուզենը վախճանվել է 1676 թվականի օգոստոսի 17-ին Ռենխենում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզենի ամենանշանավոր ստեղծագործությունը խաբեբայապատում «Սիմպլիցիսսիմուս» (գերմ.՝ Der Abentheuerliche Simplicissimus Teutsch) վեպն է, որտեղ հեղինակը նկարագրում է Երեսնամյա պատերազմի ժամանակաշրջանի Գերմանիայի կյանքը։ Վեպը լայն տարածում է ունեցել գերմանական միջավայրում։ Գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ամադեուս Հարթմաննի (1905-1963) կողմից այս վեպի հիման վրա ստեղծվել է «Երիտասարդ Սիմպլիցիսսիմուս» (գերմ.՝ Des Simplicius Simplicissimus Jugend) օպերան։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1666 - «Der abenteuerliche Simplicissimus»
- 1669 - «Schwarz und weiß oder die Satirische Pilgerin»
- 1670 - «Der teutsche Michel»
- 1672 - «Das Rathstübel Plutonis»
- 1373 - «Die verkehrte Welt»
- 1673 - «Deß Weltberuffenen Simplicissimi Pralerey und Gepräng mit seinem Teutschen Michel»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Artur Bechtold: Grimmelshausen und seine Zeit. München, 1919: online bei archive.org.
- Jörg Jochen Berns: Die „Zusammenfügung“ der Simplicianischen Schriften. Bemerkungen zum Zyklusproblem. In: Simpliciana X (1998), S. 301-325.
- Heiner Boehncke, Hans Sarkowicz: Grimmelshausen. Lesen und Schreiben. Vom Musketier zum Weltautor. Biografie. Eichborn (Die Andere Bibliothek), Frankfurt a.M. 2011, ISBN 978-3-8218-6127-2.
- Dieter Breuer: Grimmelshausen-Handbuch. Fink, München 1999, ISBN 978-3-8252-8182-3.
- Misia Sophia Doms: „Alkühmisten“ und „Decoctores“. Grimmelshausen und die Medizin seiner Zeit. Lang, Bern u.a. 2006, ISBN 3-03910-949-9.
- Gerhard Dünnhaupt: Hans Jacob Christoph von Grimmelshausen. In: Personalbibliographien zu den Drucken des Barock. Bd. 3. Hiersemann, Stuttgart 1991, ISBN 3-7772-9105-6, S. 1825–1851.
- Peter Heßelmann (Hrsg.)։ Grimmelshausen und Simplicissimus in Westfalen. Lang, Bern u.a. 2006, ISBN 3-03910-991-X
- Lars Kaminski: Vita Simplicii. Einsiedlerleben und Antoniusverehrung bei Grimmelshausen. Peter Lang, Frankfurt am Main [u. a.] 2010, ISBN 978-3-631-60861-6.
- Karl Friedrich Gustav Könnecke: Quellen und Forschungen zur Lebensgeschichte Grimmelshausens. Zwei Bände; Gesellschaft der Bibliophilen, Weimar 1926.
- Volker Meid: Grimmelshausen. Leben, Werk, Wirkung. Reclam, Stuttgart 2011, ISBN 978-3-15-017682-5.
- Torsten Menkhaus: „O große Liebe gegen uns undankbare Menschen!“ Aspekte der Selbstfindung und Menschwerdung in Grimmelshausens Simplicissimus Teutsch und in der Continuatio. Tectum, Marburg 2011, ISBN 978-3-8288-2656-4.
- Günther Weydt: Hans Jacob Christoffel von Grimmelshausen. Metzler, Stuttgart 1971, ISBN 3-476-10099-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն» հոդվածին։ |
|