Հանս Կաուտսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Կաուտսկի
գերմ.՝ Hans Kautsky
Ծնվել էապրիլի 13, 1891(1891-04-13)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմայիսի 15, 1966(1966-05-15) (75 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԲեռլինի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան


Հանս Կաուտսկի (գերմ.՝ Hans Kautsky, ապրիլի 13, 1981, Վիեննա - մայիսի 15 1966, Սլովենիյա, Կամնիշկա-Բստրիցա), ավստրալացի քիմիկոս, սինգլետային թթվածնի հայտնաբերողը , քլորոֆիլի ֆլուորեսցենտ, ինչպես նաև անվանում են իրեն Կաուտսկու էֆեկտ անունով: Նա նաև մեծ ներդրում է ունեցել ածխաթթու գազի ասիմիլյացիայի և քիմիական սիլիցիումի ուսումնասիրման մեջ[1]):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսի հայրը Վալգելմ Իոսիվ Կաուտսկին (1864-1937) Պրուսիայի կայսերական պալատում արվեստի պրոֆեսոր և նկարիչ էր և աշխատել էր Վիեննայում և Բեռլինում[2]: Փոքր եղբայրներն են՝ Ռոբերտ Կաուտսկին (1895-1962, Վիեննայի պետական օպերա-ռեկվիզիտի գլխավոր վարպետ) և Ֆրիցը (երկրաբան Շվեդիայում)[3]: Պապիկը՝ Վենցել Իոգան Բաբտիստ Կաուտսկի (1827-1896) Պրահայում նկարիչ և բեմադրիչ էր, տատիկը՝ Մինա Կաուտսկին (1837-1912) դերասանուհի և գրող էր: Հանս Կաուտսկիի հորեղբայրը սոցիալ-դեմոկրատական տեսաբան Կարս Կաուտսկին էր: Հանսը ընտանիքի մեծ զավակն էր հինգ երեխաներից, ուներ երկու եղբայր և երկու քույր: Հանս Կաուտսկիի որդին՝ դոկտոր Հանս Կաուտսկի կրտսերը Լեյպցիգում ստացավ օվկիանոսագիտության կրթություն և երկար տարիներ ղեկավարել է «Մետեոր» հետախուզական հայտնի նավը, Փարիզում և Վիեննայում նաև միջազգային ատոմային էներգիայի գործակալության անդամ էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Կաուտսկին Հոլանդիայում սկզբում ստացել է նկարչի և գծանկարչի կրթություն, թեև երիտասարդ հասակից ավելի շատ հետաքրքրվում էր քիմիայով: 1911-1917-ական թվականներին Կաուտսկին Բեռլինի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում քիմիա է սովորել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անցել է զինվորական ծառայության փորձարարական լաբորատորիայում հակագազի դիմակների որակի վերահսկման համար: 1919 թվականին նա ամուսնացավ իր երիտասարդության ընկերոջ Մարտե Ուրբանի հետ, նրանք ներդաշնակ ամուսնության մեջ ապրել են ավելի քան 40 տարի: 1920 թվականին ծնվել է նրանց որդին: Պատերազմից հետո նա Վիլգելմ համալսարանում աշխատել է որպես օգնական Գերբերտ Ֆրենդլիխի գլխավորությամբ և 1922 թվականին ստացել է դոկտորի աստիճան, դիսերտացիա է պաշտպանել սիլիցիումի չհագեցած միացությունների վրա: 1928 թվականին նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Հեյդելբերգում, որտեղ 1934 թվականին ստացել է անօրգանական քիմիայի ասիստենտի կոչում: 1936 թվականի գարնանից մինչև 1945 թվականը Կաուտսկին Լեիհպիգսկոմ համալսարանի ամբիոնում պրոֆեսորի կոչմամբ դասավանդել է անօրգանական և կառուցվածքային քիմիա: 1943 թվականին իր համալսարանը քանդվեց: Ամերիկացիները բարձր գնահատեցին Լայպցիգի համալսարանում կատարած հետազոտությունը և 1945 թվականին պրոֆեսորին տեղափոխեցին Վայլբուրգ: 1947 թվականին նա փորձել է վերակառուցել Մարբուրգի ինստիտուտի անօրգանական քիմիայի համալսարանի շենքը, որտեղ նա ստացել է պրոֆեսորի պաշտոնը, բայց չկարողացավ:

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուտսկիի գիտական գործունեության հիմնական ուղղությունը կրեմնիային քիմիան էր: Մասնավորապես նա ուսումնասիրել է սիլոքսաների ձևավորումը, երկկողմանի պոլիմերային սիլիցիումի միացությունները, կալցիումի դիսիլիցիդից թթվածին և ջրածին (CaSi2): Դրանից բացի նա զբաղվում էր սիլիկաթթվի հիդրոպոլների ուսումնասիրությամբ հաշվարկում կատալիզի համար դրանց հնարավոր կիռարումը: Նա հետաքրքրվում էր նաև մակերեսային քիմիայով, այսինքն մակերևույթի վրա էներգիայի փոխակերպումների առումով (լուսածորում, ֆոսֆորափայլում և լուսաքիմիական ռեակցիաներ): Նա քլորոֆիլի ֆլուորեսցիայի վերաբերյալ լայնածավալ հետազոտություն է իրականացրել արեգակնային էներգիայի քիմիական փոխակերպման շրջանակներում ածխածնի ձուլման գործընթացում: Պրոֆեսոր Կաուտսկին և իր համահեղինակ Ա. Խիրշը հայտնաբերել են մթության մեջ ֆոտոսինթետիկ կայուն ֆլուրեսցենտների օբյեկտներ լույսի հետ ճառագայթումից հետո, դիտելով ֆլուորեսցիայի փոփոխությունը միայն իրենց աչքերի օգնությամբ[4]: Նրանք այս դիտարկումները հրապարակեցին մեկ էջանոց հոդվածում, «Naturwissenschaften» ամսագրում «Ածխածնի երկօքսիդի վերամշակման նոր փորձեր» խորագրի ներքո: Քլորոֆիլի ֆլուորեսցիայի փոփոխության ժամանակ լավ ժխտողաբար հարաբերակցություն է ունեցել CO2-ի սխալ կլանմամբ, նախկինում հրատարակված Օտտո Վարբուրգոմի կողմից 1920 թվականին: Արտակարգ երևույթի քլորոֆիլի լուսածորելին Կաուտսկին հանգեց երջանիկ պատահականությամբ: Այդ ժամանակ գերիշխում էր այն պատկերացումը, որ քլորիֆիլի մոլեկուլը ուղղակիորեն կապվում է CO2-ին և կլանում է լույսի էներգիան, անմիջապես այն փոխակերպելով քիմիական կապի էներգիայի: Երբ Կաուտսկին 1931 թվականին իր աշխատանքում հայտարարեց, որ քլորոֆիլի ֆլուորենցիան չի փոխվում կախված CO2-ի շրջակա միջավայրի պարունակությունից, գիտնակաների մեծամասնությունը գտավ, որ նրա սարքավորումները անսարք էին. կարծես անհավատալի էր, որ ֆլուորեսցիան կախված չէ ածխաթթու գազի կոնցենտրացիայից[5]: Թեև Կաուտսկին բույսերի ֆիզիոլոգ չէր, բայց կրթություն էր ստացել ֆիզիկական քիմիայի ոլորտում, ենթադրենք, որ լույսի և ածխաթթու գազի ռեակցիաները սահմանելը ֆոտոսինթեզի երկու առանձին գործընթացներ են: Նրա գաղափարը մնաց չճանաչված ընդհուպ մինչև 1951 թվականը, երբ հրատարակվեց Ռաբինովիչի և Դյուզենսի աշխատանքը, և հայտնվեց ստեղծագործական միտք ֆոտոսինթեզի մութ և լույս փուլերում: Հետազոտելով քլորոֆիլի ֆլուորենցիան կենդանի օբեկտներում՝ Կաուտսկին և նրա գործընկերները նկատեցին որ նա ավելի թույլ է, քան վառ կարմիր քլորոֆիլի ֆլուորենցիայի լուսավորությունը և բացի դրանից մարում է ժամանակի ընթացքում[6]: Փորձելով բացատրել այս երևույթը՝ նրանք շարունակեցին ուսումնասիրել, թե ինչպես է կատարվում ֆլուորենցի մարումը որոշակի անհայտ մոլեկուլներում: Կաուտսկին ենթադրեց, որ այդ մոլեկուլը կրող է լինել թթվածինը: Այս գաղափաը ապացուցելու համար նա կատարեցմի պարզ փորձ. ֆոտոսենսիբիլատոր-ներկը դնելով ֆիքսեց սիլիկագելային նյութի տակը և տեղադրել է մեկ լուծույթ օրգանական նյութերով, նույնպես տակը ֆիքսելով դրեց[7]: Կատարվելով լույսի ճառագայթում օքսիդանում է սննդատու միջավայրը ինչից բխում է որ օքսիդացումը միջնորդվում է որոշ գազանման մասնիկի կողմից: Կաուտսկին նաև հայտնաբերեց որ թթվածինը կմարի ֆլուորենցիաների և դանդաղեցված ֆլուորենցիաների ներկանյութերից ամրացնելով տակը: Այս արդյունքներից ինչպես նաև Ռոբերտ Մալիկենի տվյալներին հենվլով վերջերս բացատրեց O2-ի կառուցվածքը էներգիական մակարդակում, նա արել է ճիշտ եզրակացություն, որ CO2-ի ֆոտոսինթեզի և ֆիքսացիայի ընթացքում կարող է տեղի ունենալ էներգիայի փոխանցումը թթվածին գոյացնելով 102 սինգլետային թթվածին: Միայն նա սխալ եզրակացրեց, որ թթվածինը կարող է լինել առաջին Էներգիայի կամ էլեկտրոնի ընդունողը ԷՏՑ-ի ֆոտոսինթեզում[8]: Այնուամենայնիվ, այդ ժամանակ այդ հայեցակարգը չճանաչվեց, և Կաուտսկինի աշխատանքը երկար ժամանակ անտեսվեցին իրենց նորարարութան պատճառով: Կաուտսկին մահացավ չիմանալով, որ 1964 թվականին այս ոլորտում իր առաջին հրատարակություն գրեթե 33 տարիների ընթացքում, լիովին հաստատվել է ֆոտոսինթեզի ընթացքում թթվածնի կարևորության մասին եզրահանգումները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lothar Beyer, Eberhard Hoyer (2000)։ Franz Hein, Arthur Schleede, Hans Kautsky und die Anorganische Chemie in Leipzig։ Nachrichten aus der Chemie 48։ էջ 1493–1497։ doi:10.1002/nadc.20000481212 
  2. Ausführliche Biografie bei biospektrum.de.
  3. Prof. Dr. Dr. h.c. Lothar Beyer, Dr. Jens Blecher (07.02.2008)։ «KAUTSKY» (գերմաներեն)։ Universität Leipzig 
  4. Gerhard Fritz: Das Porträt: Hans Kautsky (1891—1966), Chemie in unserer Zeit, 15. Jahrg. 1981, Nr. 6, S. 197—200, ISSN 0009-2851, doi:10.1002/ciuz.19810150605
  5. Kautsky, H., Hirsch, A. (1931), Neue Versuche zur Kohlensäureassimilation, Naturwissenschaften, 19:964-964.
  6. Govindjee։ «Sixty-Three Years Since Kautsky: Chlorophyll a Fluorescence»։ Australian Journal of Plant Physiology (2): 131–160։ doi:10.1071/PP9950131 
  7. Practical Applications of Chlorophyll Fluorescence in Plant Biology / edited by Jennifer R. DeEll,P.M.A. Toivonen. — Boston : Kluwer Academic Publishers: Springer, 2003. — P. 32. — ISBN 978-1-4613-5065-1
  8. A. A. Krasnovsky։ «Primary mechanisms of photoactivation of molecular oxygen. History of development and the modern status of research»։ Biochemistry (Moscow) (10): 1065–1080։ doi:10.1134/S0006297907100057 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H. Kautsky u. U. Franck: Chlorophyllfluoreszenz und Kohlensäureassimilation, 9.-12. Mitteilung. In: Biochemische Zeitschrift 315, 1943, S. 10-232

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]