Հաննա Գրոնկևիչ Վալց
Հաննա Գրոնկևիչ Վալց լեհ.՝ Hanna Gronkiewicz-Waltz | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական հարթակ |
---|---|
Կրթություն՝ | Վարշավայի համալսարան (1975) և XLIV Liceum Ogólnokształcące im. Stefana Banacha w Warszawie? |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] (1981), scientific professorship degree?[2] (նոյեմբերի 12, 2013) և հաբիլիտացիա[2] (հունվարի 1, 1993) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ, բանկիր, համալսարանի դասախոս և իրավաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 4, 1952[3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | լեհ.՝ Hanna Beata Gronkiewicz |
Ամուսին | Andrzej Waltz?[4] |
Պարգևներ | |
Հաննա Բեատա Գրոնկևիչ Վալց (լեհ.՝ Hanna Beata Gronkiewicz-Waltz, նոյեմբերի 4, 1952[3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քաղաքական գործիչ և իրավաբան։ Լեհաստանի Ազգային բանկի նախագահ (1992—2000)։ 2006 թվականից մինչև 2018 թվականը եղել է Վարշավայի քաղաքապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն և դասախոսական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչակազմի ֆակուլտետը (1975), իրավաբանական գիտությունների դոկտոր, բանկային իրավունքի մասնագետ։
1981 թվականից աշխատել է Վարշավայի համալսարանի իրավաբանական և վարչական գիտությունների ինստիտուտում։ 1990 թվականից՝ Վարշավայի կաթոլիկ աստվածաբանության ակադեմիայի կանոնական իրավունքի ֆակուլտետի դոցենտ։ 1989-1992 թվականներին եղել է խորհրդարանի հասարակական իրավունքի հարցերով փորձագետ։ 1991 թվականին ընդգրկվել է բանկային իրավունքի կոդիֆիկացման հանձնաժողովի կազմում։ Իրավական հարցերով գիտական աշխատանքների հեղինակ է։
1980 թվականին եղել է Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչակազմի ֆակուլտետում Համապոլի «Սոլիդարնոստ» պրոֆմիավորման կազմակերպության հիմնադիրների թվում, 1989-1992 թվականներին ղեկավարել է այդ կազմակերպությունը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի մարտի 5-ից մինչև 2001 թվականի հունվարի 10-ը՝ Լեհաստանի Ազգային բանկի նախագահ։ Ամերիկյան Global Finance ամսագիրը չորս անգամ նրան ճանաչել է Եվրոպայի Կենտրոնական բանկի լավագույն նախագահ։ ԶԼՄ-ներում նրան անվանում էին «լեհական ֆինանսների երկաթե լեդի»։
1995 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել է ընտրողների 2,76 %-ի աջակցությունը։ Աջակցում է մի քանի աջ կազմակերպությունների և մի մասը կաթոլիկ հասարակության։ Իր քաղաքական իդեալը համարում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։ Հանդես է եկել ի պաշտպանություն ընտանիքի, ազատության, մասնավոր սեփականության։ Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, որը հաղթել էր այդ ընտրություններում, 2006 թվականին հայտարարել էր, որ նա «բացառապես իրավասու մարդ է, աշխատունակ և միաժամանակ ողջախոհ»։
2001-2004 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ։ 2005 թվականին ընտրվել է լեհական Սեյմի պատգամավոր «Քաղաքացիական պլատֆորմ» Լիբերալ կուսակցությունից։
2006 թվականի նոյեմբերի 26-ին, պահպանողական ազգայնական կոալիցիայի ներկայացուցիչ Կազիմեժ Մարցինկևիչի դեմ բացառապես համառ պայքարում հաղթել է Վարշավայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում (ձայների 53,18 %)։ 2010 թվականի նոյեմբերին վերընտրվել է Վարշավայի նախագահ՝ առաջին փուլում հավաքելով ձայների 53,67 %-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #140316558 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Polish Science
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://polityka.se.pl/wiadomosci/kim-jest-andrzej-waltz-maz-hanny-gronkiewicz-waltz-aa-Kv9V-DgGy-9bm7.html
- ↑ https://www.umcs.pl/pl/doktorzy-honorowi,1739.htm#page-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Գրոնկևիչ Վալց» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհաստանի քաղաքական գործիչներ
- Լեհ տնտեսագետներ
- Գիտությունների դոկտորներ
- Վարշավայի համալսարանի շրջանավարտներ
- Լեհ գիտնականներ
- Լեհաստանի իրավաբաններ