Հայկական հողերի վերամիավորումը Արտաշես I-ի կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական հողերի վերամիավորում
Armenian Empire 80 BC.png
Հայկական հողերի վերամիավորումը Արտաշես I-ի կողմից
Թվական մ. թ. ա. 160
Վայր Արագած լեռան լանջեր, Ախուրյանի առափնյա ճամբար
Հակառակորդներ
Արտաշես Ա Երվանդ Դ
Հրամանատարներ
Սմբատ Բյուրատյան Զորավար Արգամ

Հայկական հողերի վերամիավորումը Արտաշես I-ի կողմից, Արտաշես I-ի գահակալության ժամանակ (մ.թ.ա. 189-160) հայկական մանր իշխանությունների վերամիավորում։

Պայքար հայկական հողերի միացման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես 1-ը գահակալել է մ.թ.ա. 189-160 թվականներին։ Իր իշխանության տարիներին հայկական հողերը բաժանված էին մանր իշխանությունների։ Նրան հաջողվել է միավորել Հայկական հողերը պայքարելով ոչ միայն Սելևկյան և Պարսից պետությունների, այլև ներքին կենտրոնախույս ուժերի հետ։ Արտաշեսը, սկզբում վերամիավորել է Հայաստանի ծայրամասային մարզերը, որոնք հարևան պետությունների ձեռքն էին անցել[1]։ Գահակալման առաջին տարիներին Արտաշեսը արշավանք է ձեռնարկում Արևելք, հասնում է Կասպից ծովի ափեր՝ Մեծ Հայքին միացնելով Փայտակարանն ու Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը։ Դեպի Վիրք կատարած արշավանքի արդյունքում գրավում է Գուգարք նահանգը։ Արևմուտքում Արտաշեսը գրավում է Կարնո երկրամասն ու Դերջա գավառը, իսկ Տմորիք երկրամասը ազատագրում է Սելևկյաններից։

Մարտավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի մարտերը կարճ ժամանակում կարողանային հաջողություններ գրանցել՝ Արտաշեսը գործադրել է զորքերի հիմնական ուժերի՝ գլխավոր ուղղությամբ կենտրոնացնելու մարտավարությունը։ Կարողանալով ժամանակին համախմբել քաղաքական և ռազմական ուժերը, հմտորեն կարողացել է կազմակերպել զորքի մարտական գործողությունները, իսկ տեղանքի վարպետորեն կիրառումը ապահովել է ճակատամարտի հաղթական ավարտը։

Այրարատյան թագավոր Երվանդի դեմ վարած պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Այրարատի թագավոր Երվանդը տեղեկանում է Արտաշեսի գործողությունների մասին, որ վերջինս ցանկանում է արշավանք կազմակերպել իր թագավորության դեմ, դիմում է դաշնակից պետություններին։ Ստանալով դաշնակից պետությունների աջակցությունը, զորքերը հավաքում է Երվանդաշատի հյուսիսային մատույցների մոտ, բանակն ուղելով Արտաշես 1-ի զորքերի դիմաց[2]։

Ճակատամարտի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան ճակատամարտն Արտաշես 1-ն իր զորքերը դասավորել է Արագած լեռան լանջերին, Երվանդի զորքերից 55-60 կմ հեռու։ Երվանդի զորքերը գտնվում էին Երվանդաշատ քաղաքի հյուսիսում, Ախուրյանի առափնյա ճամբարում։ Արտաշեսի զորքերի հրամանատարն էր Սմբատ Բրուտյանը։ Նա էլ կառուցում է զորքերի մարտակարգերը։ Մարտը սկսվելուն պես Երվանդի զորքերի մարտակարգերի նախարարներն իրենց զորքերով, ինչպես նաև զորավար Արգամը անցնում են Արտաշեսի կողմը։ Ընթանում են ծանր մարտեր։ Արդյունքում Երվանդի զորքերը պարտություն են կրում ու նահանջում[3]։

Զորաբանակների դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդաշատի ճակատամարտ մ.թ.ա. 190 թվական

Երվանդ թագավորի զորաբանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ թագավորի զորաբանակի հեծելազորը դասավորվել էր առջևից՝ մարտական կարգերի կենտրոնում, նրան հաջորդում էր հետևակը՝ զորավար Արգամ Մուրացանի գլխավորությամբ։ Հետևակը ճակատամարտից առաջ, զորավարի գլխավորությամբ անցնում է Արտաշեսի կողմը։ Մարտական կարգերի երկրորդ գծում դասավորվել էին Երվանդ թագավորի դաշնակիցների զորքերը։ Իսկ թիկունքում կանգնած է եղել Երվանդի թագավորական պահապան հեծելազորն և մնացյալ զորքը։

Արտաշես Ա արքայի զորաբանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես արքայի զորաբանակի հեծելազորը շարվել էր կենտրոնում։ Հեծելազորը ղեկավարում էր Սմբատը։ Երկրորդ գծի վրա դասավորված էին հետևակի հիմնական ուժերը։ Այս ուժերը ղեկավարում էր Արտաշեսը։ Արտաշեսի Ա-ի կողմն անցած նախարարների զորքերը շարվել էին աջ և ձախ թևերում։ Աջ և ձախ կողմերի պաշտպանության համար դասավորվել էր արքայակն թիկնապահ և նախարարների հեծելազորը։

Ճակատամարտի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի արդյունքում Երվանդ թագավորը պարտություն է կրում և նահանջում դեպի Երվանդաշատ։ Տեսնելով այս թագավորի և զորքի փախուստը, Արտաշեսի զորքի զորավար Սմբատ Բրուտյանի հեծելազորը սկսում է հետապնդել նրանց՝ հասնելով մինչև Երվանդաշատ բերդին։ Զորավարը իր հեծելազորի ջոկատով կազմակերպում է քաղաքի պաշարում, հանդիպում է Երվանդի և նրա աջակիցների դիմադրությանը, բայց կարողանում է իր ձեռքն վերցնել հսկողությունը, մինչև Արտաշեսի հրամանատարությամբ շարժվող զորքի մոտենալը։

Արտաշեսն իր զորքով հաջորդ օրն առավոտյան գնացել է Երվանդաշատ, իսկ ճակատամարտի երկրորդ օրվա կեսին հասել է Երվանդի դաստակերտին, որը գտնվել է ժամանակակից Հոկտեմբերյանի շրջանի Խերբեկլու գյուղի շրջակայքում։

Երվանդի զորքերի դեմ սկսվել են ուժգին մարտերը բերդաքաղաքի պարիսպների մոտ։ Բերդում գտնվող ժողովուրդը անձնատուր լինելով բաց է արել դարպասը։ Բերդը ներխուժած Արտաշեսի ռազմիկներից մեկը սրի հարվածով ճեղքել է Երվանդի գլուխը և սպանել նրան։ Բերդի կայազորը անձնատուր է եղել և Երվանդաշատ միջնաբերդն ընկել է Արտաշեսի ձեռքը։

Արտաշատի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Արքայի առջև դրված էր կարևորագույն խնդիր, նա պետք է ընտրեր միացյալ հայոց պետության կենտրոնի տեղը, որը պետք է միջազգային նշանակություն ունենար իր տնտեսական, մշակութայի, առևտրի զարգացմամբ, նրա միջով պիտի անցնեին ռազմական նշանակություն ունեցող կարևորագույն ուղիները։

«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են,- գրում է Մովսես Խորենացին,- և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ» [4]։

Ինչպես գրում է Պլուտարքոսը, Արտաշատ քաղաքը կառուցվել է Հայաստանում ապաստան գտած Կարթագենի զորավար Հաննիբալի խորհրդով։

Քաղաք են տեղափոխվում ռազմական արշավանքների ժամանակ գերևարվածները։ Արտաշատը կարճ ժամանակում դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական, մշակութային նշանավոր կենտրոններից մեկը։

Արտաշես Ա արքայի բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես 1-ը ստեղծեց կանոնավոր, լավ զինված բանակ։ Կազմեց չորս զորավարություններ՝ երկրի սահմաններն պաշտպանելու համար։ Արքան թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների, ստրատեգիաների՝ կառավարումը բարելավելու համար։ Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները։ Մերձավորներն հանձնեց երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը։ Ճշգրտեց օրացույցը, տոմարը՝ հստաակեցրեց։

Արտաշեսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդի կողմից հայտնի է որպես Արտաշես «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով։ Նրա մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, որոնցում գովերգել է արքայի իմաստությունն ու քաջությունը։

Արտաշես I-ը՝ որպես քաղաքական և ռազմական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտաշես I-ը եղել է Առաջավոր Ասիայի քաղաքական աչքի ընկնող դեմքերից մեկը։ Այդ հաստատվում է նրանով, որ Պոնտոսի, Փոքր Հայքի, Կապադովկիայի և Պափլագոնիայի միջև մ․թ․ա․ 179 թվականին խաղաղության պայմանագիր կնքելուն այդ պետությունների հրավերով գործունյա մասնակցություն է ունեցել Մեծ Հայքի թագավոր Արտաշես I-ը։
  2. Արտաշեսը պատմական Մեծ Հայքի թագավոր եղած ժամանակ (մ.թ.ա. 189-160 թվականներ) կարողացել է միավորել հայկական հողերը և ստեղծել կենտրոնացված պետություն։ Հյուբշմանը ենթադրում է, որ Արտաշեսի և Զարեհի ժամանակ այս եփրատյան ընդարձակված Հայաստանը, հավանորեն, իր մեջ ընդգրկում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը, Կորճեքը, Ուտիքը և Արցախը [5]։
  3. Արտաշեսը հայոց թագավորներից առաջինն էր, որ բաժանել է երկիրը ռազմական չորս շրջանների, նշանակել է այդ շրջաններում զինվորական պետեր՝ բդեշխներ, դասավորել է զորքերը սահմանները պահպանելու արտաքին հարձակումներից, որով ապահովել է երկրի ճկուն պաշտպանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]