Հայաստանի կանաչների միություն
Հայաստանի կանաչների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1985 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Հայաստանի կանաչների միություն, հասարակական կազմակերպություն։ Ստեղծվել է 1985 թվականին Երևանում, մինչև 1989 թվականը կոչվել է «Գոյապահպանություն»։ 1993 թվականից Եվրոպական կանաչների ընկերության անդամ է։
Նպատակն է պահպանել շրջակա միջավայրը և նպաստել առկա բնական ռեսուրսների արդարացված և խելացի օգտագործմանը։ Բարելավել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ գործող օրենսդրությունը։ Նպաստել էներգիայի այլընտրանքային և ավելի ապահով աղբյուրների օգտագործմանը, քիմիական արդյունաբերության և մյուս ոլորտներում տեղի ունեցող աղտոտումների դեմ պայքարն ու բնական բուսական պաշարների պահպանությունն է, ինչպես նաև ազգաբնակչության էկոլոգիական դաստիարակության խորացումը։
Հայաստանի կանաչների միության կողմից բողոքների հետևանքով 1988 թվականին փակվեց Հայկական ատոմային էլեկտրակայանը, ինչը պատճառ դարձավ էներգետիկայի հայկական ճգնաժամին, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես մութ ու ցուրտ տարիներ։
Կազմակերպության խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչների միության խնդիրներն են՝
- աջակցել էկոլոգիական դաստիարակությանը, ՀՀ բնապահպանական օրենքների ընդունմանը և դրանց իրականացմանը,
- համակողմանիորեն նպաստել ՀՀ կենսոլորտի, կենդանական և բուսական աշխարհների գենոֆոնդի պահպանությանը, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը, նպաստել գյուղատնտեսության մեջ քիմիական պարարտանյութերի և պեստիցիդների քանակներն ու տրանսպորտի վտանգավոր արտանետումները նվազեցնող միջոցառումների իրականացմանը,
- նպաստել Հայաստանում այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծմանը, շրջակա միջավայրն աղտոտող աղբյուրների ու թափոնների համակողմանի հաշվառմանը, կենցաղային և արդյունաբերական աղբի վնասազերծմանն ու վերամշակմանը,
- ստեղծել կենսոլորտի աղտոտվածության, մարդու առողջության և ընդհանրապես բնապահպանական խնդիրներին վերաբերող տեղեկատվական բանկ ու դրանք հասանելի դարձնել ազգաբնակչությանը
Հայաստանի կանաչների միությունը համագործակցում է «Աշխարհի բժիշկներ», «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |