Հակոբ Ասատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Ասատուրյան
Ծնվել է1903 մարտի 3
Վախճանվել էօգոստոսի 11, 2003(2003-08-11) (տարիքը 100)
Վախճանի վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Հակոբ Ասատուրյան Վիքիդարանում

Հակոբ Հովհաննեսի Ասատուրյան (1903, մարտի 3, Չոմախլու Կեսարիայի գավառ2003, օգոստոսի 11, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժշտագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ասատուրյանը ծնվել է Կեսարիայի գավառի Չոմախլու գյուղում։ 1915 թվականին, չավարտած Խրիմյան վարժարանը, ընտանիքի հետ բռնում է տարագրության ճանապարհը, որի ընթացքում սովից ու տանջահարությունից մահանում են մայրը ու երկու քույրերը։ 1918 թվականին հանգրվանում է Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանում, որը վերածվել էր որբանոցի։ 1920 թվականին հաստատվում է ԱՄՆ-ում։ 1928 թվականին հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիներից հանդես է եկել նաև որպես երգիչ՝ կատարելով Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի մշակած ժողովրդական ստեղծագործությունները, որոնք 1947 թվականին, Նյու Յորքում լույս են տեսել ձայնապնակներով՝ «Հայ երգ» վերտառությամբ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասատուրյանի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1923 թվականին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ասատուրյանը տպագրվել է Մաժակցի գրական կեղծանունով։ 1936 թվականից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական-քննադատական տեսություններ։ Հակոբ Ասատուրյանի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքն արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը։ Նրա «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տօ, լա՜ճ տնաւեր» (1986) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են։

Հակոբ Ասատուրյանը գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող երկեր («Քարի եւ հողի պատմութիւն», 1969, «Պարոյր Սեւակի հետ», 1971)[1]։ 1990 թվականին Լոս Անջելեսում հրատարակել է «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1983 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարիւրամեակ, հանդիպումներ, յուշեր, Նյու Յորք, 1978։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թամրազյան Հ., Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը, Ե., 1993։
  • Հարյուրամյակ, Նյու Յորք, 1978։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png