Հալինա Պոսվյատովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հալինա Պոսվյատովսկայա
Częstochowa, Ławeczka Haliny Poświatowskiej - fotopolska.eu (246717).jpg
Ծնվել էմայիսի 9, 1935(1935-05-09)[1][2]
ԾննդավայրՉեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էնոյեմբերի 11, 1967(1967-11-11) (32 տարեկանում) կամ հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[1][3] (32 տարեկանում)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Գրական անունused by her
Մասնագիտությունբանաստեղծ, արվեստների գործիչ և գրող
Լեզուլեհերեն[3]
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունՍմիթ Քոլեջ

Հալինա Պոսվյատովսկայա (լեհ.՝ Halina Poświatowska, մայիսի 9, 1935(1935-05-09)[1][2], Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան - նոյեմբերի 11, 1967(1967-11-11) կամ հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[1][3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ բանաստեղծուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալինա Պոսվյատովսկայան (ծննդյան անունը՝ Միգա) ծնվել է 1935 թվականի մայիսի 9-ին Լեհաստանի հոգևոր կենտրոնում՝ Չեստոխովայում: Սրտի ծանր արատի պատճառով կյանքի մեծ մասն անց է կացրել հիվանդանոցներում և առողջարաններում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ադոլֆ Ռիխարդ Պոսվյատովսկու հետ, որը նույնպես ծանր հիվանդ է եղել: Երիտասարդներն ամուսնացել են 1954 թվականի ապրիլի 20-ին Չեստոխովայում, սակայն երկու տարի անց՝ 21 տարեկանում, Հալինան այրիացել է: 1958 թվականին Պոսվյատովսկայան ԱՄՆ-ում սրտի բարդ վիրահատություն է տարել: Լեհաստան վերադառնալուց հետո ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Բանաստեղծուհու կյանքի վերջին տարիները կապված են այս քաղաքի հետ, որտեղ նա դասավանդել է համալսարանում: 1967 թվականին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և որոշում կայացվեց ևս մեկ անգամ սրտի վիրահատություն կատարել, որից հետո էլ նոյեմբերի 8-ին նա մահացավ: Բանաստեղծուհու և նրա ամուսնու շիրիմները գտնվում են Չեստոխովայի Սուրբ Հոգի գերզմանատանը:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների առաջին շարքով Պոսվյատովսկայան հանդես է եկել «Չենստոխովյան թերթում»: Նրա պոեզիայի հայտնագործողը համարվում է Տադեուշ Գերիմսկին, որը հետագայում նույն թերթում հրապարակված «Բանաստեղծուհու հրաժեշտը» հոդվածում նշում է, որ դա ինքն արել է ավելի շատ խղճահարությունից ելնելով, քան թե նրա պոեզիան բարձր գնահատելով: Մեկ տարի անց հրատարակվել է Պոսվյատովսկայայի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կռապաշտության օրհներգը» (1958), որն էլ դրական արձագանք է ստացել բանաստեղծների և քննադատների շրջանում: Այնուհետև լույս են տեսել ևս երեք ժողովածուներ՝ «Այս օրը» (1963), «Ներբող ձեռքերով» (1966) և «Եվս մեկ հիշողություն» (1967): Բանաստեղծուհու մահից հետո հայտնաբերվել են բազմաթիվ չհրապարակված բանաստեղծություններ: Հետմահու հրատարակվել է «Պատմվածք ընկերոջ համար» ինքնակենսագրական վեպը:

Պոսվյատովսկու ստեղծագործությունները հիմնականում հյուսված են սիրո և մահվան մոտիվներով: Գիտակցելով իր խոցելիությունը՝ Պոսվյատովսկան բազմիցս հանդես է եկել անողոք ճակատագրի դեմ: Նա սաստիկ վշտանում է մարդկային մարմնի անկատարությամբ, բայց միաժամանակ կարողանում է վայելել հեռացող կյանքի ամեն պահը: Իր ստեղծագործություններում նա շոշափում է կանացիությունը, գրում իր և այլ կանանց մասին, հերոսուհի կանանց մասին: Հալինա Պոսվյատովսկու պոեզիան ուսմունք է մարդկային բնավորության, սիրո, կարոտի և իր մոտալուտ մահը գիտակցող կնոջ մասին:

Aquote1.png Умрёт ли мир немного,
Когда я умру?

Гляжу:
Закутан в лисий воротник,
Шагает мир.

Никогда не думала,
Что я ворсинка в его мехах.

Я всегда была здесь,
А он — там.

Но всё же
Приятно подумать,
Что мир немного умрёт,
Когда я умру.
- Халина Посвятовская, перевод с польского Надежды Никитиной
Aquote2.png


Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալինա Պոսվյատովսկայայի արձանը Չենստոխովոյի քաղաքապետարանի մոտ գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ծառուղում
  • 1974 թվականից Չեստոխովայում կազմակերպվում է Հալինա Պոսվյատովսկու անվան ամենամյա գրական մրցույթ:
  • Չեստոխովայի քաղաքապետարանի մոտ գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ծառուղում 2007 թվականին նստարանի վրա տեղադրվել է Հալինա Պոսվյատովսկայայի արձանը՝ ոտքերի մոտ կատու[4]:
  • Չեստոխովայի Յասնոգորսկի 23 հասցեում գտնվող նրա տանը 2007 թվականի մայիսի 9-ին բացվել է Հալինա Պոսվյատովսկու Պոեզիայի տուն թանգարանը:

Ռուսերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (Стихи) Пер. Н.Астафьевой/Современная польская поэзия. М.: Прогресс 1971, с.210-212
  • Халина Посвятовская. Стихи. Пер.с польск. и вступл. Н.Астафьевой /Иностранная литература 1972 № 4 с.165-173
  • Халина Посвятовская (Стихи) Пер. и предисл. Н.Астафьевой / Весь свет. М.1976 с.129-137
  • (Стихи) Пер. Н.Астафьевой/Из современной польской поэзии. Гроховяк. Харасымович. Посвятовская. Гжещак. М.: Прогресс, 1979 с.163-208
  • Н.Астафьева, В.Британишский. Польские поэты XX века. Антология. т. II, СПб : Алетейя 2000 с.283-308
  • Н.Астафьева Польские поэтессы. Антология СПб : Алетейя 2002 с.430-483

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grażyna Borkowska, Nierozważna i nieromantyczna. O Halinie Poświatowskiej [Reckless and Unromantic. On Halina Poświatowska], Kraków: Wydawnictwo Literackie, 2001, first edition, paperback, pp. 204, ISBN 8308031498.
  • Kalina Błażejowska, Uparte serce [A Stubborn Heart], Kraków: Wydawnictwo Znak, 2014, first edition, hardback, 338 pp, ISBN 9788324029952.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]