Հալիդե Էդիբ
| Հալիդե Էդիբ Halide Edip Adıvar | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 11, 1884[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հունվարի 9, 1964[4][5][6][…] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Merkezefendi Kabristanı |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Ազգություն | թուրք |
| Մայրենի լեզու | օսմաներեն և թուրքերեն |
| Կրոն | իսլամ[7] |
| Կրթություն | Ուսկյուդար ամերիկյան ակադեմիա |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, լրագրող և ֆեմինիստ |
| Աշխատատու | Ստամբուլի համալսարան |
| Ամուսին | Անդան Ադիվար և Salih Zeki?[8] |
| Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ |
| Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Հալիդե Էդիբ Ադըվար (օսման.՝ خالده اديب اديوار , թուրքերեն՝ Halide Edib Adıvar, հունիսի 11, 1884[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 9, 1964[4][5][6][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, մշակութային և հասարակական գործիչ։ Հայոց ցեղասպանության ժամանակ մասնակցել է հայ որբերի մահմեդականացմանը և թուրքացմանը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականից՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության գործուն քարոզիչներից։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ Սիրիայում Ջեմալ փաշայի հանձնարարությամբ ղեկավարել է որբանոցների ստեղծման աշխատանքը։
1920-ական թվականներին շրջագայել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում։ Ամերիկյան հասարակայնության շրջանում թուրքերի վերաբերյալ դրական կարծիք ստեղծելու և պատմությունը կեղծելու նպատակով քարոզել է այն միտքը, թե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ, իբր, հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ Էդիբը միաժամանակ փորձել է ցույց տալ, թե ինքը դեմ է եղել հայ որբերին մահմեդականացնելուն, սակայն ժամանակակիցների (Ռիֆաթ Մեվլան Զադե) վկայությամբ, Էդիբը հայ որբերին մահմեդականացրել է և դաստիարակել որպես թուրքերի։ Գրել է վեպեր, ուշադրության է արժանի նրա հուշագրությունը, որտեղ անդրադարձել է նաև հայերի տեղահանությանը և հայ որբերի վիճակին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Memoires of Halide Edip, N. Y.-L, 1926.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- 1 2 http://muse.jhu.edu/journals/journal_for_early_modern_cultural_studies/v006/6.2andrea02.html
- 1 2 http://www.turkishculture.org/literature/literature/turkish-authors/halide-edip-adivar-246.htm?type=1
- 1 2 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 18. — ISBN 978-2-221-06888-5
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/adivar-halide-edip
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/salih-zeki
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիդե Էդիբ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 11 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Հունվարի 9 մահեր
- 1964 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք ազգայնականներ
- Թուրք արձակագիրներ
- Թուրք գրողներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք կին ակադեմիկոսներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք ուսուցիչներ
- Թուրք վիպասաններ
- Թուրք ֆեմինիստ գրողներ
- Թուրք ֆեմինիստներ
- Թուրքիայի կին քաղաքական գործիչներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Հասարակական գործիչներ
- Հույն-թուրքական պատերազմի (1919-1922) թուրք մասնակիցներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ
- Պանթյուրքիստներ
- Ռոբերտ քոլեջի շրջանավարտներ
- Ստամբուլում ծնված գրողներ
- Օսմանյան կայսրության գրողներ