Հալե Սահաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալե Սահաբի
Ծնվել էփետրվարի 4, 1958(1958-02-04)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհունիսի 1, 2011(2011-06-01)[1] (53 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունԱզգայնական կրոնական շարժում
 Haleh Sahabi Վիքիպահեստում

Հալե Սահաբի (անգլ.՝ Haleh Sahabi, փետրվարի 4, 1958(1958-02-04), Թեհրան, Իրան - հունիսի 1, 2011(2011-06-01)[1], Թեհրան, Իրան), իրանցի մարդասեր և ժողովրդավարության ակտիվիստ, որը հանդիսացել է Իրանի նախկին պատգամավոր և ընդդիմության վետերան գործիչ Էզզաթոլլա Սահաբիի դուստրն ու Յադոլլա Սահաբիի թոռնուհին։ Մահացել է իր հայրիկի հուղարկավորության ժամանակ սրտի կանգից, որի պատճառն, այնուամենայնիվ, վիճարկվում է[2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալե Սաբահին ծնվել է Թեհրանում 1958 թվականի փետրվարի 4-ին[4] Էզզաթոլլա Սահաբիի և Զահրա Աթաեյի ընտանիքում։ Ամուսնացել է Թաղի Շամեխիի հետ և ունի Յահյա անունով որդի և երկու դուստր՝ Ամենեն և Ասին[5]։

Ձերբակալություն և ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահաբին «Խաղաղության մայրեր» խմբի անդամ է եղել և կանանց իրավունքների քարոզիչ։ 2009 թվականի օգոստոսի 5-ին այլոց հետ ձերբակալվել է պառլամենտի դիմաց, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երկրորդ պաշտոնավարման երդմնակալության արարողության ժամանակ[6][7]։ Դատապարտվել է երկու տարի ազատազրկման «ռեժիմի դեմ քարոզչություն տարածելու» և «հասարակական կարգը խաթարելու» համար[8], սակայն ժամանակավորապես ազատ է արձակվել 2011 թվականի մայիսին տեղի ունեցած իր հայրիկի հուղարկավորության նպատակով[6]։

Մահ և հայրիկի հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդվել է, որ իր հայրիկի՝ Էզզաթոլլա Սահաբիի հուղարկավորության ընթացքում վիճաբանություն է ունեցել «Բասիջ» ոստիկանության մի քանի անդամների հետ։ Նրա որդու՝ Յահյա Շամեխիի խոսքերով՝

«Երբ մենք պապիկիս մարմինը դուրս բերեցինք հուղարկավորության արարողության համար, պաշտոնյաները փորձեցին դադարեցնել այն, որի պատճառով մթնոլորտը շատ շիկացավ։ Վերջապես նրանք բռնի ուժով տարան մարմինը։ Այնուհետև մայրս ընկավ և կորցրեց գիտակցությունը։ Բժիշկը մեզ ասաց, որ նա մահացել է սրտի կաթվածի պատճառով»[6]։

Սահաբիի՝ անվտանգության ուժերի կողմից ծեծի ենթարկվելու փաստը հաստատած ականատեսների թվում են եղել Ահմադ Մոնթազերին և Համեդ Մոնթազերին (Այաթոլլա Մոնթազերիի որդին ու թոռը) և մի անանուն լրագրող, որի մասին նշել է Իրանում Մարդու իրավունքների միջազգային արշավը։ Համեդ Մոնթազերին հարցազրույցներից մեկում ասել է․

«Ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես է ուժայիններից մեկը հարվածում տիկին Սահաբիի մարմնի վերին մասին, և ես վկայում եմ, որ հարվածից անմիջապես հետո նա ուշագնաց եղավ։ Դրանից անմիջապես հետո հանցագործը թաքնվեց ամբոխի մեջ»[9]։

Շահարկումների առարկա է դարձել, որ նրա մահը կարող է պայմանավորված լինել ֆիզիկական շփումների ընթացքում թոքին և աղիքներին հասցված վնասվածքներով[10]։ Մի անանուն անձ, որը պնդել է, թե վիրաբույժ է ու վերջին պահերին փորձել է փրկել նրան Թեհրանի կլինիկաներից մեկում, ՅուԹյուբում տեղադրված մի տեսանյութում ասել է․

«Երբ ես այցելեցի այս տիկնոջը, նա շատ գունատ էր։ Ես բացառում եմ եմ սրտի կանգը որպես մահվան հիմնական պատճառ։ Ենթադրում եմ, որ դա պետք է լիներ ներքին արյունահոսություն, հատկապես այն պատճառով, որ նա այդքան գունատ էր։ Ես ականատես եմ եղել որովայնի ձախ կողմում, կրխքավանդակից անմիջապես ներքև ծեծի նշանների և ենթադրում եմ, որ դա պետք է լիներ փայծաղի ուժեղ վնասվածք։ Նա ուներ սուր որովայնի ախտանիշներ. այնուամենայնիվ, վերջնական ախտորոշումը հնարավոր էր կատարել միայն դիահերձման միջոցով»[11]։

Սակայն հետագայում Ռադիո Ֆարդային տված հարցազրույցում ընտանիքը հերքել է, որ որևէ բժիշկ է մասնակցել կլինիկայում նրան փրկելու աշխատանքներին[12]։

Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներն ասել է, որ իր հայրիկի հուղարկավորության ընթացքում Հալե Սահաբիի մահվան ականատեսների և վստահելի պատմությունները պարզաբանել են, որ տիկին Սահաբին մահացել է Իրանի անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված դատապարտելի գործողությունների արդյունքում[13]։

Մյուս կողմից, կառավարությունը պնդել է, որ Սահաբին մահացել է բնական պատճառներից։ Թեհրանի նահանգապետարանի աշխատակազմի անվտանգության ղեկավար Ալիռեզա Ջանեն հերքել է, որ թաղման ժամանակ բախումներ են եղել և հայտարարել, որ Սահաբին մահացել է «սթրեսի և շոգ եղանակի պատճառով» սրված սրտի հետ կապված խնդիրների պատճառով[6]։ Սակայն ինչպես հաղորդվել է, Թեհրանի ջերմաստիճանը եղել է միայն 26 աստիճան ըստ ցելսիուսի առավոտյան ժամը 6-ին, իսկ ժամը 7-ին՝ 28 աստիճան[14]։ Իրանի կառավարական լրատվամիջոցները նույնպես հայտարարել են, որ Սահահբին մահացել է «սրտի խնդիրներից» և հերքել են, որ սգավորների և անվտանգության ուժերի միջև բախումներ են եղել, սակայն Իսլամական հանրապետության լրատվական գործակալությունն այնուամենայնիվ հաղորդել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, ովքեր մտադիր են եղել խափանել կարգը․ այլ մանրամասներ չեն ներկայացվել[15]։

Իրանում Մարդու իրավունքների միջազգային արշավը հայտարարություն է տարածել, որում միջադեպն անվանել է «ողբերգություն», որը բացահայտում է «բոլոր իրանցիներին պատկանող ավանդույթների նկատմամբ խորը արհամարհանքը»։ Այն կոչ է արել Իրանի դատական համակարգին հետաքննել միջադեպը և արգելել հուղարկավորության արարողություններին անվտանգության ուժերի ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունները կամ որևէ այլ միջամտություն[16]։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները նույնպես խնդրել են Իրանի կառավարությանը հետաքննել Սահաբիի մահվան հանգամանքները[17][18]։ Amnesty International կազմակերպությունը, որը Սահաբիինն նախկինում խղճի բանտարկյալ էր անվանել կալանավորման պատճառով, Իրանի կառավարությունից պահանջել է հետաքննել նրա մահը «ՄԱԿ-ի` «Արտաիրավական, կամայական և ամփոփ մահապատիժների արդյունավետ կանխարգելման և հետաքննության» վերաբերյալ սկզբունքներին լիովին համապատասխանության պայմաններում»[19]։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահաբին հուղարկավորվել է Լավասան քաղաքի մոտ գտնվող մի փոքրիկ գերեզմանատանը իր մահից կարճ ժամանակ անց՝ նույն երեկոյան։ Մահից անմիջապես հետո իշխանությունները բռնագրավել են նրա մարմինը և ստիպել ընտանիքին հուղարկավորությանը ներկա գտնվել գիշերային ժամին[12]։ Ակնհայտորեն ոչ մի դիահերձում էլ չի կատարվել մահվան պատճառը պարզելու համար[12]։ Հուղարկավորությանը ներկա են եղել միայն ընտանիքն ու փոքրաթիվ ընկերներ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին Սահաբիի մասին «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում այս երևույթն անվանել է «դիակի գողություն» իսլամական հանրապետության ռեժիմի կողմից[20]։

Հիշատակի արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահաբիի մահից երեք օր անց՝ 2011 թվականի հունիսի 4-ին, մի քանի հարյուր ցուցարարներ փորձել են լուռ խմբերով հավաքվել Թեհրանի հյուսիսում գտնվող Հոսեյնիե Էրշադ մզկիթի դիմաց, բայց անվտանգության ուժերի առատ ներկայությունը նրանց խանգարել է մզկիթ հասնել․ ուժայինները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են մահակներ և կրակոցներ արձակել օդ, ինչպես նաև մի քանի ձերբակալություններ են կատարել[13]։

Հոդա Սաբերի հացադուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 2-ին Հոդա Սաբերը դադարեցրել է ուտելիք օգտագործել, հետագայում նաև հրաժարվել ջրից[3]՝ բողոքելով «Հալեհ Սահաբիի մահվան պատճառ դարձած պայմանների դեմ», ինչպես նաև կառավարության կողմից ցուցարարների դեմ ճնշումից․ նա այդ ժամանակ կալանքի տակ էր գտնվում Էվին բանտի 350 բանտախցում։ Ականատեսները պատմել են, որ ուրբաթ առավոտյան առաջին անգամ կրծքավանդակի ցավից բողոքելուց հետո վեց ժամվա ընթացքում Սաբերն ուժեղ գոռում էր հոգեվարքի մեջ, բայց բանտի աշխատակիցները նրան ուշադրություն չէին դարձնում, որից հետո են միայն նրան տեղափոխել բուժօգնություն ստանալու։

Սաբերը մահացել է 52 տարեկանում Թեհրանի Մոդառես հիվանդանոցում 2011 թվականի հունիսի 10-ին։ Նրան հիվանդանոց էին բերել խցանված զարկերակները բացելու վիրահատություն կատարելու, բայց հացադուլը վնասել էր նրա սիրտը և վիրահատությունն անհաջող է անցել։ Մահից միայն երեք օր անց են հիվանդանոցից այդ մասին տեղեկացրել նրա ընկերներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20110705174423/http://www.iranian.com:80/main/2011/jun/haleh-sahabi
  2. «BBC فارسی - خبرهای کوتاه - 'دختر عزت الله سحابی درگذشت'». Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  3. «مرگ هاله سحابی بر اثر خشونت و ضربه ماموران بود؛ مقامات نظام باید فورا رسیدگی کنند». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  4. «Haleh Sahabi - Iranian.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  5. «هاله سحابی به پدر پیوست+ خبر تکمیلی 3 «  سایت خبری تحلیلی کلمه». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Iran: Haleh Sahabi dies at funeral of Ezatollah Sahabi, By Mohsen Asgari, bbc.co.uk 1 June 2011.
  7. «پیشانی خونین هاله سحابی، نشان از ضرب و جرح داشت». رادیو فردا. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  8. Mourners At Iranian Dissident Funeral 'Detained'|rferl.org|2 June 2011
  9. «Hamed Montazeri attests on Sahabi death». Radio Farda. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  10. Haleh Sahabi (1957–2011)
  11. «Anonymous surgeon about Haleh Sahabi on Youtube». YouTube. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Sahabi family interview with Radio Farda». Radio Farda. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  13. 13,0 13,1 «Iran protest dispersed by force: witnesses». AFP via Yahoo News. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  14. «Yesterday's and last weeks' weather in Tehran, Iran». Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  15. Iran, Opposition Groups Dispute Cause of Activist's Death |VOA News| 2 June 2011
  16. Daughter of Deceased Dissident Dies Following Attack During Father’s Burial, 1 June 2011 International Campaign for Human Rights in Iran.
  17. Britain asks Iran to investigate death of women's rights activist Haleh Sahabi, Saeed Kamali Dehghan | guardian.co.uk, | 2 June 2011
  18. U.S. demands answers in death of Iranian dissident|From Elise Labott, CNN State Department Producer|1 June 2011
  19. «Iran: Investigate death of women's rights and peace activist at father's funeral». Amnesty International. 2011 թ․ հունիսի 3. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  20. «Corpse stealing a new phenomenon by IR». VOA Persian. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.