Հալե Ասաֆ
Հալե Ասաֆ | |
---|---|
Ծնվել է | 1905 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 31, 1938 |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Նոտր դամ դը Սիոն դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ազգականներ | Միհրի Մյուշֆիք Հանըմ |
Hale Asaf Վիքիպահեստում |
Հալե Ասաֆ (թուրքերեն՝ Hale Asaf, իսկական անունը՝ Սալիհ, 1905, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 31, 1938, Փարիզ), վրացական և չերկեսական ծագմամբ թուրք նկարչուհի[1]։
Թուրք նկարչուհի Միհրի Մյուշֆիք Հանըմի զարմուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալե Ասաֆը ծնվել է 1905 թվականին Կոստանդնուպոլսում Օսմանյան Կայսրության վճռաբեկ դատարանի նախագահի ընտանիքում։ Մանուկ հասակում լուրջ հիվանդության արդյունքում հինգ տարեկան հասակում վիրահատել են նրա լյարդը, որի հետևանքով ամբողջ կյանքում նա բարդություններ է ունեցել։ Սովորել է Կոստանդնուպոլսի աղջիկների համար նախատեսված մասնավոր Տիրամայր Սիոնի ֆրանսիական ավագ դպրոցում[2], որտեղ սովորել է անգլերեն և ֆրանսերեն խոսել։ 1919 թվականին Թուրքիայի անկախության պատերազմի սկզբում նրան ուղարկել են Հռոմ, որտեղ մորաքրոջից ստացել է նկարչության առաջին դասերը։
Հաջորդ տարի մեկնել է Փարիզ, սովորել ընտանիքի ընկեր Նամըք Իսմայիլի հետ[2], այնուհետև ծնողները Հալեին ուղարկել են Բեռլին ֆորմալ կրթություն ստնալու համար։ Թեև կրկնվող հիվանդության պատճառով վիրահատել էին Հալեի թոքերը, նա կարողացավ ընդունելության քննություններ հանձնել և ընդունվել Պրուսիայի գեղարվեստի ակադեմիա և ուսանել Արթուր Կամպֆի մոտ։ Չնայած ընտանեկան հոգսերին, Հալեն ակադեմիայում լավ էր սովորում։ 1924 թվականին նրա ստեղծած դիմանկարներից տպագրվեցին տեղական գեղարվեստական ամսագրում։
Պատերազմից հետո Հալեն տուն է վերադարձել և ընդունվել գեղարվեստի դպրոց (İnas Sanayi-i Nefise Mektebi), որտեղ սովորել է Ֆեհման Դուրանի և Իբրահիմ Չալըհի հետ[3]։ Երբ շվեյացարական առողջարանում Հալեի մայրը մահացել է տուբերկուլյոզից, նա օգտագործել է մոր ազգանունը՝ «Ասաֆ» Սալիհի փոխարեն։ Հալեն այլևս արվեստի դպրոցում չէր սովորում, երբ Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից ստանալով Եվրոպայում սովորելու կրթաթոշակ՝ մեկնել է Գերմանիա, սովորել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել է Լովիս Կորինտը[3]։ 1926 թվականին Գալաթասարայի թանգարանում ներկայացվել են նրա աշխատանքները[3]։ 1927-1928 թվականներին Հալեն վերդարձել է Փարիզ, Գրանդ Շոմեր ակադեմիայում սովորել Անդրե Լոտի մոտ[2] և մասնավոր դասեր ստացել Իսմայիլ Հակի Օյգարից։ Կարճ ժամանակ հետո վերադարձել է Թուրքիա, բնակվել Բուրսայում, դասավանդել աղջիկների նորմալ դպրոցում և «Նեկատի Բեյ աղջիկների» արվեստի ինստիտուտում[3]։ 1929 թվականին Հալեն Օյգարի հետ եղել են «Müstakil Ressamlar ve Heykeltraşlar Birliği»-ի (Անկախ նկարիչների և քանդակագործների ասոցիացիա) հիմնադիրներից։ Չհարմարվելով Բուրսայի գավառական մթնոլորտին, 1931 թվականին մեկնել է Փարիզ։ Տարվա վերջում նա կրկին վիրահատվել է։ Ապաքինվելու ընթացքում հանդիպել է իտալացի գրող Անտոնիո Անիանտեին, ով աշխատեցնում էր «Galerie-Librarie Jeune Europe» պատկերասրահը և առաջարկել է Հալեին դառնալ պատկերասրահի տնօրեն[3]։ Ավելի ուշ նրանք միասին են ապրել։ Պատկերասրահը փակվել է 1934 թվականին, Անիանտեի գրքերն արգելվել են Եվրոպայի որոշ մասերում, քանի որ նա Բենիտո Մուսոլինիի ընդդիմադիրն էր, և զույգի ֆինանսական վիճակը վատթարացել է։ Ասաֆի քրոնիկական հիվանդությունը վերածվել է քաղցկեղի, և նա մահացել է 1938 թվականի գարնանը[2]։
Հալեի նկարները ոչնչացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Անհայտ է, թե ինչ է պատահել այն ստեղծագործությունների հետ, որոնք եղել են Անիանտեի մոտ, երբ նա մահացել է 1983 թվականին։ Մի քանի կտավ վաճառվել է թուրք հավաքորդներին[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Burcu Pelvanoğlu, Hale Asaf, Türk Resminde Bir Dönüm Noktası (A Turning Point in Turkish Painting), Yapi Kredi Yayinlari, Istanbul, 2007. ISBN 975-08-1308-1
- Abidin Dino, "Var'la Yok Arasında Hale Asaf", in Dünya Sanat Dergisi (World of Art Magazine) #36, 2005.
- Antonio Aniante, Ricordi di un giovane troppo presto invecchiatosi (Memories of a Young Man Who Aged Too Soon), Bompiani, 1939.
- Fikret Adil, "Paris'te Ölen Türk Ressamı:Hale Asaf" (Turkish Painter who Died in Paris), Yeni Mecmua (New Handbooks), Istanbul, 1940.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brief biography Արխիվացված 2011-03-01 Wayback Machine @ the Georgian Friendship Association.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biography and appreciation @ Turkish Paintings,
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hale Asaf memorial page Արխիվացված 2020-06-05 Wayback Machine from the Istanbul Women's Museum.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ArtNet: Paintings by Asaf
- Hale Asaf @ Biyografi.net
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալե Ասաֆ» հոդվածին։ |
|