Միհրի Մյուշֆիք Հանըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միհրի Մյուշֆիք Հանըմ
Mihri Müşfik Hanım.jpg
Ծնվել էփետրվարի 26, 1886(1886-02-26)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1954
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Mihri Müşfik Hanım Վիքիպահեստում

Միհրի Մյուշֆիք Հանըմ (թուրք.՝ Mihri Müşfik Hanım, փետրվարի 26, 1886(1886-02-26), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1954, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), թուրք առաջին ու ամենահայտնի նկարիչներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր դիմանկարներով: Հանըմն ստեղծել է հայտնի մարդկանց, այդ թվում` Աթաթուրքի և Հռոմի Բենեդիկտոս XV պապի, բազմաթիվ դիմանկարներ:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրի Մյուշֆիք Հանըմը ծնվել է Աչբա ընտանիքում, Ռասիմ-փաշայի առանձնատանը, Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, 1886 թվականի փետրվարի 26-ին: Նրա հայրը` արքայազն Ահմեդ Ռասիմ-փաշան, եղել է անատոմիայի մասնագետ և Ռազմական բժշկության դպրոցի հայտնի դասավանդող: Պաշտոնական փաստաթղթերում և ընտանեկան նամակներում նա հիշատակվում է նաև որպես այդ հաստատության տնօրեն: Դոկտոր Ահմեդ Ռասիմ-փաշայի նուրբ ճաշակն ու հետաքրքրությունները պետք է որ կարևոր դեր խաղացած լինեն նրա դստեր գեղագիտական կրթության հարցում: Ռասիմ-փաշան հայտնի էր նաև երաժշտության հանդեպ սիրով ու երեկույթներին սազով կատարումներով: Միհրի Հանըմի մայրը Ֆաթմա Նեշեդիլ Հանըմն էր: Նրա փոքր քույրը` Էնիս Հանըմը, նկարչուհի Հալե Ասաֆի մայրն է:

Կյանքը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով սովորական արևմտյան կրթություն` Հանըմը հետաքրքրություն է ցուցաբերել գրականության, երաժշտության ու գեղանկարչության հանդեպ: Գեղանկարչության առաջին մասնավոր դասերը նրան տվել է իտալացի նկարիչ Ֆաուստո Ձորանոն, Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի իր ստուդիայում[2]: Ավելի ուշ նա սիրահարվում է ակրոբատի խմբի տնօրենին, ով այցելել էր Ստամբուլ: Հետո մեկնել է Հռոմ, այնուհետև` Փարիզ, ակնհայտորեն ցանկանալով մտնել գեղարվեստական շրջանակներ[3]: Որոշ ժամանակ նա ապրել և աշխատել է փարիզյան Մոնպառնաս թաղամասի բնակարանում` գումար վաստակելով դիմանկարչությամբ ու բնակարանի սենյակներից մեկն ուսանողներին վարձով տալով: Այդ ուսանողներից մեկն էր Մյուշֆիք Սելամի-բեյը, ով քաղաքագիտություն էր սովորում Փարիզի համալսարանում, և ում հետ կարճ ժամանակ անց Հանըմն ամուսնանում է: Նրա ամուսինը Բուրսայում հայտնի Սելամի-բեյի որդին էր: Քաղաքականությունից բացի նա հետաքրքրվել է պատմությամբ ու գրականությամբ: Նրանց հարսանիքի տարեթիվը հայտնի չէ:

Վերադարձ Ստամբուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրի Հանըմը ներկայացվել է օսմանյան ֆինանսների նախարար Ջավիդ-բեյին, ով Փարիզ էր ուղարկվել ֆրանսիական կառավարության հետ Բալկանյան պատերազմներն ավարտելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Նա Միհրի Հանըմին երաշխավորող հեռագրեր է ուղարկել օսմանյան կրթության նախարարին: Արդյունքում նա 1913 թվականին նշանակվել է Ստամբուլի աղջիկների դպրոցի արվեստի ուսուցչուհի: Երբ 1914 թվականին ստեղծվել է Ստամբուլի գեղեցիկ արվեստների օրիորդաց դպրոցը, նա նշանակվել է դրա տնօրեն ու ուսուցիչ: Միհրի Հանըմը ընկերություն է արել «Նոր գրականություն» շարժման պոետների, հատկապես` դրա ղեկավարներից Թևֆիկ Ֆիկտերի հետ: Աշիյանում նրա տունը նկարչուհու համար որոշ ժամանակ ստուդիա է ծառայել: Միհրի Հանըմի այցելությունը լրագրող Հյուսեյին Ջահիթին ու քննադատության ենթարկված ֆինանսների նախկին նախարար Ջավիդ-բեյին նրա վարքի վերաբերյալ քննադատության ալիք է բարձրացրել: Ի պատասխան դրան, նա 1919 թվականին իր աշակերտների հետ այցելել է Թանին թերթն ու քննարդել այդ մեղադրանքները: Նրա մտերմիկ հարաբերությունները Միություն և առաջադիմություն կուսակցության հետ պատճառ են դարձել, որ նա լքի Ստամբուլը շրջափակման ժամանակ և մեկնի Իտալիա 1919 թվականին: Իր վերադարձից մեկ տարի անց Հանըմը շարունակել է դասավանդել Գեղեցիկ արվեստների օրիորդաց դպրոցում:

Ճանապարհորդություն դեպի Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Հանըմը կրկին մեկնել է Իտալիա, իսկ հաջորդ տարի բաժանվել է ամուսնուց: Իտալիայում նա սիրավեպ է ունեցել տեղի բանաստեղծ Գաբրիելե Դ'Աննունցիոյի հետ, ինչի շնորհիվ նկարչուհին հնարավորություն է ստացել նկարելու Հռոմի պապի դիմանկարն ու աշխատել եկեղեցում որմնանկարների վերականգնման վրա: Միհրի Հանըմը Գաբրիելե Դ'Աննունցիոյին է ներկայացվել իր ընկերոջ` նկարիչ Ռենատո Բրոցիի կողմից: Նրանց նամակագրական կապը ևս եղել է նկարչի միջոցով:

Ուշ կենսագրություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրի Հանըմը Թուրքիա է վերադարձել Հանրապետության հիմնումից ոչ շատ հետո: Այստեղ նա նկարել է Աթաթուրքի դիմանկարն ու այն անձամբ է ներկայացրել նախագահի նստավայր Չանքայա ամրոցում, Անկարայում: Հետո Միհրի Հանըմն ուղևորվել է Հռոմ, Փարիզ, այնուհետև` ԱՄՆ (Նյու Յորք, Բոստոն և Չիկագո): Թուրքիայից նրա հեռացումն ու դեպի ԱՄՆ կատարած ուղևորության մանրամասները հայտնի չեն: 1938-1939 թվականներին աշխատել է Լոնգ Այլենդի (Նյու Յորք) Համաշխարհային ցուցահանդեսում: Այս ընթացքում Հանըմն ստեղծել է այդ ժամանակ Նյու Յորքում ապրող լրագրող Ահմեդ Էմինի կնոջ` Ռեզա Էլմանի դիմանկարը: Ինչպես հաղորդվում է, նա նաև աշխատել է Նյու Յորքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լույս ընծայվող տարբեր ամսագրերի պատկերազարդումների վրա: Իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել աղքատության մեջ ու թաղվել է աղքատների համար նախատեսված գերեզմանոցում, 1954 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]