Հաթուն Աջվադ ալ–Ֆասսի
Հաթուն Աջվադ ալ-Ֆասսի Hatoon Ajwad al-Fassi هتون أجواد الفاسي | |
---|---|
Ծնվել է | 1964 |
Ծննդավայր | Ջիդդա, Սաուդյան Արաբիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Սաուդցի[1] |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Սաուդ արքայի համալսարան և Մանչեսթերի համալսարան |
Մասնագիտություն | Դոցենտ |
Աշխատավայր | Սաուդ արքայի համալսարան և Քաթարի ազգային համալսարան |
Հաթուն Աջվադ ալ–Ֆասսի (هتون أجواد الفاسي) կանանց իրավունքների ակտիվիստ է[2] և կանանց պատմության դոցենտ Սաուդյան Արաբիայի Քինգ Սաուդ համալսարանում[3], որտեղ աշխատել է 1989 թվականից և Քաթարի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում[1]։ Համալսարանում պատմական հետազոտություններ է իրականացրել։ Ալ–Ֆասսին պնդում է, որ արաբական նախաիսլամական Նաբաթեա թագավորությունը ուսումնասիրել է, որ կանայք ավելի շատ անկախություն ունեն արքայությունում, քան կանայք ժամանակակից Սաուդյան Արաբիայում[4]։ Մասնկացել է կանանց ընտրության իրավունքի քարոզարշավին 2005 թվականին[2][5] և 2011 թվականի քաղաքային ընտրություններին[6][7][8], ինչպես նաև 2015 թվականի ավագանու ընտրությունների համանման քարոզարշավին[9]։ Ձեռբակալվել է 2018 թվականի հունիսի վերջին, կանանց ակտիվիստների դեմ բռնությունների շրջանակներում[10][11] և ազատ է արձակվել 2019 թվականի մայիսի սկզբին[12]։
2018 թվականի նոյեմբերին, մինչ նա դեռ բանտում էր, արժանացել է «Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիա» ակադեմիական ազատության մրցանակ 2018–ին[13][14]։
Ընտանեկան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաթուն ալ–Ֆասին ավանդական ալ–Ֆասսի ընտանիքի անդամ է Մեքքայից, սերում է Մուհամեդի Շարիֆի տանից, որը պատկանում է այս շարքի Հասանի Իդրիսի ազգակցական գծին։ Հոր՝ Շեյխուս Սուջադահ Աջվադ ալ–Ֆասսի շնորհիվ[15] [16], նա Քութբուլ Ուջուդ Հազրաթ Մուհամմադ ալ–Ֆասսի (Իմամ Ֆասսի) ծոռն է[16], Ֆասիահի մասնաճյուղի հիմադիր և հոգևոր ղեկավար, Իմամ Շադիլի քսանմեկերորդ խալիֆա (ներկայացուցիչ)[17]։ Այսպիսով, նա իսլամական մարգարե Մուհամմադի անմիջական հետնորդն է[16]։ Նրա մայրը Շեյխա Սամիրա Համեդ Դաքելն է[փա՞ստ], որը պատկանում է Հարբի Հիջազի ցեղին, ով բնակվում էր
Ջիդդայում։ Եղբայրը փաստաբան Շեյխ Մուհամմադ Աջվադ ալ–Ֆասսին է[15], իսկ քույրը՝ բանաստեղծ Հավազաբ Աջվադ ալ–Ֆասսին[15]։
Կրթություն և ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ–Ֆասսին դաստիարակվել է մի ընտանիքում, որը խրախուսում էր նրան մտածել դպրոցից և մեդիայի գաղափարներից անկախ՝ կանանց իրավունքների մասին[2]։ Ստացել է պատմության բակալավրի աստիճան 1986 և 1992 թվականներին Քինգ Սաուդ համալսարանից, իսկ 2000 թվականին՝ պատմական գիտությունների թեկնածու Մանչեստրի համալսարանից[1]։
Աշխատել է Քինգ Սաուդ համալսարանում 1989 թվականից[1] որպես դասախոս, ֆակուլտետի անդամ 1992 թվականից՝ իրականացնելով պատմական ուսումնասիրություններ կանանց պատմության մեջ։ 2001 թվականից ի վեր նրան թույլ չի տրվել դասավանդել համալսարանում[4][18]։ 2008 թվականից հանդես է եկել որպես պատնական գիտությունների թեկնածու համալսարանում, իսկ 2013 թվականից՝ դոցենտ[1]։
Կանայք նախաիսլամական Արաբիայում. Նաբաթեա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Ալ–Ֆասսին հրապարակել է իր ուսումնասիրությունները Նաբաթեայի արաբական նախաիսլամական թագավորությունում կանանց կարգավիճակի վերաբերյալ՝ որպես «Կանայք նախաիսլամական Արաբիայում։ Նաբաթեա» գիրքը[19]։ Նրա օգտագործված որոշ ապացույցների մեջ ներառվել են հին հունարեն և սեմական լեզուներով գրված դամբարանների և հուշարձանների մետաղադրամներ և գրություններ։ Պարզել է, որ կանայք անկախ իրավունքի սուբյեկտ են, իրավական անձինք են, որոնք ունակ են իրենց անունով պայմանագրեր կնքել՝ ի տարբերություն ժամանակակից Սաուդյան Արաբիայի կանանց, որոնք տղամարդ խնամակալնեից պահանջում են պայմանագրեր կնքել[4]։ Ալ–Ֆասսին ասում է, որ Հին հունական իրավունքը և Հռոմեական իրավունքը ավելի քիչ իրավունքներ էին տալիս կանանց, քան նրանք ունեյին Նաբաթեայում, այն, որ «իսլամական իրավունքի մեջ ընդգրկվել են հունական և հռոմեական իրավունքները», և այն հին հարմարեցում է, որի մասին իսլամական գիտնականները տեղյակ չեն և իսկապես ցնցված կլինեն[4]։
Ալ–Ֆասսին նաև պնդում է, որ Նաբաթեան «թուլացրել է այն գաղափարը, որ արաբները պարզապես կամ էապես քոչվորներ են ՝ ունենալով արաբական ուրբանիզացված» պետություն[4]։
Կանանց իրավունքների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի ավագանու ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ–Ֆասսին ակտիվ էր 2005 թվականի ավագանու ընտրություններին ապագա կին թեկանածուների կազմակերպման գործում։ Ընտրությունների կազմակերպիչները թույլ չեն տվել կանանց մասնակցել՝ բերելով գործնական պատճառներ[5]։ Ալ–Ֆասսին կարծում էր, որ իշխանությունները, պատճառը համարում էին ոչ թե կրոնական, այլ կանանց չմասնակցելու համար, հաջողություն են կանանց քարոզչության համար, քանի որ գործնական առարկությունների դեմ վիճելն ավելի հեշտ է, քան՝ կրոնական առակությունների։
Կանանց իրավունքները մզկիթներում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին, Ալ–Ֆասսին առարկել է Մեքքայի Մասջուդ Ալ-Հարամ մզկիթում մուտքի կանոները փոխելու առաջարկին, որն իրականացվել էր առանց կանանց մասնակցության[20]։
2011 թվականի ինքնավար ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի սկզբից, Ալ–Ֆասսին մասնակցում էր «Բալադի» կանանց իրավունքների պաշտպանության քարոզարշավին, որը կոչ էր անում կանանց թույլատրել մասնակցել 2011 թվականի սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին։ Նա հայտարարել է, որ կանանց մասնակցությունը 2011–ի ընտրություններին «ցույց կտա, որ Սաուդյան Արաբիան լուրջ է վերաբերվում բարեփոխումների իր պահանջներին»[6]։ Նկարագրել է, որ իշխանությունների որոշումը՝ չընդունել կանանց մասնակցությունը ընտրություններին «արհամարական սխալ է, որը կատարում է թագավորությունը»[7]։
Ալ–Ֆասսին հայտարարել է, որ կանայք որոշել են ստեղծել իրենց քաղաքային խորհուրդները՝ միայն տղամարդկանց ընտրություններին զուգահեռ, և որ կանայք սեփական քաղաքային խորհուրդներ են ստեղծում կամ մասնակցում են «իրական ընտրություններին», սաուդյան օրենսդրության համաձայն՝ օրինական են։ Ընտրական հանձնաժողովի ղեկավար ալ–Դահմաշը համաձայնել է[8]։
Ապրիլին, Ալ–Ֆասսին նշել է, որ մինչ սեպտեմբերի ընտրությունները դեռ ժամանակ կա, որպեսզի կանանց թույալտրվի մասնակցել։ Ասել է․ «Մենք մեր ողջ ուժերի ճնշումն ենք գործադրում»՝ նկատի ունենալով, որ Սաուդյան Արաբիայի նման երկրում, որտեղ հավաքների ազատությունը չի թույլատրվում, և քաղաքացիական հասարակությունը դեռ լիարժեք չէ, դա այդքան էլ հե՛տ չէ[21]։
2015 թվականի ավագանու ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ–Ֆասսին հայտարարել է, որ Բալադին մտադիր էր դասընթացներ կազմակերպել ընտրողների կրթության համար 2015թվականի դեկտեմբերի 12-ին կայացած համայնքային ընտրություններում, բայց արգելափալվել է քաղաքապետարանի և գյուղական գործերի նախարարության կողմից[9]։
2018 ակտիվիստների ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ–Ֆասսին ձեռբակալվել էր հունիսի վերջին, կանանց իրավապաշտպանների դեմ ճնշման շրջանակներում[10], որը մայիսին ներառում էր Ազիզա ալ–Յուսեֆի, Լոուջան Հատլուլի, Էման ալ-Նաֆջանի, Այշա ալ–Մանայի և Մադեհա ալ–Աջրուշի ձեռբակալությունները[11]։ Նրա ձեռբակալությունը տեղի է ունեցել կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում վերացնելուց օրեր առաջ[10]։ 2019 թվականի հունվարի 16-ին, Խալեդ Աբու Էլ Ֆադլը, Նոամ Չոմսկին և 213 այլ ակադեմիկոսներ դիմում էին ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ–Սաուդին՝ նկարագրելով ալ–Ֆասսի ակադեմիական և կանանց իրավունքների նվաճումները, և կոչ անելով ազատել իրեն և մյուս ազատազրկված կանանց իրավապաշտպաններին[22]։
Լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ–Ֆասսին արաբալեզու «ալ-Ռիադ» թերթի սյունակագիր է[23]։ Նա նկարահանվել է և հարցազրույցներ է վերցրել ազգային, տարածաշրջանային և միջազգային խոշոր լրատվամիջոցների բազմաթիվ վավերագրական ֆիլմերում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայի կանայք, պատմություն, հնագիտություն, համայնքային ընտրություններ[փա՞ստ]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի նոյեմբերին, մինչ նա դեռ բանտում էր, արժանացել է MESA ակադեմիական ազատության մրցանակ 2018–ի[13][14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 al-Fassi Hatoon Ajwad (October 2009)։ «Dr Hatoon Ajwad al-Fassi's CV - October 2009»։ King Saud University։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ 2,0 2,1 2,2 «Interview Dr. Hatoon al-Fassi»։ PBS։ 2004-12-10։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ al-Fassi Hatoon Ajwad (2011)։ «Dr Hatoon Ajwad al-Fassi هتون أجواد الفاسي»։ King Saud University։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hammond Andrew, Sara Ledwith (2008-04-30)։ «Saudi scholar finds ancient women's rights»։ Thomson Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ 5,0 5,1 Abou-Alsamh Rasheed (2004-12-02)։ «Saudi women cast a long shadow»։ Al Ahram։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ 6,0 6,1 Abu-Nasr Donna (2011-03-28)։ «Saudi Women Inspired by Fall of Mubarak Step Up Equality Demand»։ Bloomberg L.P.։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-02-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ 7,0 7,1 «Vote ban angers Saudi women in era of change»։ Al Arabiya։ 2011-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ 8,0 8,1 «In aim to start casting their votes Saudi women aim to create their own municipal council»։ Al Arabiya։ March 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-02-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ 9,0 9,1 «First Saudi women register to vote»։ Al Jazeera English։ 2015-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-20-ին։ Վերցված է 2015-08-21
- ↑ 10,0 10,1 10,2 «Saudis arrest another women's right activist»։ Al Jazeera English։ 2018-06-27։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-06-27
- ↑ 11,0 11,1 Turner Karen (25 May 2018)։ «Women who fought to lift the women's driving ban in Saudi Arabia are getting arrested»։ Vox։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2018-ին։ Վերցված է 26 May 2018
- ↑ Saudi authorities temporarily release four female activists, Tamara Qiblawi, CNN, May 2, 2019
- ↑ 13,0 13,1 Middle East Scholars Give Academic Freedom Award to Saudi Scholar, Writer, and Women’s Rights Advocate, Dr. Hatoon Ajwad Al Fassi, November 17, 2018, MESA
- ↑ 14,0 14,1 Saudi Arabia: Detained Women Reported Tortured, Alleged Electric Shocks, Whippings by Masked Interrogators, November 20, 2018, HRW
- ↑ 15,0 15,1 15,2 «Muslim dignitary to visit Sri Lanka»։ Daily News (Sri Lanka)։ 2004-01-03։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-02-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ 16,0 16,1 16,2 al-Fassi Hatoon Ajwad (2004-01-03)։ «The history of Al Fassiyyah and Shazuliya Tariqah»։ Daily News (Sri Lanka)։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-02-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «Fassy - The II Shazuli»։ Fassiyathush Shazuliya։ 2011-06-02։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-02-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ Aboulola Maha Sami (2010-02-28)։ «Story of Success - History inspires her to work for change»։ Saudi Gazette։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ al-Fassi Hatoon (2007-07-15)։ Women in Pre-Islamic Arabia: Nabataea։ British Archaeological Reports International Series։ British Archaeological Reports։ էջ 129։ ISBN 978-1-4073-0095-5
- ↑ al-Fassi Hatoon (2006-08-30)։ «The Rights of Women in the Grand Mosque»։ Arab News։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ «Voters register for Saudi municipal elections»։ Al Jazeera English։ 2011-04-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-25-ին։ Վերցված է 2011-04-25
- ↑ Abbattista Guido, El Fadl Khaled Abou, 39 others, Chomsky Noam, 173 others (2019-01-18)։ «More than 200 sign letter supporting Hatoon al-Fassi»։ Middle East Studies Association of North America։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին։ Վերցված է 2019-01-28
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2021-01-27