Լոուջան Հատլուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուջան Հատլուլ
արաբ․՝ لجين الهذلول‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1989(1989-07-31)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՋիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Սորբոն
Մասնագիտությունակտիվիստ և իրավապաշտպան
ԱմուսինՖահադ Ալբուտարի
Պարգևներ և
մրցանակներ
 Loujain Alhathloul Վիքիպահեստում

Լոուջան Հատլուլ (արաբ. لجين الهذلول‎, հուլիսի 31, 1989(1989-07-31)[1], Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա), Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ։

Մի քանի անգամ բանտարկվել և ազատ է արձակվել Սաուդյան Արաբիայում կանանց ավտոմեքենա վարելու արգելքը խախտելու համար։ 2018 թվականի մայիսին կանանց իրավունքների պաշտպան մի քանի հայտնի ակտիվիստների հետ ձերբակալվել է ապակայունացման փորձի մեղադրանքով։ Աշխարհում ամենաազդեցիկ հարյուր արաբ կանանց ամենամյա վարկանիշային աղյուսակում (Top 100 Most Powerful Arab Women 2015) զբաղեցրել է 3-րդ տեղը[5][6][7][8][9]։

Ալ-Հատլուլը հայտնի է ինչպես կանանց մեքենա վարելու շարժման մեջ ունեցած դերի համար, այնպես էլ Սաուդյան Արաբիայում տղամարդկանց խնամակալության համակարգին հակադրելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուջան Հատլուլը ծնվել է 1989 թվականի հունիսի 31-ին Ջիդդա քաղաքում։ Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը։

Հատլուլը լայն ճանաչում ստացավ 2014 թվականի դեկտեմբերին, երբ ձերբակալվեց ավտոմեքենա վարելու համար (երկրում կանանց արգելված էր նստել ավտոմեքենայի ղեկին)։ Լոուջան Հատլուլը շուրջ երկու ամիս անցկացրեց բանտում։ Նրա արարքը խթան հանդիսացավ կանանց մեքենա վարելու իրավունքի հասարակական քննարկման համար։ 2015 թվականին նա ընդգրկվեց հարյուր ամենաազդեցիկ արաբ կանանց ամենամյա ցանկում Arabian Business Magazine-ի վարկանիշով[10][11][12][13]։ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել է որպես խղճի բանտարկյալ։

2017 թվականի հունիսի 4-ին Հատլուլը ոստիկանության աշխատողների կողմից ձերբակալվեց Դամամի Ֆահադ թագավորի անվան օդանավակայանում[14]։ Ձերբակալման պատճառը դեռևս չի բացահայտվել, երկրի իշխանությունները նրան թույլ չեն տալիս դիմելու իր փաստաբանին կամ կապվել ընտանիքի անդամների հետ[15]։

2018 թվականի հունիսի դրությամբ Սաուդյան Արաբիայում կանայք մեքենա վարելու իրավունք են ստացել, սակայն Լոուջան Հատլուլը շարունակում է բանտարկված մնալ իր գործընկեր ակտիվիստների հետ[16][17]։ Խոշտանգումների ժամանակ հարվածել են նրանց ոտքերին, էլեկտրաշոկի են ենթարկել, մտրակվել «հյուրանոց» կամ «սպայի հյուրատուն» կոչվող խոշտանգման վայրերում[18][19]։ Ըստ Լոուջան Հատլուլի քրոջ՝ Ալիայի (որը բնակվում է Բրյուսելում, Բելգիա), Լոուջան հանդեպ կիրառված խոշտանգման տեխնիկան ներառել է նաև ծեծ, էլեկտրակշոկ և ջրով խոշտանգումներ 2018 թվականի մայիս-օգոստոս ամիսներին։ Լոուջան Հատլուլի ծնողները նշել են, որ իրենց այցելության ընթացքում Լոուջանի «ազդրերը սևացել էին կապտուկներից» և Լոուջանն «անվերահսկելիորեն ցնցվում էր, չկարողանալով պահել իր ձեռնաշղթան, քայլել կամ նորմալ նստել»[20]։ Ըստ Ալիա ալ-Հատլուլի՝ Սաուդ ալ-Քահտանին խոշտանգումների ժամանակ այցելել է Լոուջանին, ծիծաղելով նրա վրա՝ սպառնացել բռնաբարել և սպանել նրան, մարմինը գցել կոյուղի և տանջել է Ռամադանի գիշերվա ընթացքում[20]։

2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Հատլուլը իր համակիրների հետ եղել է Դհահբանի կենտրոնական բանտում[19][21][22]։ Ըստ նրա եղբայր Վալիդ ալ-Հատլուլի՝ (որն ապրում է Օնտարոյում, Կանադա), 2019 թվականի փետրվարի դրությամբ Լոուջանը գտնվել է ալ-Հաիր բանտում[23]։

2019 թվականի մարտի 1-ին Սաուդյան Արաբիայի հանրային դատախազը հայտարարեց, որ նախաքննությունն ավարտված է, և նրանք պատրաստվում են դատավարություն սկսել Ալ-Հատլուլին և այլ ակտիվիստների հանդեպ՝ պետական անվտանգությունը խաթարելու համար[24]։

Դատավարությունը սկսվել է 2019 թվականի մարտի 13-ին, չնայած մեղադրանքները նշված չէին, և լրագրողներին ու դիվանագետներին արգելել են մասնակցել դատական գործընթացին[25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Loujain_al-Hathloul
  2. Saudische Frauenrechtlerin ausgezeichnetWestdeutscher Rundfunk, 2020.
  3. https://www.2idhp.eu/actualites/433-prix-liberte-2020---retour-sur-la-ceremonie-de-remise-du-prix.html
  4. https://pace.coe.int/en/news/8254
  5. «Saudi Arabia 'arrests women's rights activists'». Al Jazeera English. 2018 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  6. «Saudi Arabia: Women's Rights Advocates Arrested — Jumping Ahead of Crown Prince's Reforms Risks Jail Time». Human Rights Watch. 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  7. «Women who defied Saudi Arabia's driving ban freed after months in jail». Mashable. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  8. Michelle Ghoussoub (2018 թ․ մայիսի 29). «Incredibly fierce' UBC graduate among activists detained in Saudi Arabia». CBC News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին. «A graduate of the University of British Columbia is among 10 activists recently arrested in Saudi Arabia. Loujain Al-Hathloul attended UBC between 2009 and 2014, graduating with a degree in French.»
  9. «The 100 Most Powerful Arab Women 2015». ArabianBusiness.com. 2015 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  10. «Two Saudi Women Who Were Detained for Defying a Driving Ban Have Been Freed». Time magazine. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին. «Loujain al-Hathloul and Maysaa al-Amoudi had been held since Dec. 1, after al-Hathloul, 25, attempted to drive into Saudi Arabia from the United Arab Emirates, Agence France-Presse reports.»
  11. «Saudi Women Free After 73 Days in Jail for Driving». The New York Times. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  12. «Saudi women jailed for driving 'released from prison' after two months». The Independent. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  13. «Saudi Arabia Releases Two Women Drivers From Jail». The Wall Street Journal. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  14. Կին վարորդներին Սաուդյան Արաբիայում կդատեն ահաբեկիչների պես
  15. «Saudi women who defied driving ban 'freed from jail'». France 24. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  16. «Female activists detained ahead of Saudi driving ban reversal». The National. 2018 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին. «Some state-linked media outlets published the names of those detained, which include Loujain al-Hathloul, Aziza al-Yousef and Eman al-Najfan.»
  17. Sarah El Sirgany, Hilary Clarke (2018 թ․ մայիսի 21). «Saudi Arabia arrests female activists weeks before lifting of driving ban». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին. «Activists Loujain al-Hathloul, Iman al-Nafjan, Aziza al-Yousef and Aisha Almane were arrested last week, along with four male supporters, the government and Saudi media said Friday.»
  18. ALQST Confirms New Details of Torture of Saudi Women Activists as British MPs Seek Access to Prisons to Investigate
  19. 19,0 19,1 «Saudi Arabia: Reports of torture and sexual harassment of detained activists». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  20. 20,0 20,1 My Sister Is in a Saudi Prison. Will Mike Pompeo Stay Silent?
  21. «Saudi women can now drive — but activists jailed». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  22. «Saudi driving ban ends as women's rights activists remain jailed». Aljazeera.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  23. «Brother of Saudi woman 'being tortured in prison' fears her treatment is getting worse». The Independent. 2019 թ․ փետրվարի 22.
  24. Hubbard, Ben (2019 թ․ մարտի 2). «Saudi Arabia Moves Toward Trials of Women's Rights Activists». The New York Times. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  25. Oppenheim, Maya (2019 թ․ մարտի 13). «Saudi women's rights campaigner who has been 'tortured and sexually harassed in prison' goes on trial». The Independent. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  26. «Saudi women's rights activists go on trial in Riyadh». The Guardian. Reuters. 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուջան Հատլուլ» հոդվածին։