Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Լատուֆայի ծաղրանկարը՝ «Ճանապարհային երթևեկության նոր նշանը Սաուդյան Արաբիայում»

Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում գործի է դրվել 1957 թվականին[1]։ Ներկայումս Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց չի թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել[2]։ 1990-ական թվականներին շարժում ստեղծվեց, որը պահանջում էր կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունք վերապահել։ Տասնյակ կանայք Էր Ռիադում նստեցին ավտոմեքենայի ղեկին և ձերբակալվեցին ու զրկվեցին անձնագրից[3]։ 2007 թվականին Վաջիհա ալ-Խուվայդիրը և այլ կանայք դիմեցին այն ժամանակվա արքա Աբդուլին՝ ավտոմեքենա վարելու արգելքը հանելու խնդրանքով[4]։ 2008 թվականին Կանանց միջազգային օրը ալ-Խուվայդիրը նկարահանեց իր՝ մեքենա վարելը, որը գրավեց միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը[5][6][7]։ Կանայք՝ այդ թվում ալ-Խուվայդիրը և Մանալ աշ-Շարիֆը՝ ոգևորված 2011 թվականի Արաբական գարնան իրադարձություններով[8][9], կազմակերպեցին ավելի ինտենսիվ քարոզարշավ՝ կանանց վարելու իրավունքի համար։ Հունիսի 17-ից մինչև ամսվա վերջ փաստաթղթերով գրանցվեց կանանց ավտոմեքենա վարելու մոտ 70 դեպք[10][11][12]։ Սեպտեմբերի վերջին Շայմա Ջաստանիան դատապարտվեց մտրակի 10 հարվածի Ջիդդայում ավտոմեքենա վարելու համար, սակայն դատավճիռն արդյունքում չեղյալ համարվեց[13][14]։

Երկու տարի անց կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունքի քարոզարշավը վերսկսվեց և 2013 թվականի հոկտեմբերի 26-ն ընտրվեց այն օրը, երբ կանայք պետք է ղեկին նստեն։ Նշված ամսաթվից 3 օր առաջ Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նախազգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն արգելքը, ինչպես նաև նրանք, ովքեր կաջակցեն վերջիններիս[15], նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքի համապատասխան հոդվածները[16]։ Քարոզարշավի ղեկավարներին զգուշացրեցին հոկտեմբերի 26-ին չնստել ղեկին, իսկ Էր Ռիադի ճանապարհներին բլոկփոսթներ դրվեցին՝ կին վարորդներին բացահայտելու նպատակով[17]։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հրաման արձակեց, որով կանանց թույլ տվեց ավտոմեքենա վարել[18][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Commins The Wahhabi Mission and Saudi Arabia. — I.B.Tauris, 2009. — P. 109.
  2. Laura Bashraheel (27 June 2009)։ «Women's transport: Solutions needed»։ Arab News։ Վերցված է 6 October 2012 
  3. Saudi women make video protest (en). — BBC, 11 March 2008.
  4. «2008 Human Rights Report: Saudi Arabia»։ United States State Department։ 25 February 2009։ Արխիվացված օրիգինալից 23 May 2011-ին։ Վերցված է 23 May 2011 
  5. «Saudi women make video protest»։ BBC News։ 2008-03-11։ Արխիվացված օրիգինալից 2011-01-07-ին։ Վերցված է 2010-05-23 
  6. «Women Deliver 100: 26 - 50»։ Women deliver։ 2011։ Արխիվացված օրիգինալից 23 May 2011-ին։ Վերցված է 23 May 2011 
  7. Setrakian, Lara. "Saudi Woman Drives on YouTube." ABC News. 10 March 2008. Retrieved on 23 May 2010.
  8. «Five Saudi women drivers arrested, says activist»։ London: The Guardian/Associated Press։ 2011-06-29։ Արխիվացված օրիգինալից 2012-01-13-ին։ Վերցված է 2012-01-13 
  9. MacFarquhar Neil (23 May 2011)։ «Saudis Arrest Woman Leading Right-to-Drive Campaign»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 25 May 2011-ին։ Վերցված է 24 May 2011 
  10. Burke Jason (2011-06-17)։ «Saudi Arabia women test driving ban»։ London: The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2011-06-19-ին։ Վերցված է 2011-06-19 
  11. al-Nafjan Eman (2011-06-29)։ «Saudi women driving movement»։ Արխիվացված օրիգինալից 2012-01-13-ին։ Վերցված է 2012-01-13 
  12. Khan Muna (2011-06-20)։ «Highway to Nowhere. Why is it so hard to give the wheel to women?»։ Al Arabiya։ Արխիվացված օրիգինալից 2012-01-13-ին։ Վերցված է 2012-01-13 
  13. al-Omran Ahmed (2011-09-29)։ «Reports: Saudi King Cancels Lashing Sentence Against Woman Who Drove»։ NPR։ Արխիվացված օրիգինալից 2012-01-13-ին։ Վերցված է 2012-01-13 
  14. Dolan Kerry A. (2011-09-28)։ «Saudi King Revokes Lashing Punishment For Woman Driver»։ Forbes։ Արխիվացված օրիգինալից 2012-01-13-ին։ Վերցված է 2012-01-13 
  15. Casey Mary։ «Saudi Arabia issues warning against women’s driving campaign»։ October 25, 2013։ Foreign Policy magazine։ Վերցված է 25 October 2013 
  16. Mary Casey-Baker, Joshua Haber Saudi Arabia issues warning against women’s driving campaign (en). — Foreign Policy, October 25, 2013.
  17. Reuters (27 October 2013)։ «Saudi Arabian women vow to keep up campaign against driving ban»։ Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 8 November 2013-ին։ Վերցված է 12 May 2015 
  18. В Саудовской Аравии женщинам впервые разрешили водить автомобиль
  19. Jared Malsin / Cairo։ «Saudi Arabia Will Finally Allow Women to Drive Cars»։ Time։ Վերցված է 2017-09-28