ՀԽՍՀ ԿԳԿ նախագահներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ ԳԽ-ն՝ որպես երկրի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմին, ստեղծվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ին սահմանադրության համաձայն։ Մինչ այդ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը Խորհուրդների համագումարն էր, նստաշրջանների միջև, ընկած ժամանակամիջոցում՝ Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ)։

Համբարձումյան Սարգիս Իսահակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյան Սարգիս (Սաքո) Իսահակի (ծնվել է 1870 թվականին Շուշիում,մահացել է 1944 թվականին, Մոսկվայում), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1922-1924 թվականներին, ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1925-1928 թվականներին, առողջապահյան նախարար՝ 1921 թվականինին։ Ավարտել է ՍՊՀ բժշկական ֆակուլտետըը (1909 թվական)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1903 թվականից։ 1904 թվականինին ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1905 թվականին Մոսկվայում մասնակցել է Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1910-1917 թվականին Շուշիում զբաղվել է բժշկությամբ և քարոզչական գործունեություն ծավալել կայազորում ու բնակչության շրջանում։ 1929-1944 թվականին աշխատել է Մոսկվայում։

Կարինյան (Գաբրիելյան) Արտաշես Բալասիի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինյան (Գաբրիելյան) Արտաշես Բալասիի (ծնվել է 1886 թվականին, Բաքվում, մահացել է 1982 թվականին Երևանում), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1924-1928 թվականներին։ Բանասիրական գիտական դոկտոր (1953)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ ՀԽՍՀ գիտական վաստակավոր գործիչ (1961)։ Սոցիալական աշխատանքի հերոս (1976

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետըը (1910)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1907 թվականից։ 1918 թվականին՝ Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար, 1920 թվականին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, 1933-1934 թվականին՝ լուսժողկոմի տեղակալ, 1960-1963 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1963-1965 թվականներին՝ ԳԱ փոխնախագահի պաշտոնակատար։ 1921-1922 թվականներին ՀԿԿ ԿԿ-ի և ԺԿԽ-ի հանձնարարությամբ հայ գաղթավայրերին ծանոթանալու նպատակով եղել է Թուրքիայում և ԱՄՆ-ում։

Զբաղվել է 1860-ական թվականների հայ գրակ-հասարակական մտքի հետազոտությամբ («Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 1860-ական թվականների ռուս առաջավոր գործիչները», 1949), հայ պարբերական մամուլի, հայ քաղաքական կուսների գործունեության, Հայկական հարցի պատմությամբ։

Կասյան (Տեր-Գասպարյան) Սարգիս Իսահակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասյան (Տեր-Գասպարյան) Սարգիս Իսահակի, ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ ԿԳԿ-ների նախագահ՝ 1928-1931 թվականին։

Անանյան Արմեն Արտեմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանյան Արմեն Արտեմի (ծնվել է 1896 թվականին, գյուղ Շամախյան (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում, մահացել է 1958 թվականին, Երևանում), ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ ԿԳԿ-ների նախագահ՝ 1931-1933 թվականներին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1919 թվականից։ 1921 թվականից աշխատել է հանրապետության Գավկոմներում, 1928-1929 թվականին՝ Լենինականի գավգործկոմի նախագահ, 1930-1931 թվականին՝ ՀԿ(բ) կ Լենինականի, 1933-1934 թվականին՝ Երևանի քաղկոմի քարտուղար։ Անհիմն բռնադատվել է, աքսորվել (1937-1955), հետագայում արդարացվել է։

Մարտիկյան Սերգեյ Նիկոլայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիկյան Սերգեյ (Սերգո) Նիկոլայի (ծնվել է 1874 թվականին Թիֆլիսում, մահացել է 1957 թվականին Երևանում), ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ ԿԳԿ-ների նախագահ՝ 1933-1936 թվականներին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1904 թվականից։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1880-ական թվականներին)։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1920-1933 թվական]]ին՝ կուսյան Երևանի քաղկոմի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Հանեսօղլյան Գևորգ Սարիբեկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանեսօղլյան Գևորգ Սարիբեկի (ծնվել է 1891 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), մահացել է 1937 թվականին), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1936-1937 թվականներին, ԺՏԽ նախագահ՝ 1930-1931 թվականին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1917 թվականից։ 1932-1933 թվականին՝ ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ, 1933-1934 թվականներին՝ ՀԱՄԽ-ի նախագահ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Պապյան Մացակ Պետրոսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապյան Մացակ Պետրոսի (ծնվել է 1901 թվականին Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), մահացել է 1962 թվականին Երևանում), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1937-1938 թվականին, ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1938-1954 թվականներին միաժամանակ՝ ԽՍՀՄ ԿԳԿ և ԳԽ Նախագահության նախագահների տեղակալ։ ՀամԿ(բ) կ անդամ՝ 1929 թվականից։ Ավարտել է Երևանի բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսության դպրոցը (1937 թվական)։ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԽ-ների պատգամավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։