Կռվողը (2010 ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռվողը
անգլ.՝ The Fighter
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և բոքսի մասին ֆիլմ
Թեմաանհաջող ընտանիք[1], բռնցքամարտ[1], քույր-եղբայրների հարաբերություններ[1], Միքի Ուորդ[1], պրեկարիատ[1], Դիքի Էքլունդ[1] և թմրամոլություն[1]
Թվական2010 և ապրիլի 7, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ռասսել[3][4][5][…]
ՊրոդյուսերՄարկ Ուոլբերգ, Ռայան Քավանա[6] և Դարրեն Արոնոֆսկի[4]
Սցենարի հեղինակՍքոթ Սիլվեր
ԴերակատարներՄարկ Ուոլբերգ[5][7][8][…], Քրիստիան Բեյլ[5][7][9][…], Էմի Ադամս[5][9][10][…], Մելիսա Լեո[5][7][9][…], Շուգար Ռեյ Լեոնարդ[11], Ջեք ՄաքԳի[9][11], Խոսե Անտոնիո Ռիվերա[11], Ջեննա Լամիա, Փոլ Քեմփբել, Թեդ Արսիդի, Ֆրենկ Ռենզուլլի, Բիանկա Հանթեր և Էրիկա ՄաքԴերմոթ
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա
ԵրաժշտությունՄայքլ Բրուք
ՄոնտաժՓամելա Մարտին
Պատմվածքի վայրԱտլանտիկ Սիթի[1], Լոուել[1] և Լոնդոն[1]
ԿինոընկերությունRelativity Media, Mandeville Films և Closest to the Hole Productions
Տևողություն115 րոպե
 The Fighter (2010 film) Վիքիպահեստում

«Կռվողը» (անգլ.՝ The Fighter), ռեժիսոր Դևիդ Օ. Ռասսելի գեղարվեստական ֆիլմ, որը հիմնված է երկու բռնցքամարտիկ եղբայրների իրական կյանքի վրա, որոնք հաղթահարել են խոր անձնական դրամաներ և որոնց միավորել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու նպատակը։ Գլխավոր դերը կատարել է Մարկ Ուոլբերգը։ Պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, սահմանափակ վարձակալությամբ, իսկ ռուսական վարձակալությունում կայացել է 2011 թվականի փետրվարի 23-ին[12]։

Երկրորդ պլանի դերակատարներ Քրիստիան Բեյլը և Մելիսա Լեոն դերասանական աշխատանքների համար արժանացել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկկի Ուորդը (Մարկ Ուոլբերգ) այնքան էլ հաջողակ բռնցքամարտիկ չէ, նա մարզվում է իր եղբոր՝ Լոուել (Մասաչուսեթս) քաղաքի լեգենդ Դիկկի Էկլունդի (Քրիստիան Բեյլ) ղեկավարությամբ։ Դիկկին իր ժամանակ մեծ հույսեր էր տալիս և նույնիսկ մարտերից մեկում նոկդաունի է ենթարկել հենց Շուգար Ռեյ Լեոնարդին: Սակայն հիմա նա ուժեղ կախվածության մեջ է թմրանյութից և թվում է, թե ներքաշում է նաև իր եղբորը։ Միկկի մայրը՝ Էլիսը (Մելիսա Լեո), որը հանդես էր գալիս որպես իր որդու մենեջեր, այնքան էլ հաջողությամբ չի կազմակերպում մարտեր որդու համար։

Հերթական անհաջող մարտից և եղբոր ձերբակալումից հետո Միկկին, խորհրդակցելով իր ընկերուհի Շարլինի (Էմի Ադամս) հետ, որոշում է ինքնուրույն մարզվել։ Դա առաջացնում է սուր կոնֆլիկտ իր բազմանդամ ընտանիքի հետ, որը այդպիսի արարքը դիտարկում է որպես դավաճանություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի ստեղծումը բավականին տանջալից է անցել և նկարահանումները բազմիցս հետաձգվել են անբավարար ֆինանսավորման պատճառով։ Փոխվել է նաև ռեժիսորը։ Երեք անգամ փոխվել է Դիկկի Էքլունդի դերակատարը. արդեն դերն ստանձնած Բրեդ Փիթը, ապա Մեթ Դեյմոնը (երկու անգամ) որոշ ժամանակ անց դուրս են եկել նախագծից։

Կինոստուդիան պատրաստ էր հրաժարվել նկարահանումներից, բայց պրոդյուսերությունն ստանձնած Մարկ Ուոլբերգը բառացիորեն վերականգնել է այն։ Հենց ամենասկզբից նա այդ նախագծին վերաբերվել է հատուկ առաջնահերթությամբ, միգուցե Միկկի Ուորդի և իր սեփական հաջողության պատմության նմանության կամ սպորտում կայանալու մանկական երազանքների պատճառով։ Մարկը 2 տարի նվիրել է կանոնավոր մարզումներին և նկարահանումներին ներկայացել գերազանց մարզավիճակում, որը համապատասխանում էր իրենից տասը տարով երիտասարդ հերոսին։

Միլլի Ուորդի դերը սկզբում փորձել է Մայքլ Ֆասբենդերը։

Որպեսզի Քրիստիան Բեյլը հասնի կոկաին օգտագործող Դիկկի Էքլունդի դերի լիարժեք ներկայացման, նա անցել է խիստ դիետաի՝ սնվելով միայն մրգերով և բանջարեղենով, թեև ըստ պայմանագրի դա նրանից չէր պահանջվում։ Նա այնքան էր նիհարել, որ իր գործընկեր Մարկ Ուոլբերգը հասարակության առաջ իր մտահոգությունն է հայտնել նրա առողջության մասին։ Սակայն դա Քրիստիանի առաջին փորձությունը չէր․ նախկինում ևս նա իրեն ենթարկել էր այդպիսի դաժան փորձության, երբ նկարահանվել էր «Մեքենավարը» և «Փրկարար լուսաբացը» կինոնկարներում։

Իրական կյանքում Դիկկին շատ ավելի մեծ է իր խորթ եղբայր Միկկիից, թեև Քրիստիան Բեյլն ավելի երիտասարդ է, քան Մարկ Ուոլբերգը։

Սաունդտրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություն Հեղինակ Կատարող
«Հիմա հավանու՞մ ես ինձ» Քելվին Սուոբի, Դեն Թեյլոր, Սպենսեր Փեյջ, Քրիս Էլլուլ և Արլեստեր Քրիստիան The Heavy
«Քաղցր Երազներ» Քիտ Սենթ-Ջոն Քիթ Սենթ-Ջոն
«Հնարավոր չէ ընդմիշտ թաքցնել քո սերը» Ջեյմս Վիլյամ Հենթերլի և Դեննիս Քլայնֆելթ Mariner
«Պինդ ոսկի» Քիտ Մենսֆիլդ Քիթ Մենսֆիլդ
«Ներքև և Կեղտոտ» Սքոթ Նիքոլի և Ջեյմի Դանլեփ Մայքլ Մալհոլլանդ
«Սրբերին» Քիմ Դիլ The Breeders
«Այնպես Որ Ձեր Մեջ» Բադդի Բյուի, Դին Դոթրի և Ռոբերտ Նիքս Atlanta Rhythm Section
«Սառա ժպիտ» Դերիլ Հոլլ և Ջոն Օութս Hall & Oates
«Այստեղ Ես Նորից Եմ Գնում» Դեյվիդ Քովերդեյլ և Բերնի Մարսդեն Whitesnake
«Պարի սրահի օրերը» Դարրեն Քոսթին, Նիկ Ֆելդման և Ջեկ Հյուս Wang Chung
«Ուղարկիր Ինձ Քո Սերը» Ջեյմի Քարփենթեր Ջեյմի Քարփենթեր
«La Maleta En El Camino» Անտուան Դյուամել Անտուան Դյուամել
«Ես սկսեցի կատակը» Բարրի Գիբ, Ռոբեն Գիբ և Մորիս Գիբ
«Հասմիկ աղջիկ» Սինն Սիսամաութ և Փեն Ռոն Սինն Սիսամաութ և Փեն Ռոն
«Լավ Ժամանակներ Վատ Ժամանակներ» Ջիմի Փեյջ, Ջոն Փոլ Ջոնս և Ջոն Բոնեմ Led Zeppelin
«Նկարագրություն» Մեթթ Քոսքենմաքի և Դեվիդ Ջոն Վանաքոր
«Ձայները կրում են» Մայքլ Հաուսման, Ռոբերտ Հոլմս,Էյմի Մանն և Ջոզեֆ Փեշի 'Til Tuesday
«HBO խաղարկային ներկայացման թեմա» Ֆերդինանդ Ջեյ Սմիթ Ֆերդինանդ Ջեյ Սմիթ
«Կտրիր իմ միտքը» Էնթոնի Քիդիս, Ֆլի, Ջոն Ֆրուշանթե և Չադ Սմիթ Red Hot Chili Peppers
«Ռոք Ն՛ Ռոլլի Խառնաշփոթ» Ջիմ Գորդոն և Ռիկ Գրեչ Traffic
«Վերադարձ Թամբին» Սթիվեն Թայլեր և Ջո Փերրի Aerosmith
«Կանացի Կոդեքս (Ուղիղ Եթեր)» Էլ Բարր, Թիմոթի Բրեննան, Քեն Քեյսի, Մեթթ Քելլի,Ջեյմս Լինչ, Մարկ Օրրելլ և Ջոշուա Ուոլլես Dropkick Murphys
«Սիեստա» Դենիել Ինդարթ Mariachi La Estrella
«Դուք չեք լսու՞մ իմ թակոցը» Միք Ջագեր և Քիտ Ռիչարդս The Rolling Stones
«Ներկեք քաղաքը Կարմիր» Ջեյմս Ֆինթան Մակկոննելլ The Mahones
«Փառք և հետևանք» Բեն Հարփեր Բեն Հարփեր

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Կատեգորիա Անուն Արդյունք
Օսկար Լավագույն ֆիլմ Դեյվիդ Հոբերման, Թոդ Լիբերման, Մարկ Ուոլբերգ Մրցանակ
Լավագույն ռեժիսորություն Դևիդ Օ. Ռասսել Մրցանակ
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Քրիստիան Բեյլ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր Էմի Ադամս Մրցանակ
Մելիսա Լեո Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Սքոթ Սիլվեր, Փոլ Թամասի, Էրիկ Ջոնսոն, Քիտ Դորրինգտոն Մրցանակ
Լավագույն մոնտաժ Պամելա Մարտին Մրցանակ
BAFTA Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Քրիստիան Բեյլ Մրցանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր Էմի Ադամս Մրցանակ
Լավագույն օրիգինալ սցենար Սքոթ Սիլվեր, Փոլ Թամասի, Էրիկ Ջոնսոն Մրցանակ
Ոսկե գլոբուս Լավագույն ֆիլմ- դրամա Մրցանակ
Լավագույն ռեժիսորություն Դևիդ Օ. Ռասսել Մրցանակ
Լավագույն տղամարդու դերը դրամայում Մարկ Ուոլբերգ Մրցանակ
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Քրիստիան Բեյլ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր Էմի Ադամս Մրցանակ
Մելիսա Լեո Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների ընկերության մրցանակ Լավագույն դերասանական անձնակազմ Մրցանակ
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Քրիստիան Բեյլ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր Էմի Ադամս Մրցանակ
Մելիսա Լեո Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 The Fighter — 2010.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt0964517/
  4. 4,0 4,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/fighter,107439-note-83937
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=126386.html
  6. http://www.commeaucinema.com/notes-de-prod/fighter,107439-note-83934
  7. 7,0 7,1 7,2 http://www.metacritic.com/movie/the-fighter
  8. http://www.filmaffinity.com/en/film881376.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://bbfc.co.uk/releases/fighter-2011-1
  10. http://stopklatka.pl/film/the-fighter-2010
  11. 11,0 11,1 11,2 http://www.imdb.com/title/tt0964517/fullcredits
  12. «Даты релиза на imdb». imdb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 27 февраля 2011-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռվողը (2010 ֆիլմ)» հոդվածին։