Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Գլխադասային գրասենյակԵրևան, Օրբելի եղբայրների փողոց, 41 շենք
ՂեկավարԲենիկ Հարությունյան
Կայքfizecomed.com

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, (հայտնի որպես ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ) վերականգնողական և ֆիզիկական բժշկության, կուրորտաբանության մասնագիտացված գիտա-ուսումնա-գործնական բազմապրոֆիլ բուժհաստատություն։ Կլինիկական ուղղվածությամբ առաջին գիտահետազոտական կենտրոններից մեկը Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը ստեղծվել է 1930 թվականի նոյեմբերի 29-ին։ Ի սկզբանե գործել է որպես «Ֆիզիոթերապիայի ինստիտուտ», այնուհետև, 1937 թվականն վերանվանվել է «Ֆիզիկական մեթոդներով բուժման և կուրորտաբանության Ինստիտուտ»։ Ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից է եղել ՀԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսար, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Գևորգ Ղևոնդյանը։

Տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել և կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային և ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերևութաբանական պայմանները։ Հանրապետության բնական բուժական գործոնների՝ մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները և Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաև Հանքավան կուրորտի ստեղծման, «Արզնի», «Հանքավան», «Բջնի», «Դիլիջան», «Ջերմուկ», «Լիճք», «Լոռի», «Սևան» և այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար։

Սպիտակի երկրաշարժից հետո ինստիտուտում մշակվել և իրականացվել է ինչպես աղետի գոտու, այնպես էլ Երևանի և հանրապետության այլ մարզերի վիրաբուժական, նեյրովիրաբուժական և վնասվածքաբանական կլինիկաներում բուժման կարիք ունեցող վիրավորների և տուժածների վերականգնողական թերապիայի և ռեաբիլիտացիայի կոմպլեքսային բուժ-կազմակերպչական ծրագիր։ Միջազգային Կարմիր Խաչի նախաձեռնությամբ աղետի գոտում տուժածների համար այդ տարիներին ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է «Ողնաշարային կենտրոն» - ողնաշարի տրավմատիկ վնասվածքների մասնագիտացված բաժանմունք[1]։

2010 թվականին կենտրոնի կողմից հրատարակվել է ֆունդամենտալ բժշկագիտական «Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» ("Атлас: Климат и природные лечебно-оздоровительные ресурсы Армении") աշխատությունը, որտեղ ամփոփված են վերականգնողական և էկոլոգիական բժշկության բնագավառում բնական բուժական գործոնների (կլիմա, բուժիչ հանքային, քաղցրահամ ջրեր, տորֆեր, ցեխեր, կավեր), հանրապետության կուրորտների, կուրորտային և հանգստյան հին ու նոր գոտիների ուսումնասիրությունն ու գնահատումը, դրանց մոնիթորինգն ու ռացիոնալ օգտագործման հեռանկարները[2]։

Գույքի վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 8-ի կառավարությունը նիստում որոշեց «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով[3]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  2. ««Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  3. Վաճառվում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը. Մի քանի փորձից հետո գինն իջեցվել է

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 32