Բջնի (հանքային ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բջնի (այլ կիրառումներ)
Բջնի

Բջնի, ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատ քլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր՝ Հայաստանի Կոտայքի մարզում՝ Բջնի և Արզական գյուղերի շրջակայքում՝ Հրազդանի միջին հոսանքի հովտում։ Հայտնաբերվել է 1967 թվականին։ Առաջանում է ներժայթուքներով ճեղքված փոխակերպային ապարներում։ Ելքերը կապված են տեկտոնական խախտումների հետ և հորատանցքերով դուրս են գալիս Երկրի մակերևույթ։ Հանքայնացումը 5, 3 գ/լ է, -ի պարունակությունը՝ 1, 8 գ/լ, շահագործման պաշարները՝ մոտ 900 մ³/օր։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջնի հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․8 M 5.3 T32 °C

Պարունակում է նաև միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաբուժական հատկություններով նման է «Վիշի» (Ֆրանսիա), «Բորժոմ» (Վրաստան) և «Դիլիջան» հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։

Շշալցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշալցվում է Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 538