Դիլիջան (հանքային ջուր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիլիջան (այլ կիրառումներ)
Դիլիջան |
---|
Դիլիջան, ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Տավուշի մարզում՝ Աղստևի վտակ Բլդանի հովտում՝ Դիլիջան քաղաքի մոտ։ 1932 թվականին հայտնաբերել է ռուս երկրաբան Ա․ Պ․ Դեմյոխինը։ Առաջանում է պալեոգենի պորֆիրիտներում և տուֆափշրաքարերում։ Ելքերը գտնվում են նշված ապարների ու դրանց ծածկող գետաբերուկային նստվածքների հպատեղերում։ Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով (0, 6 լ/վ)։ Հանքայնացումը 3, 6-4, 0 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 5 գ/լ, շահագործման պաշարները՝ մոտ 69, 12 մ³/օր։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլիջան հանքային ջրի քիմիական կազմը հետևյալն է՝
CO21.5 M 3.6 T12°C
Պարունակում է նաև Fe, B, F, Mn, Zn, Pb և այլ միկրոտարրեր։
Ջրաբուժական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրաբուժական հատկություններով նման է «Բորժոմի» (Վրաստան), «Վիշի» (Ֆրանսիա) և «Բջնի» հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային, լյարդի, լեղապարկի հիվանդությունների դեպքերում։ Շշալցվում է «Դիլիջան» հանքային ջրերի գործարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 386)։ |