Հանքավան (հանքային ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանքավան (այլ կիրառումներ)
Հանքավան

Հանքավան, ածխաթթվային հիդրոկարբոնատ-քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիումական հանքային ջուր։ Ելքերը՝ ՀՀ Հանքավան առողջավայրի շրջակայքում։ Ծագումնաբանորեն կապված է պալեոզոյան և երկրորդական գրանիտոիդային ներժայթուքներով ներարկված մինչպալեոզոյան փոխակերպային հաստվածքներին։ Հանքավայրը խաչաձև տեկտոնական խախտումների հանգույցի ճեղքաերակային բնույթի ճնշումային համակարգ է։ Հորատանցքերից ստացված ջուրը հատկություններով նման է «Եսենտուկի» ջրին[1]։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքավան հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO23.5 M 8.3 T32°C

Ջրում ոչ մեծ քանակությամբ առկա են Cl-, Na+, Ca++, Mg++, CO3—իոններ, զգալի է Fe++-ի (15-25 մգ/լ), ինչպես նաև F, Cu, Zi, J, Br միկրոտարրերի պարունակությունը։ Ընդհանուր հանքայնացումը 8, 2-8, 7 մգ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 5-2 մգ/լ։ Ներկայումս գործող երեք հանքաղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով համարյա միատիպ են, տարբեր են միայն նրանց ջերմաստիճանները (առավելագույնը՝ 42, 6 °C, նվազագույնը՝ 27 °C)։ Շահագործման ենթակա ջրաքանակը 4000 մ³/օր, որի մոտ 3%-ը օգտագործվում է բուժման և շշալցման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուսայելյան Համբարձում (Թիվ 5, 1979 թ.). «Հանքավան։ Հայաստանի հանքային ջրերը». Սովետական Հայաստան: Էջ 38.


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։