Լոռի (հանքային ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)
Լոռի

Լոռի, ածխաթթվական, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Լոռու մարզի Գուգարք գյուղի մոտ։ Առաջանում է լայնակի գոգածալքային տեկտոնական իջվածքում՝ բազալտային անդեզիտների ստվարաշերտում։ Հանքայնացումը 3, 6-4, 8 գ/լ է, CՕ2-ի պարունակությունը՝ 1, 6 գ/լ, շահագործման պաշարները՝ ավելի քան 2 հզ․ մ³/օր։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռի հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․6 M 4.8 T15.4 °C

Պարունակում է նաև Fe, Mn, B, F, Br և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաբուժական հատկություններով նման է Պյատիգորսկի (ՌԴ) «Տաք Նարզան» հանքային ջրին։ Օգտագործվում է լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսաղիքային և այլ հիվանդությունների դեպքերում։

Շշալցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշալցվում է Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների գործարանում։

Լոռի հանքային ջրի հիմքի վրա գործում է «Վանաձորասար» առողջարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։