Սևան (հանքային ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևան

«Սևան», հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի տարածքում (Գավառագետի ձախ ափին) և շրջակայքում։ Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում։ Ելքերը կապված են հյուսիսարևմտյան, լայնակի և միջօրեականի ուղղությամբ տեկտոնական խախտումների հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով։ Շահագործվում է 1955 թվականից։ Հանքայնացումը 2, 8 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 8 գ/լ, շահագործման պաշարները՝ 1710 մ³/օր։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևան հանքային ջրի քիմիական կազմն է՝

CO21․8 M 2.8 T15 °C

Պարունակում է նաև Fe, I, Br, B, F, Zn միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաբուժական հատկություններով նման է «Հանքավան», «Լիճք» և «Եսենտուկի» № 4 (ՌԴ) հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային, միզուղիների հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։