Գերասիմ Աղաջանյան
Ծնվել է | օգոստոսի 2, 1911[1] |
---|---|
Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 13, 1980[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1933) |
Մասնագիտություն | բժիշկ և thermal bath |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1967) |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ |
Զավակներ | Իվան Աղաջանյան և Մարինա Աղաջանյան |
Պարգևներ |
Գերասիմ Իվանի Աղաջանյան (օգոստոսի 2, 1911[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1980[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուրորտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967)։ Հայաստանում կուրորտաբանության հիմնադիրներից։
Իվան Աղաջանյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերասիմ Աղաջանյանը ծնվել է 1911 թվականին Ելիզավետպոլ քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և մի քանի տարի աշխատել է Բասարգեչարի (Վարդենիս) և Երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցներում։ Այնուհետև նրան ուղարկել են Կիև, որտեղ Գերասիմ Աղաջանյանը ակադեմիկոս Վ. Խ. Վասիլենկոյի ղեկավարությամբ զբաղվել է սրտաբանությամբ։ 1938 թվականին տեղափոխվել է Արզնի առողջարան, ղեկավարել սրտաբանության բաժանմունքը։ Մեծ հայրենականի սկզբից մինչև ավարտը աշխատել է նախ որպես բաժանմունքի, այնուհետև՝ դաշտային շարժական հոսպիտալի պետ։ Զորացրվելուց հետո նշանակվել է Արզնի առողջարանի գլխավոր բժիշկ, այնուհետև՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության առողջարանների վարչության պետ, իսկ 1949 թվականին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ։
1950-1960 թվականներին եղել է «Ջերմուկ» առողջարանի տնօրեն, 1960-1979 թվականներին՝ Կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ տնօրեն, 1956-1966 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, 1966-1979 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր կուրորտաբան, ՀԽՍՀ կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների գիտական ընկերության փոխնախագահ[2]։
Հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 4 մենագրություն, 10 բրոշյուր՝ նվիրված ներքին հիվանդությունների բուժման և կուրորտոլոգիայի հարցերին։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում կուրորտաբանության, ինչպես նաև տարբեր ներքին հիվանդությունների ախտածագման, կլինիկայի և բուժման հարցերին[3]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան շքանշան
- Հայկական ԽՍՀ գերագույն սովետի նախագահության պատվոգիր
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 թվականին Ջերմուկի համար 3-րդ առողջարանը կոչվել է Աղաջանյանի անունով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Курорты Армянской ССР, 1963, т.л. (Г. И. Агаджанян), конц. (Агаджанян Герасим Иванович).
- Առողջարան Ջերմուկ։ Արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհուրդ, Երևան, «Հայաստան», 1966 (համահեղինակ)։
- Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, 1968, տիտղթ. (Գ. Ի. Աղաջանյան)։
- Արզական-Աղվերան առողջարանային գոտի։ ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության հանրապետական Սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1973 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1869
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Գանձակ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 1980 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ կուրորտաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան