Իվան Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | օգոստոսի 8, 1939[1] |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 12, 2017 (78 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962) և Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1967) |
| Մասնագիտություն | ուրոլոգ և համալսարանի դասախոս |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1982) |
| Աշխատավայր | ՀՀ ԱՆ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[2] և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ[2] |
| Ծնողներ | հայր՝ Գերասիմ Աղաջանյան |
| Պարգևներ | |
Իվան Գերասիմի Աղաջանյան (օգոստոսի 8, 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 2017, Երևան, Հայաստան[3]), հայ ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1984)։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2011)[4]։
Գերասիմ Աղաջանյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից Ազգային առողջապահության ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի, 1990 թվականից, միաժամանակ՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ։ Իվան Աղաջանյանը 1992 թվականին Երևանում առաջինն է ստեղծել ուրոլոգիայի համալսարան, կլինիկա և ներդրել ուրոլոգիայի գծով 3-ամյա գործակալություն։ Իվան Աղաջանյանը Հայաստանում առաջինն է (1987) կատարել երիկամի փոխպատվաստում, ներդրել միզուկաերիկամադիտումը, հեռակառավարվող քարջարդումը, միզուկափոխակրիչ մասնահատումը, մաշկային ուղիով երիկամի վիրահատման և այլ եղանակներ։ 1981-1999 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, 1988 թվականից՝ Հայաստանի ուրոլոգների ընկերակցության նախագահ[5]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրաբուժական ակադեմիաների միջազգային ֆեդերացիայի, Եվրոպական, Ամերիկյան, Վրացական ուրոլոգիական ընկերակցությունների անդամ է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=2423
- 1 2 http://orcid.org/0000-0002-3851-3763
- ↑ «Վախճանվել է հայտնի բժիշկ Իվան Աղաջանյանը». hayastan24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||||||
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 2017 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ՀՀ վաստակավոր բժիշկներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ ուրոլոգներ
- Հայ պրոֆեսորներ