Մարինա Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինա Աղաջանյան
Ծնվել էհուլիսի 3, 1946(1946-07-03)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և սրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2002)
Ծնողներհայր՝ Գերասիմ Աղաջանյան

Մարինա Գերասիմի Աղաջանյան (հուլիսի 3, 1946(1946-07-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003): ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2002):

Գերասիմ Աղաջանյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Աղաջանյանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 3-ին, Երևանում, բժիշկների մի քանի սերնդի ներկայացուցիչ Գերասիմ Աղաջանյանի ընտանիքում[2]։

Դպրոցական տարիքում դեռևս չէի որոշել, որ բժիշկ եմ դառնալու, թեև շատ էի սիրում կենսաբանություն առարկան։ Բայց քանի որ մեծացել եմ բժիշկների ընտանիքում և բժշկական միջավայրում, ես որոշեցի բժիշկ դառնալ։ Աշխատել եմ սրտաբանության ինստիտուտում՝ միաժամանակ զբաղվելով գիտությամբ։

1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը։ 1971-1984 թվականներին աշխատել է Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1984 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտի բժշկության ամբիոնում։ 2002 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ մարզիկների սրտի կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունների մասին թեմայով` դառնալով առաջին բժշկագիտության դոկտորը սպորտային բժշկության և սպորտային սրտաբանության ոլորտում[3]։

Աշխատանքները վերաբերում են սպորտում սրտի հարմարվողականության հիմնախնդիրներին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О значении раздельного апекскардиографического исследования в оценке функционального состояния сердца при митральном пороке [Текст]: автореф. дис. ... канд. мед. наук : 14.00.06 / М. Г. Агаджанян, 1981, 23 с.
  • Ախտաբանական վիճակները սպորտում։ (Մեթոդական ձեռնարկ), Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Սպորտային բժշկության ամբիոն, Երևան, Ա. հ., 2004 (համահեղինակ)[4]։
  • Առողջ ապրելու գաղտնիքները։ Ցուցումներ դպրոցականներին, Երևան, Անտարես, 2005 (համահեղինակ)[5]։
  • Մանկական սպորտային բժշկության հիմնահարցերը։ Ուսումնական ձեռնարկ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոն, Երևան, Ա.հ., 2008 (համահեղինակ)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1665
  2. «ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Աղաջանյան, Մարինա Գերասիմի; Դանիելյան, Կ Գ; Հարությունյան, Ա Ա; Գրիգորյան, Ս Վ; Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, eds. (2004). Ախտաբանական վիճակները սպորտում։ մեթոդական ձեռնարկ. Երևան: Ա. հ.
  5. Աղաջանյան, Մարինա Գերասիմի; Հակոբյան, Ելենա; Ճշմարիտյան, Մարինա; Տեր-Մարգարյան, Նունե, eds. (2005). Առողջ ապրելու գաղտնիքները։ Ցուցումներ դպրոցականներին. Երևան: Անտարես.
  6. Աղաջանյան, Մարինա Գերասիմի; Հարությունյան, Ա Ա; Տեր-Մարգարյան, Ն Գ; Դանիելյան, Կ Գ; Բադասյան, Ա; Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, eds. (2008). Մանկական սպորտային բժշկության հիմնահարցերը։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Ա.հ. ISBN 9789939530284.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Աղաջանյան» հոդվածին։