Կուլիս Ալեպիս
![]() | |
Ծննդյան անուն | հուն․՝ Κυριάκος Αλέπης |
Ծնվել է | սեպտեմբեր 1903[1] |
Ծննդավայր | Արեոպոլիս[1] |
Վախճանվել է | օգոստոսի 13, 1986[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի համալսարան |
Կուլիս Ալեպիս (հուն․՝ Κούλης Αλέπης, սեպտեմբեր 1903[1], Արեոպոլիս[1] - օգոստոսի 13, 1986[1], Աթենք, Հունաստան[1]), հույն բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուլիս Ալեպիսը ծնվել է Արեոպոլիսում, կապալառու և քանդակագործ Թեոդորոսի[2] և Ֆիոնեի ընտանիքում։ Նա եղել է 12 երեխաներից վեցերորդը[3]։ Ավարտել է Աթենքի համալսարանը, որտեղ ուսանել է գրականություն և իրավունք[4]։ Այնուհետև որպես ծառայող ընդունվել է Հունաստանի ֆինանսների նախարարություն, որտեղ աշխատել է 10 տարի։ 1960 թվականին անցել է թոշակի։
1983 թվականին տեղափոխվել է ծերանոց, որտեղ էլ մահացել է երեք տարի անց` 1986 թվականի օգոստոսի 13-ին[5]։
Կուլիս Ալեպիսը եղել է Հունարենի ազգային ընկերության հիմնադիրներից մեկը և տնօրենը[6]։ Տիրապետել է հունարենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին և հայերենին[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին, երբ լույս տեսավ նրա առաջին բանաստեղծությունը[3]։ 1926 թվականի հունիսի 15-ին նրա ստեղծագործությունը բանաստեղծ, գրաքննադատ Կոստիս Պալամասի դրական մեկնաբանություններով ներկայացվեց «Ελεύθερον Βήμα» թերթում։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մենավոր պտույտներ», լույս է տեսել 1931 թվականին։ 1933 թվականին հրատարակել է Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգության թարգմանությունը հին հունարենից։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն («Ի խորոց», 1937) ինքնատիպ է՝ հագեցված մելամաղձիկ տրամադրություններով։
Ալեպիսը կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, գերմաներենից և իտալերենից։ Թարգմանել է հայ բանաստեղծների (Պետրոս Դուրյան, Մատթեոս Զարիֆյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան և ուրիշներ) ընտիր գործերը։ 1938 թվականին կազմել և հրատարակել է «Հայկական մուսա» ժողովածուն։
Գնահատականներ, քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեպիսի բանաստեղծական և թարգմանչական գործունեությունը դրական է գնահատվել այնպիսի անձանց կողմից, ինչպիսիք են Կոստիս Պալամասը, Լամպրոս Պորֆիրասը, Սոտերես Սկիպեսը, Միլտիադես Մալակասեսը, Ի. Պանայատոպուլոսը[7], Կոստաս Ասեմակոպուլոսը[5], Պանայոտիս Կանելոպուլոսը[3] և այլք։
1939 թվականին արժանացել է Աթենքի հայկական համայնքի մրցանակին[3]։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոշակի անցնելուց հետո Ալեպիսը սկսել է նկարել։ Նկարչությամբ որոշ ժամանակ նա զբաղվել է դեռևս պատանեկության տարիներին[7]։ Իրենից հետո Ալեպիսը թողել է ավելի քան 40 գեղանկարչական աշխատանք[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας (հուն.): Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, Όροι — Αθήνα: 2007. — P. 64. — ISBN 978-960-16-2237-8
- ↑ Νικολάου Γ. Φραγκινέα, Λακωνική γη, Δίφρος, Αθήνα 1971, σ. 257.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Οβαννές Γαζαριάν, Αρμενικά, Οκτώβριος-Δεκέμβριος 2013 τεύχος 79.
- ↑ Βιογραφία στον ιστότοπο mani.org, ανάκτηση 23-5-2015.
- ↑ 5,0 5,1 Κώστας Ασημακόπουλος, "Κούλης Αλέπης", Νέα Εστία, τ. 1421, σελ. 1227 Արխիվացված 2016-04-10 Wayback Machine.
- ↑ Νικολάου Γ. Φραγκινέα, 1971, σ. 258 - 259.
- ↑ 7,0 7,1 Νικολάου Γ. Φραγκινέα, Λακωνική γη, Δίφρος, Αθήνα 1971, σ. 259.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Λακωνικά", Διμηνιαία επιθεώρηση του Συνδέσμου Λακεδαιμονίων Αττικής, Έτος Ε’, Τ.30 Νοέμβριος – Δεκέμβριος 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 152)։ ![]() |