Կորինթո
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1858 թ. | |
Մակերես | 70,67 կմ² | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 16 624 մարդ (2005)[1] | |
Ժամային գոտի | UTC-6 | |
Փոստային դասիչ | 26400 | |
| ||
Կորինթո (իսպ.՝ Corinto), քաղաք և մունիցիպալիտետ Նիկարագուայի հյուսիս-արևելյան մասում[2]՝ Չինանդեգա դեպարտամենտի տարածքում։
աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է դեպարտամենտի հարավում, Խաղաղ օվկիանոսի ափին, երկրի մայրաքաղաքից՝ Մանագուայից, մոտ 150 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 0 մետր է[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորինթո քաղաքը հիմնադրվել է 1863 թվականին[2]։ Կոչվել է ի պատիվ հունական Կորինթոս քաղաքի։
1896 թվականի մայիսի 2-4-ը ԱՄՆ-ը զորքերը տեղակայվել են Կորինթոյում «քաղաքական հուզումների ժամանակ Ամերիկայի շահերը պաշտպանելու համար»[4]։
1912 թվականի օգոստոսի 4-ին Նիկարագուայի նախագահ Խուան Էստրադան դիմել է ԱՄՆ-ին զորք ուղարկելու խնդրանքով։ Դրանից հետո 1912 թվականի օգոստոսին Կորինթոյի նավահանգիստ են ուղարկվել ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը։ 1912 թվականի օգոստոսի 27-ին նավահանգիստ է ժամանել «Denver» հածանավը՝ ափ դուրս բերելով 350 ծովային հետևակային։ Հետագայում՝ 1912-1925 և 1926-1933 թվականների ընթացքում Նիկարագուան օկուպացվել է ԱՄՆ զորքերի կողմից, քաղաքում էր գտնվում ԱՄՆ ծովային հետևակը[5]։
Ա․ Սանդինոյի սպանությունից հետո 1934 թվականի փետրվարին երկրում հաստատվել է Ազգային գվարդիայի ղեկավար Անաստասիո Սոմոսի ընտանիքի բռնապետությունը, որը ԱՄՆ-ին լրացուցիչ արտոնություններ է տրամադրել (այդ թվում՝ Կորինթոյում ռազմաբազա ստեղծելու իրավունք)[5]։
1960 թվականի սկզբին Կորինթոն երկրի խոշորագույն նավահանգիստն էր, որով անցնում էր բեռնաշրջանառության մոտ 60 %-ը (տարեկան մինչև 250 հազար տոննա)։ Քաղաքի բնակչությունը 7 հազար մարդ էր, նավահանգստում կար 160 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ մեկ կառանատեղի[6]։
1961 թվականի փետրվար-մարտ ամիսներին գործադուլ են արել Կորինթոյի նավահանգստի շուրջ 4 հազար աշխատավորներ և ծառայողներ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում դիմադրություն են ցույց տվել այն զորքերին, որոնք փորձում էին ճնշել գործադուլը։ Արդյունքում, իշխանությունները ստիպված են եղել զիջումների գնալ և բարձրացնել աշխատողների աշխատավարձը[7]։
1968 թվականին Կորինթոյի բնակչության թվաքանակը կազմում էր 10 հազար մարդ։ Քաղաքը երկրի գլխավոր առևտրային նավահանգիստն էր (որի միջով անցնում էր ամբողջ ապրանքաշրջանառության երկու երրորդը), ինչպես նաև տնկարկային երկրագործության շրջանի կենտրոնը[8]։
1971 թվականին Կորինթոյի բնակչության թիվը կազմել է 13 հազար մարդ։ 1980-ական թվականներին քաղաքը համարվում էր երկրի գլխավոր առևտրային նավահանգիստը (որի միջոցով անցնում էր ամբողջ ապրանքաշրջանառության 60%-ը)[2]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծովային նավահանգիստ[6][8][2]
- Բեռնամարդատար երկաթուղային կայան[6] (մինչև 1994 թվականին երկրում երկաթուղային հաղորդակցության դադարեցումը)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմել է 15 694 մարդ։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․
1971 | 1995 | 2000 | 2005 | 2013 |
---|---|---|---|---|
13 371 | 16 926 | 17 256 | 19 183 | 15 694[9] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2005 Nicaraguan census
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Коринто // Географический энциклопедический словарь / редколл., гл. ред. А. Ф. Трешников. изд. 2-е, доп. М., "Советская энциклопедия", 1989. стр.251
- ↑ «Corinto, Nicaragua Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-17
- ↑ Приложение 2. Вмешательство США за рубежом. 1798-1945 // Уильям Блум. Убийство демократии: операции ЦРУ и Пентагона в период холодной войны / пер. с англ. М., АНО "Институт внешнеполитических исследований и инициатив", "Кучково поле", 2013. стр.602
- ↑ 5,0 5,1 Никарагуа // Советская историческая энциклопедия / редколл., гл. ред. Е. М. Жуков. том 10. М., государственное научное издательство «Советская энциклопедия», 1967.
- ↑ 6,0 6,1 6,2 Р. Е. Лещинер. Никарагуа. М., «Мысль», 1965. стр.58
- ↑ Никарагуа // Ежегодник Большой Советской Энциклопедии, 1963 (вып. 7). М., «Большая Советская энциклопедия», 1963. стр.315-316
- ↑ 8,0 8,1 Коринто // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 13. М., «Советская энциклопедия», 1973.
- ↑ «Corinto» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-17
|