Կորդոն բլյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կորդոն բլյու
Cordon-bleu-2.jpg
Ենթատեսակveal dish
Առաջացման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
Cordon bleu Վիքիպահեստում
Հավի մսով կորդոն բլյու՝ բրյուսելական կաղամբով

«Կորդոն բլյու» (ֆր.՝ cordon bleu [kɔʁdɔ̃ˈblø] — «կապույտ ժապավեն»), պանրով և ազդրապուխտի միջուկով սուխարու մեջ թաթախած հորթի մսի շնիցել, ենթադրաբար բաղադրատոմսը պատկանում է շվեյցարական խոհանոցին: Ճաշատեսակի անվան ծագման հետ կապված կա մի քանի վարկած: Հնարավոր է՝ կորդոն բլյու շնիցելը Ֆրանսիայի խոհարարական մրցույթներից մեկի հաղթողն է եղել: Հնարավոր է՝ շնիցելը նախկինում փաթաթել են կապույտ ժապավենով: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լյուդովիկոս XV-ը Սուրբ Լյուդովիկոսի շքանշան (որը կապույտ ժապավենի վրա էր ամրացված) է հանձնել խոհարարուհի Մարի Ժաննա Դյուբարին, և մինչ այժմ այդ անվանմամբ կատակով պարգևատրում են բոլոր լավ խոհարարներին և ուտեստները: Չորրորդ վարկածի համաձայն՝ բազելյան հարուստ ընտանիքներից մեկի խոհարարին կորդոն բլյուի ստեղծման գործում ոգեշնչել են դրսում խաղացող աղջնակներ վարսերի մեջ երևացող կապույտ ժապավենները:

Կորդոն բլյուի պատրաստման համար երկու բարակ շնիցելների միջև կամ մեկ ավելի հաստ շնիցելի մեջմ որն ունի կտրված փոքր գրպանիկ, դրվում է մեկ շերտ պանիր (էմենտալ, գրյուեր կամ ռակլետ) և ոչ յուղոտ եփված կամ հում ապխտած ազդրապուխտ: Ծայրերն ամրացվում են փայտե ձողիկներով: Հետո շնիցելը թաթախվում է ալյուրի, ձվի և սուխարու մեջ ու տապակվում հալած յուղի մեջ: Հորթի մսի փոխարեն նաև կիրառվում է խոզի և հավի միս, ինչպես նաև մատղաշ հնդկահավի[1] միս:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кордон блю // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 14.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Кордон блю // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]