Կոտորած Կորեայում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կոտորած Կորեայում
Կոտորած Կորեայում (նկար).jpg
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1951
բարձրություն109,501 սանտիմետր
լայնություն209,5 սանտիմետր
նյություղաներկ և նրբատախտակ
գտնվում էՊիկասոյի թանգարան
հավաքածուՊիկասոյի թանգարան
հիմնական թեմաSinchon Massacre?

Կոտորած Կորեայում (իսպ.՝ Masacre en Corea), Պաբլո Պիկասոյի Էքսպրեսիոնիզմի ոճով նկարը, որը վերջնական տեսքի է բերվել 1951 թվականի հունվարի 18-ին, վրձնված է յուղաներկով նրբատախտակի վրա, այժմ պահպանվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում։ Նկարը քննադատություն է ԱՄՆ-ի` Կորեական պատերազմին միջամտությանը[1][2][3]։ Հնարավոր է, որ նկարի վրա պատկերվել են 1950 թվականի Նոգիլ գյուղում կատարված սպանդի իրադարձությունները, երբ ամերիկյան զինվորները սպանել են անհայտ քանակությամբ հարավկորեացի գաղթականների, կամ նույն տարում Սինչոնի սպանդը, ենթադրյալ զանգվածային սպանությունները Հյուսիսային Կորեայում, Հունահե-Նեբդոյում։ Այնուհանդերձ, «Կոտորած Կորեայում» նկարը պատկերում է քաղաքացիական դեմքեր, որոնք սպանվում են հակակոմունիստական ուժերի կողմից։ Արվեստաբան Կիրստեն Հովինգ Կինը հաստատում է, որ կտավը «ոգեշնչված է եղել ամերիկյան գազանությունների մասին լուրերով» Կորեայում[4]։ Պիկասոյի աշխատանքի վրա ազդեցություն է թողել Ֆրանցիսկո Գոյայի «1808 թվականի մայիսի 3-ը Մադրիդում» նկարը, որի վրա պատկերված է, թե ինչպես են նապոլեոնյան զինվորները Յոախիմ Մյուրատի հրամանով գլխատում իսպանացի քաղաքական դեմքերին[4]։

Ֆրանցիսկո Գոյայի «1808 թվականի մայիսի 3-ը Մադրիդում», 1808,Պրադո թանգարան (Մադրիդ)

1867-1869 թվականներին վրձնված Էդուարդ Մանեի հինգ նկարների հիմքում ընկած է հենց այս սյուժեն, որտեղ պատկերված է կայսր Մաքսիմիլյան I-ի գնդակահարումը։

Ինչպես Գոյայի գլուխգործոցը, Պիկասոյի «Կոտորած Կորեայում» կտավը նույնպես առանձնանում է իր երկակի կոմպոզիցիաներով, բաժանված առանձին երկու մասերի։ Ձախ մասում գտնվում է մերկ կանանց և երեխաների խումբը, որը է կանգնած եղբայրական գերեզմանոցի ստորոտին։ Մի քանի ծանր զինված «ասպետներ» կանգնած են աջ մասում, նույնպես մերկ, բայց հիմնակաում հագեցած «խոշոր վերջույթներով և պինդ մկաններով՝ ինչպես նախապատմական հսկաները»։ Ինչպես Գոյայի աշխատանքում, այնպես էլ այս նկարում գնդակահարող խումբը վճռական է տրամադրված։ Ի տարբերություն Գոյայի, Պիկասոյի նկարում այդ խումբը գտնվում է ակնհայտ քաոսային վիճակում, ինչը կարող ենք նկատել Պիկասոյի նկարների և վիմագրությունների զրահապատ զինվորների պատկերներում։ Դա կարելի է մեկնաբանել որպես ծաղրական վերաբերմունք զինվորների հիմարությանը։

«Ասպետների» սաղավարտը ձևախախտված է, իսկ զենքերը ներկայացված են որպես նախնադարյան շրջանից մինչև մեր օրերի հարձակման գործիքների շիլափլավ։ Չնմանվելով զենքի կամ նիզակի, դրանք ավելի շատ մոմակալներ են հիշեցնում։ Բացի այդ, զինվորներից ոչ մեկը չունի առնանդամ։ Այդ առանձնահատկությունը ընդգծվում է նկարի ձախ հատվածում գտնվող կանանց հղի վիճակով։ Համաձայն տարածված մեկնաբանության` զինվորները, որպես կյանքի կործանիչներ, իրենց առնանդամները փոխարինել են զենքով՝ դրանով իսկ ամորձատելով իրենց և զրկելով աշխարհը մարդկային կյանքի հաջորդ սերնդից: «Կոտորած Կորեայում» նկարը «Գեռնիկա» և «Դամբարան» նկարների հետ միասին պատկանում է Պիկասոյի օրխնդրական քաղաքականության թեմայով ստեղծված նկարների շարքին[5]։

Ունենալով 1,1 x 2,1 չափսեր` «Կոտորած Կորեայում» նկարը ավելի փոքր է, քան «Գեռնիկա» նկարը։

Այնուամենայնիվ, այն նման արտահայտիչ կիրք և հայեցակարգային նմանություն ունի այս նկարի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Hopkins, After Modern Art: 1945—2000 (Oxford University Press, 2000), p.15. 0-19-284234-X, 978-0-19-284234-3
  2. Picasso A Retrospective, Нью-Йоркский музей современного искусства, edited by William Rubin, copyright MoMA 1980, p.383
  3. Ingo F. Walther, Pablo Picasso, 1881—1973: Genius of the Century (Taschen, 2000), p. 94. 3-8228-5970-2, 978-3-8228-5970-4
  4. 4,0 4,1 Keen, Kirsten Hoving. «Picasso’s Communist Interlude: The Murals of War and Peace». The Burlington Magazine, Vol. 122, No. 928, Special Issue Devoted to Twentieth Century Art, July, 1980. p. 464.
  5. Nicholas John Cull, David Holbrook Culbert, David Welch, Propaganda and mass persuasion: a historical encyclopedia, 1500 to the present (ABC-CLIO, 2003), p.156. 1-57607-820-5, 978-1-57607-820-4
  6. Boeck & Sabartés, p. 302.