Կոռնել Ուեյսկի
Կոռնել Ուեյսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1823[1][2] |
Ծննդավայր | Բերեմյանի, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1897[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պավլով, Powiat kamionecki, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Ռադեխովի շրջան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան և ![]() |
Կրթություն | Լվովի համալսարան |
Անդամակցություն | Polish Democratic Party? |
Կուսակցություն | Լեհական ակումբ |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Կոռնել Ուեյսկի (լեհ.՝ Kornel Ujejski, սեպտեմբերի 12, 1823[1][2], Բերեմյանի, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 1897[1][2], Պավլով, Powiat kamionecki, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ բանաստեղծ, դրամատուրգ և հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1823 թվականին Բերեմյանի գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Բուչաչսկի շրջան), հարուստ ընտանիքում։ 1839 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լվովի մոտ գտնվող Դավիդով գյուղ։ Սկզբում կրթություն է ստացել տանը, այնուհետև՝ Բուչաչի վասլյան դպրոցում, հետագայում՝ Լվովում։ Այդ ժամանակահատվածում գրել է իր առաջին բանաստեղծությունները։ Լվովում ծանոթացել է լեհական մշակույթի ներկայացուցիչների հետ (Վինցենտի Պոլ, Լ. Դունին-Բորկովսկի և ուրիշներ)։ 1844 թվականին մեկնել է Վարշավա, որտեղ գրող Ավգուստ Բելյովսկու օգնությամբ մասնակցել է մայրաքաղաքի գրական կյանքին։ Լեհաստանի նշանավոր գրողների և բանաստեղծների հետ ծանոթությունը զգալի ազդեցություն է ունեցել Կ. Ուեյսկու ստեղծագործության և ազգային հայրենասիրական տրամադրության վրա։ Լվովում մասնակցել է ընդհատակյա գործունեությանը։ Նրա կողմից վաղ շրջանում՝ 1840-1845 թվականներին գրված ստեղծագործությունները ժողովվել են «Ծաղիկներ առանց հոտի» (լեհ.՝ Kwiaty bez woni) և «Թոշնած տերևներ» (լեհ.՝ Zwiędłe liście) պոեզիայի ընտրանիներում և հրատարակվել են 1848 և 1849 թվականներին[3][4]։


1847 թվականին Ուեյսկին Բելգիայով մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Յոախիմ Լելևելի, Յուզեֆ Զալեսկու, Ֆրեդերիկ Շոպենի և Յուլիուշ Սլովացկու հետ։ Մասնակցել է Ֆրանսիայի 1848 թվականի հեղափոխական իրադարձություններին։ Վերադառնալով հայրենիք՝ 1848 թվականի նոյեմբերի սկզբներին մասնակցել է Լվովի ապստամբությանը։ Այդ շրջանի պոեզիայում արտացոլվել են Ուեյսկու հեղափոխական տրամադրությունները։ 1851 թվականին ամուսնացել է՝ բնակություն հաստատելով Պավլով գյուղում, որտեղ իր միջոցներով կառուցել է հուշարձան կախյալ աշխատանքների վերացման պատվին, որը գոյություն ունի մինչ օրս։ 1862 թվականին Պավլով գյուղում վերականգնել է այրված եկեղեցին։
1858 թվականից Ուեյսկին Լվովի քաղաքապետարանից վարձակալել է կալվածք Զուբրա գյուղում։ 1860 թվականին ճամփորդել է Յաշում, որտեղ էլ գրել է «Լեհական քայլերգը» (լեհ.՝ Marsz polski): 1868 թվականին անկախության հաստատման գործում լեհերին օժանդակած ռուս սպաներին նվիրված «Ռուսներին» (լեհ.՝ Do Moskali) բանաստեղծությունների շարքի համար ցարական իշխանությունները նրան դատի են տվել։ Դատավճռի համաձայն՝ նրան կարճ ժամկետով կալանավորել են և ենթարկել դրամական տուգանքի՝ բռնագրավելով հրատարակությունների մի մասը։
Ուվեյսկին Լվովի թատրոնների համար գրվել են «Շոպենի արդարացումը» և «Նախերգանք» պիեսները։ 1860 թվականին գրել է «Նամակներ Լվովից» արձակ ստեղծագործությունը։ 1877-1878 թվականներին ընտրվել է Վիեննայի Պետական խորհրդի պատգամավոր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տարիներին բնակվել է Ռադեխովի մոտակայքում գտնվող Պավլով գյուղում (այժմ՝ Լվովի մարզ), որտեղ էլ մահացել և թաղվել է։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ. Ուեյսկին հանդիսանում է ռոմանտիզմի ներկայացուցիչը լեհական գրականության մեջ։ Ուվեյսկու ամենահայտնի աշխատանքը «Հրդեհների ծխի հետ» (լեհ.՝ Z dymem pożarów) ստեղծագործությունն է, որտեղ լուսաբանվում են Եվրոպայի ժողովուրդների գարնան իրադարձությունները, իսկ Ավստրիական կայսրության լեհական մասում բանաստեղծությունը դարձել է 1863 թվականի հունվարյան ապստամբության ոչ պաշտոնական օրհներգը։
Պոեզիայի ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maraton (1845)
- Pieśni Salomona (1846)[5]
- Skargi Jeremiego (1847)[6]
- Kwiaty bez woni (1848)[7]
- Zwiędłe liście (1849)[8]
- Melodie biblijne (1852)[9]
- Dla Moskali (1862)[10]
- Tłumaczenia Szopena (1866) (próba poetyckiego przełożenia muzyki)
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eli, Eli, lama sabachtani (1866)
- Ostatnia strofa (1866)
- Modlitwa więźnia (1866)
- Za zbłąkanych (1866)
- Oda do Poezyi (1898)
- Perły boleści (1898)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Virtuti Militari շքանշանի արծաթե խաչով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Уейский, Корнель // Топсель - Уженье. - М. : Советская энциклопедия, 1956. - С. 668. - (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949-1958, т. 43).
- ↑ Kornel UJEJSKI
- ↑ Kornel Ujejski, Pieśni Salomona
- ↑ Skargi Jeremiego
- ↑ Kwiaty bez woni
- ↑ Zwiędłe liście
- ↑ Melodie biblijne
- ↑ Dla Moskali
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alina Witkowska, Ryszard Przybylski: Romantyzm. Wyd. VIII - 3 dodruk. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 2009, s. 458-460, 675, seria: Wielka Historia Literatury Polskiej. ISBN 978-83-01-13848-6.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնել Ուեյսկի» հոդվածին։ |
|