Կոռնելիս Բոեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնելիս Բոեկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1884(1884-09-25)[1][2][3]
ԾննդավայրԱլկմար, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[4]
Մահացել էհուլիսի 3, 1966(1966-07-03)[1][2][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրAbcoude
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրոնՔվակերներ
ԿրթությունԴելֆտի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ, հակապատերազմային ակտիվիստ և ուսուցիչ
ԱմուսինBeatrice Boeke-Cadbury?
Պարգևներ և
մրցանակներ
 Kees Boeke Վիքիպահեստում

Կոռնելիս Բոեկ (սեպտեմբերի 25, 1884(1884-09-25)[1][2][3], Ալկմար, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[4] - հուլիսի 3, 1966(1966-07-03)[1][2][5][…], Abcoude)[6] , հայտնի է որպես Կիս Բոեկ, հոլանդացի ռեֆորմիստ ուսուցիչ, Քվակերների միսիոներ և պացիֆիստ։ Նա ամենաշատը հատնի է իր 1957 թվականին գրված Cosmic View գրքով, որը ներկայացնում էր տիեզերքի մասին նոր հիմքային տեսակետ, գալակտիկականից մինչև միկրոսկոպիկ մակարդակներ, և որով ոգեշնչվեցին որոշ ֆիլմեր։ Բոեկը փորձել է բարեփոխել կրթությունը՝ թույլատրելով երեխաներին տարածելու իրենց գաղափարները։ Նա այս գործընթացը անվանեց սոցիոկրատիա և ներկայացրեց դպրոցը որպես արհեստանոցներ, որտեղ աշակերտները աշխատողներն են, իսկ ուսուցիչները կոլեգաները։ Հիմնվելով Քվակերների գաղափարների վրա, նա ուզում էր որպեսզի երեխաները հարգեն ժողովրդավարությունը։ 1926 թվականին նա հիմնադրեց դպրոց հոլանդական Բիլթհովեն գյուղում, որը նա ղեկավարեց մինչև 1954 թվականը։ Որպես երեխա, հետագայում որպես Հոլանդացի թագուհի, Բեատրիսը սովորել է այս դպրոցում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոեկեը ծնվել է 1884 թվականի սեպտեմբերի 25-ին Նիդերլանդների Ալկամար քաղաքում՝ մեննոնիտների ընտանիքում, որտեղ նա մեծացել է[6]։ Նա սովորել է ճարտարապետություն Դելֆի տեխնոլոգիական համալսարանում։ Որպես աշակերտ, նա անցկացրել է մի տարի Անգլիայում, որտեղ նա հանդիպել է Քվարկներին։ Նա դարձավ այդ միության անդամ և մասնակցեց Բիրմինգհեմի Վուդբուրգ Քվակերների ուսումնական կենտրոնի դասընթացներին։ Այնուհետև նա ոգեշնչվեց Բուրնիվելում՝ Կատբուրիների ընտանիքին պատկանող այգի-գյուղում, որը կառուցել էին Կատբուրգները իրենց աշխատողների համար։ Նա հանդիպեց և ամուսնացավ Բեատրիս Կադբուրի հետ։ Զույգը 1912 թվականին մեկնեց այսօրվա Լիբանանի տարածք որպես Քվարկների միսիոներներ, և Կիսը դարձավ Բրումանա դպրոցի տնօրեն։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, նրանք վերադարձան Անգլիա։ Նրանք դարձան խաղաղության ակտիվիստ, Հենրի Հոդգկինի գլխավորությամբ ստեղծվեց Խաղաղության եղբայրությունը։ 1915 թվականին Բոեկը մեկնեց Բեռլին, որտեղ նա հանդիպես Ֆրեդերիկ Զիգմունդ-Շալցի, ում հետ նա սկսել էր աշխատել պատերազմի սկզբին։ Բոեկը Անգլիայում սկսեց խոսել հանրային կերպում, այն մասին, որ անգլիացիները և գերմանացիները եղբայրներ են, Աստված չի ստեղծել մարդուն այնպես, որ նա կարողանա սպանի և պատերազմը ամենարագը կավարտվի այն դեպքում, երբ բոլոր զինվորները վայր դնեն զենքերը։ Նա արտաքսվեց Բրիտանիայից և վերադարձավ իր հայրենի Նիդերլանդներ։ Նրա ընտանիքը հետևեց իրեն. այնտեղ նրանք ապրեցին Բիլթհովենում, Ուտրեխտի մոտ։ Նրանց տները շուտով դարձան պասիֆիստական կենտրոններ։ Ավելի ուշ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցեց ընդհատակյա հոլանդական ապսատմբությանը ընդդեմ այն նույն գերմանացիներին, ում նա մինչ այդ անվանում էր եղբայրներ։ Սա, այնուամենայնիվ, մտնում էր նրա հակաբռնատիրական և հակապատերազմական գաղափարախոսության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բոեկը ստեղծեց մեծ կոնֆերանս կենտրոն Բիլթհովենում, որը նա անվանեց «Եղբայրության տուն»։ Առաջին միջազգայն խաղաղության կոնֆերանսը տեղի է ունեցել 1919 թվականի Հոկտեմբերի 4-ից 11-ը։ Կոնֆերանսին ներկա էին Լեոն Ռեվոյնը, Մաթիլդա Վրեդը, Լեոնարդ Ռագազը, Պիեռ Սերեզոլը, ինչպես նաև Հոդգկինը և Շալցը։ Բոեկը և Սերեզոլը դարձան այս շարժման ղեկավարները, որը ինքն իրեն անվանում էր «Միջազգային քրիստոնեական», իսկ ավելի ուշ անվանվեց Խաղաղության միջազգային եղբայրություն։ Հելեն Շտյոկերի և Վիլֆրես Վելոկի հետ միասին նրանք ստեղծեցին Service Civil International-ը և 1921 թվականին ստեղծեցին Պակոն, որը էսպերանտոյով նշանակում է խաղաղություն, որը 1923 թվականին դարձավ Միջազգային պատերազմին հակազդողներ (WRI):

Քիս և Բեթթի Բոեկները համարում են, որ պատերազմի հիմքը երկրի և կապիտալիզմի ներգրավումն է։ Քանի որ Բեթթին Կադբուրիներից էր, նա իրենց ընտանեկան ընկերությունից ժառանգեց մեծ մասնաբաժին։ Նա այդ հարստությունը բաշխեց որոշ բարեգործական ընկերությունների միջև, ինչպես օրինակ 1920 թվականին Քվակերների օգնության ընկերությունը Ռուսաստանում։ Ավելի ուշ, նա մասնաբաժնի մի մասը տվեց ընկերության աշխատակիցներին։ Բավական ժամանակ Բոեկները խուսափում էին գումար օգտագործելուց, որպեսզի պետությանը գումար չհասնի, քանի որ հանրային ֆոնդերը նույնպես օգտագործվում էին զենքի վրա։ Նրանք չէին օգտագործում հանրային տրանսպորտ, չէին վճարում որևիցէ տեսակի հարկ, այդ իսկ պատճառով նրանք մի քանի անգամ բանտարկվեցին։ Մի դեպքում հոլանդական հարկային ծառայությունները աճուրդով վաճառեցին նրանց գույքը հարկերը վերականգնելու համար։ Վիլհեմինա թագուհին մասնակցեց աճուրդին և Քիսի սիրելի ջութակը, որպեսզի վերադարձնի նրան։ Բոեկը աջակցում էր իր ընտանիքին աշխատելով իր ստեղծած կառուցապատման ընկերությունում, բայց ոչ որպես ճարտարապետ, այլ որպես հասարակ աշխատող։

1920-ականների վերջում Բոեկը բավականին հեռացավ խաղաղության շարժումներից։ Հավատալով, որ նա կարող է ստեղծել ավելի լավ հասարակություն երեխաներին կրթելու միջոցով, նա ստեղծեց դպրոց, որ կոչվեց De werkplaats (Արհեստանոց)։ Նա ստեղծեց իր դպրոցը 1926 թվականին, երբ բոլոր մասնավոր դպրոցները, ներառյալ Մոնտեսսորիի դպրոցը, սկսեցին պետությունից յուրաքանչյուր երեխայի համար ստանալ հավասար քանակի գումար, որի նա դեմ էր։

Նրա դպրոցը, որը հիմնված էր Մոնտեսորիի մեթոդի հիման վրա, ընդլայնված էր Բոեկի սեփական գաղափարների հիման վրա, դարձավ երկրով մեկ հայտնի, որ նույնիսկ Ջուլիան թագուհին ուղարկեց իր աղջիկներին այդ դպրոց[7]։ Այս դպրոցը առանձնահատուկ էր, քանի որ երեխաները պատասխանատու էին իրենց դասացուցակի համար, ուսուցիչների հետ միասին։ Շատ երեխաներ, ովքեր չէին հաջողել այլ դպրոցում, այստեղ աճեցին, բայց մյուս կողմից տաղանդավոր երեխաները չէին կարողանում հասնել բարձր մակարդակի։

Միասնական պատասխանատվությունը չէր նշանակում ազատ կյանք դպրոցում. Երեխաները պետք է կատարեին հանձնարարություններ, ինչպիսիք են դպրոցի մաքրություն ապահովելը, միրգ և բանջարեղեն աճեցնելը և գնելը, ճաշ պատրաստելը։ Բոեկի սոցիոկրատիայի հիմնական գաղափարը այն արդյունքի վրա էր, որ օգտագործեն Քվակերների այն գաղափարախոսությունը, որ երեխաներին սովորեցնել այնպես, կարծես երեխաները մեծահասակներ են, և հավասար են իրենց ուսուցիչների հետ։

Կիս Բոեկը Բեատրիքս թագուհու հետ (աջից) 1946 թվականին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քիս և Բեթթի Բոեկները իրենց կացարանում պահեցին հրեաներին՝ փրկելով կյանքեր։ Այս գործի համար նրանք 1992 թվականին Յադ Վաշենում սրբացվեցին[8]։

1969 թվականի հուլիսին Բոեկը մահացավ իրենց ընտանիքին պատկանող ընկերությունում Նիդերլանդների Աբկոուդ բնակավայրում[6]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոեկի սովիոկրատիայի համակարգը մինչ այժմ պահպանվել է, և իր աշխատանքը տարածվել է իր գաղափարները կրողների ջանքերի միջոցով։ Դոկտոր Ժերարդ Էդենբուրգը, 1960 ականներին և 1970-ականներին կառավարման և որոշումների կայացման մեթոդոլոգիա նույն անունով, երբ նա ղեկավարում էր Էնդենբուրգի էլեկտրոտոխնիկական ընկերությունը։

Նրա Cosmic View գիրքը, որը ներկայացնում էր տիեզերքի մասին նոր հիմքային տեսակետ, գալակտիկականից մինչև միկրոսկոպիկ մակարդակների, ոգեշնչեց որոշ ֆիլմերին.

  • Տիեզերական Զում (1968) ստեղծված Կանադայի ֆիլմերի խորհրդի կողմից։
  • Տասի ուժը (1968; նոր տարբերակը 1977 թվականին) Չառլզ և Ռեյ Իմասի կողմից, հետագայում 2013 թվականին Անդրես Ժաքյու կողմից ստեղծվեց ներկայացումը։
  • IMAX ֆիլմի կողմից Տիեզերական ճամփորդություն (1996) ստեղծված Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։
  • Վիլ Վրիցը նշել է, որ նա ոգեշնչվել է այս գրքից Spore համակարգչային խաղը ստեղծելիս[9]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cornelis Boeke — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 The Righteous Among the Nations Database
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119084465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 «Kees Boeke | Dutch educator and author». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. (Dutch) De school van Beatrix. Andere Tijden, 25 september 2008
  8. Yad Vashem 4963.1
  9. Cosmic view, inspiration for a video game. The Guardian, 14 September 2008