Կոնստանտին Պրիյմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Պրիյմա
Կոնստանտին Պրիյմա.jpg
Ծնվել էհունվարի 7, 1912(1912-01-07)
Ախտանիզովսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Թամանյան բաժին, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 18, 1991(1991-06-18) (79 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և գրող
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
ԿուսակցությունԽՄԿԿ

Կոնստանտին Իվանովիչ Պրիյմա (ռուս.՝ Константин Иванович Прийма, հունվարի 7, 1912(1912-01-07), Ախտանիզովսկայա (ստանիցա, Տեմրյուկսկի շրջան), Թամանյան բաժին, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 18, 1991(1991-06-18), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրականագետ, առաջատար շոլոխովագետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուբանի մարզի Թամանյան բաժնի Ախտանիզովսկայա ստանիցայում, այժմ՝ Կրասնոդարի երկրամասи Տեմրյուկի շրջանում, Կուբանի ժառանգական կազակ[2], ուրյադնիկ Իվան Յակովլևիչ Պրիյմայի ընտանիքում[3]։ Նրա հարազատ հորեղբայրը՝ Ֆեոդոր Յակովլևիչ Պրիյման, ևս խորհրդային հայտնի գրականագետ էր։ 1927 թվականին ընդունվել է կոմերիտմիություն։ Ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը (1939)։

Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

1956-1961 թվականներին աշխատել է «Ուչիտելսկայա գազետայի» սեփական թղթակից Հյուսիսային Կովկասում։

1972 թվականին Ռոստովում հրատարակել է ««Խաղաղ Դոնը» մարտնչում է» մենագրությունը Միխայիլ Շոլոխովи ստեղծագործության համաշխարհային նշանակության մասին։ 1973 թվականի մայիսին Մոսկվայի մարզի Ն. Կ. Կրուպսկայայի անվան մանկավարժական ինստիտուտի գիտական խորհուրդը այս մենագրության համար Կ. Պրիյմային շնորհեց բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ 1974 թվականին Պրիյման ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն։

Մահացել և թաղվել է Դոնի Ռոստովում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Լիդիա Իվանովնա Վերեշկովա (ծն. 1924 թվականի մարտի 19-ին[4]), Հայրենական մեծ պատերազմի մասնակից որպես Լենինգրադյան ռազմաճակատում և Հեռավորարևելյան ռազմաճակատում Կվանտունյան բանակի ջախջախման ավագ լուսանկարաչափորդ, ավագ սերժանտ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով[5], «Ռազմական արժանիքների համար» երկու մեդալով[6][7]։
  • Որդին՝ Ալեքսեյ Կոնստանտինովիչ Պրիյմա, բանաստեղծ, գրականագետ, անկանոն երևույթների հետազոտող։
  • Որդին՝ Եվգենի Կոնստանտինովիչ Պրիյմա։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի նոյեմբերի 23-ին Կ. Ի. Պրիյմայի այրին՝ Լիդիա Իվանովնա Վերեշկովան, Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարանին հանձնեց մահացած ամուսնու արխիվը, որը պարունակում էր լուսանկարներ, ձեռագրերի էջեր, փաստաթղթեր, ինչպես նաև անձնական իրեր, ներառյալ՝ նրա նախնիներին պատկանած կուբանյան կազակի բաշլուղը[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Тихий Дон» сражается
  • С веком наравне: Статьи о творчестве М. А. Шолохова
  • Слово о «Тихом Доне»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 190. — 288 с. — 10 000 экз.
  2. Чумаченко В. К.։ «Казачья энциклопедия: попытка № 3»։ История Казачества XV-XXI вв։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2012-03-17 
  3. Тихомирова В. В поисках «святой правды» // Молот. — 13 января 2005.
  4. «Пофамильный список ветеранов Ростовской области»։ Победители — Солдаты Великой войны։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2012-03-17 
  5. «Ростовским ветеранам в торжественной обстановке вручили юбилейные медали «65 лет Победы в Великой Отечественной войне 1941-1945 г.г.»»։ Комсомольская правда։ 7 апреля 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2012-03-17 
  6. «Представление к награждению медалью «За боевые заслуги»»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2012-03-17 
  7. «Приказ войскам 18 авиационного корпуса 10 воздушной армии Дальневосточного фронта от 9 сентября 1945»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2012-03-17 
  8. Емельянов В. (11 января 2012)։ «Выставка к 100-летию Константина Приймы»։ Государственный музей-заповедник М. А. Шолохова։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2015-08-29 
  9. «Запись о награждении»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-10-14 
  10. «Указ Президиума Верховного Совета СССР от 4 мая 1945»։ ОБД «Подвиг Народа»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2011-03-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 190—193. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с. — 20 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]