Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարան
Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրված է | 1984 |
Կայք | sholokhov.ru |
![]() | |
![]() |
Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց թանգարան (ռուս.՝ Государственный музей-заповедник М. А. Шолохова), ստեղծվել է 1984 թվականին, համարվում է Միխայիլ Շոլոխովի միակ պետական թանգարանը Ռուսաստանում, որը գտնվում է Ռոստովի մարզում[1]: Թանգարանի հավաքածուի համար հիմք է հանդիսանում Միխայիլ Շոլոխովին և նրա ընտանիքին պատկանող հուշային առարկաները:
Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում պահվում է այն ամենը, ինչ կապված է Միխայիլ Շոլոխովի կյանքի և ստեղծագործության հետ՝ նամակներ, ձեռագրեր, առարկաներ, տներ, որտեղ ապրել է նա, Շոլոխովի ստեղծագործություններում պատկերված խուտորների և ստանիցաների բնությունը: Թանգարանային հավաքածուում հաշվառված են ավելի քան 70000 պահպանվող միավոր, հուշահամալիրները տեղակայված են Ռոստովի մարզի Շոլոխովի և Բոկովսկի շրջաններում, դրանք գրեթե ամբողջությամբ բաղկացած են իսկական իրերից[1]:
Թանգարան արգելոցի պահպանվող բնական լանդշաֆտի գոտին կազմում է 38 236 հեկտար, որից լադշաֆտային արգելոցային գոտին` 3820 հեկտար:
Թանգարանի հիմնական օբյեկտները`
- Հուշահամալիր-տուն Կրուժիլինսկի խուտորում, որտեղ ծնվել է Միխայիլ Շոլոխովը և ապրել ծնողների հետ մինչև 1910 թվականը,
- Տուն-թանգարան Կարգինսկի ստանիցայում, որտեղ նա գրել է «Դոնի պատմվածքների» մեծ մասը,
- Տուն Վյոշենսկի ստանիցայում, որտեղ գրողը ապրել է 30-ական թվականներին և աշխատել «Խաղաղ Դոնի» երրորդ գրքի և «Հերկած խոպան» վեպի վրա,
- Հուշահամալիր դաստակերտ, որտեղ Միխայիլ Շոլոխովը բնակվել է ընտանիքի հետ 1949-1984 թվականներին, որտեղ նա գրել է «Հերկած խոպանի» 2-րդ գիրքը, «Մարդու ճակատագիրը» վիպակը և «Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի» վեպի առանձին գլուխներ:
Նախկին գյուղական գիմնազիայի շենքում, որտեղ 1918 թվականին սովորել է ապագա գրողը, 2005 թվականին նրա 100-ամյակի առթիվ բացվեց նոր գրական ցուցադրություն «Միխայիլ Շոլոխով: Ժամանակ և ճակատագիր»:
Թանգարանում կազմակերպվում է «Շոլոխովյան գարուն», ամենամյա Համառուսաստանյան գրական-բանահյուսական փառատոնը, որն անցկացվում է մայիսի վերջերին, գրողի ծննդյան օրը, որին մասնակցում են հյուրեր Ռուսաստանի տարբեր մարզերից, մերձավոր և հեռավոր արտասահմանից[2]:
Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի առաջին տնօրենն է եղել Նիկոլայ Բուլավինը: 2001-2016 թվականներին Ալեքսանդր Միխայլովիչ Շոլոխովը, 2017 թվականից՝ Օլգա Ալեքսանդրովնա Անիստրատենկոն[3]:
Կրուժիլինսկի պատմական հուշահամալիր[4][խմբագրել | խմբագրել կոդը]
«Փարթամ բուսականություն, ուր արածում են ձիերը, բույն դնում և երամներով շրջում արոսները: Խորը ձմռանը տափաստաններում շրջում են գայլերի ոհմակները, անտառներում բազմանում և ճարպակալում են աղվեսները, հետապնդելով նապաստակներին և ձնառատ թաքստոցներում փնտրում կաքավներին: Իսկ գարնանը չորացած խոտերի միջից դուրս է գալիս կանաչը: Ապրիլի վերջին, մայիսի սկզբին տափաստանը ծածկվում է զմրուխտե գորգով, որտեղ աչքի են զարնում թարմություն բերող վառ կարմիր և կապուտակ գույները»:
Վյոշենսկայա-Միլլերովո ավտոճանապարհին՝ Վյոշենսկայա ստանիցայից 29 կմ հեռավորության վրա, կանգնեցված է Ն. Վ. Մոժաևի պատրաստած «Խաղաղ Դոնի կազակների» հուշարձանը: Շրջվելով դեպի ձախ և անցնելով 7 կմ՝ հասնում ենք Կրուժիլինսկ, որը սովորական խուտոր է Վերին Դոնում: Սակայն այս հեռավոր և խորքային բնակավայրը այժմ ողջ աշխարհին հայտնի է դարձել որպես Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի ծննդավայր: Ինքնակենսագրության մեջ Շոլոխովը գրել է` «Ծնվել է 1905 թվականի մայիսի 24-ին, Դոնեցկի օկրուգի (Վոյսկա Դոնսկի մարզ) Վեշենսկի ստանիցայի Կրուժիլինսկ խուտորում»:
Նախկինում այստեղ չմշակված տափաստանէր, բարձր խոտածածկույթով, մացառուտներով և խիտ թփուտներով: Այստեղ Դոնի բանակին պատկանող վայրի բնության գրկում արածում էին ձիերի երամակները: Գետերի հեղեղատներում աճում էին բարձր ծառեր, իսկ շրջակայքում կային գեղեցիկ մարգագետիններ: «Ծնված օրվանից փոքրիկ Միշան շնչել է անծայրածիր տափաստանների սքանչելի օդը, տաք արևը այրել է նրան, տաք քամիները և փոշոտ ամպերը չորացրել են շրթունքները … Նա իր հասակակից կազակների հետ խաղացել է մացառուտ փողոցներում…» (Ա. Սերաֆիմովիչ):
20-րդ դարի սկզբում Կրուժիլինում կար շուրջ 200 տնտեսություն: Խուտորի կենտրոնը կոչվում էր «ստանիչկա»: Կենտրոնում, հրապարակում գտնվում էր Գեորգի Պոբեդանոսեցի եկեղեցին, մոտակայքում կային խանութներ, վաճառականների կրպակներ, հարուստ կազակների հյուրատներ և եկեղեցական-ծխական դպրոց: «Ստանիչկա»-ի հարավային կողմում գտնվում էր մի դաստակերտ, որը գնել էր ապագա գրողի հայրը`Ալեքսանդր Միխայլովիչ Շոլոխովը: Այս տանը ծնվել է Միշա Շոլոխովը: Ալեքսանդր Միխայլովիչը աշխատում էր վաճառական Պարամոնովի մոտ որպես գործակատար: Նա խուտորում կրթված և նշանավոր մարդ էր: Հայրենակիցները փոքր և մեծ հոգսերով դիմում էին «Միխալիչին»: Նա օգնում էր խորհրդատվությամբ, գրում էր նամակներ, միջնորդություններ, բողոքներ: Կազակները նրան հարգում էին պարզության, մարդամոտության և խելացիության համար: 1910 թվականին, Շոլոխովի Կարգին մեկնելու կապակցությամբ տունը վաճառվեց:
Կրուժիլինում անցկացված Շոլոխովի մանկության առաջին 5 տարիները անջնջելի տպավորություն են թողել նրա մանկական հոգու վրա: Այս տպավորությունները ժամանակի ընթացքում իրենց վառ արտահայտությունն էին գտնելու գրողի հիանալի ստեղծագործությունների էջերում: Շոլոխովների դաստակերտը մրգատու այգին, բակը, նստարանը, բաղնիքը, շտեմարանը, ախոռը վերականգնվել են և ընդգրկվել Միխայիլ Շոլոխովի թանգարան-արգելոցի մեջ:
2006 թվականի մայիսին Շոլոխովների հուշահալիրի հարևանությամբ բացվեց թանգարանային նոր օբյեկտ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի կազակական իջևանատուն: Իջևանատունը իր բազայով, սրահներով, շտեմարանով, մառանով, մարագով վերստեղծում է կազակական խուտորի պատմական տեսքի մի հատված:
Կարգինի պատմական հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոլոխովների ընտանիքը Կարգին տեղափոխվեց 1910 թվականին: Ապագա գրողի հայրը`Ալեքսանդր Միխայլովիչ Շոլոխովը ծառայության անցավ իր ավագ քրոջ նախկին ամուսնու, վաճառական Օզերովի մոտ: Այդ ժամանակ խուտորում գտնվում էին Պոկրովսկու եկեղեցին, եկեղեցական-ծխական դպրոցը և կանանց ու տղամարդկանց ծխական ուսումնարանը: 1911 թվականին Միշան սկսեց նախապատրաստվել դպրոց գնալուն: Նրահամար վարձել էին ուսուցիչ Տ. Տ. Մրիխինին: Այստեղ նա սովորել է դպրոցում, աշխատել և ընդհատումներով ապրել մինչև 1926 թվականը:
Կարգինի պատմական հուշահամալիրը գտնվում է Ռոստովի մարզի Բոկովսկի շրջանի Կարգին ստանիցայում: Կարգինի պատմական հուշահամալիրը դասվում է Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբեկտների շարքին: Համալիրի կազմում ընդգրկված են`
- Դաստակերտը, որտեղ 1919-1926 թվականներին ապրել և ստեղծագործել է գրող Միխայիլ Շոլոխովը: Դաստակերտում պահպանվել են` բնակելի տունը (20-րդ դարի սկիզբ), անասունների և թռչունների գոմը (20-րդ դարի սկիզբ), շտեմարանը (20-րդ դարի սկիզբ), մառանը (20-րդ դարի սկիզբ), ամառային վառարան (20-րդ դարի սկիզբ), ջրհորը ամբարձիչով (20-րդ դարի սկիզբ), ցանկապատը (20-րդ դարի սկիզբ)[5]: Դաստակերտում Միխայիլ Շոլոխովը բնակվում էր ծնողների հետ, աշխատում էր անգրագիտության վերացման դպրոցում, այնուհետև ծառայել է ստանիցայի հեղկոմում, որպես վիճակագիր: 1922 թվականից Շոլոխովը սովորել է Ռոստովում, Դոնպրոդկոմի դասընթացներում, աշխատել է Բուկանովսկ ստանիցայում, որպես սննդի տեսուչ:
Այս տանը Միխայիլ Շոլոխովը գրել է ժողովածուում ընդգրկված «Դոնի պատմվածքներ» և «Երկնագույն տափաստան» ստեղծագործությունները (1926): Այստեղ էլ նրա մոտ ծագեց «Խաղաղ Դոն» վեպի մտահղացումը:
1926 թվականին Շոլոխովների այս տանից գնալուց հետո դաստակերտը վաճառվեց տեղի գյուղացի Մ. Չուկարինին: 1945 թվականից այն սեփականության իրավունքով պատկանում էր Ա. Կոսիխին: 1972 թվականին դաստակերտի տունը գնեց Բոկովսկի շրջգործկոմը և այնտեղ թանգարան բացեց: Մինչև 1978 թվականը առանձնատան մի մասը սեփականության իրավունքով պատկանում էր Ա. Կոսիխին: ՌԽՖՍՀ Նախարարների Խորհրդի 1984 թվականի № 306 «Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, գրող և հասարակական գործիչ Միխայիլ Շոլոխովի հիշատակի հավերժացման մասին» № 306 որոշմամբ, դաստակերտը ընդգրկվում է Միխայիլ Շոլոխովի պետական արգելոց-թանգարանի կազմի մեջ:
Դաստակերտի տան ճարտարապետությունը բնորոշ է 20-րդ դարի սկզբի Վերին Դոնի գյուղերին: Ներսից տունը բաժանված էր նախասենյակի, ճաշասենյակի, ննջարանի և վերնասենյակի: 1924-1926 թվականներին վերնասենյակում բնակվում էր Միխայիլ Շոլոխովը կնոջ և դստեր Սվետլանայի հետ: Ներկայումս տանը վերականգնվել է քսանական թվականների կեսերի գրողի կյանքի պայմանները[6]:
- Ծխական ուսումնարան: Այստեղ 1912-1914 թվականներին սովորել է Միխայիլ Շոլոխովը[7]: Ծխական ուսումնարանի շենքը կառուցվել է 1880-ական թվականների վերջերին, 1890-ական թվականների սկզբին: Շենքի նախագիծը մշակվել էր XVII օկրուգի Կորպուսի ռազմական բնակավայրերի վարչության ճարտարագետների կողմից: 1920-ական թվականներին շրջանի դպրոցների ղեկավարումը հանձնվեց Ժողովրդական կրթության բաժնին: Դպրոցը յոթամյա դարձավ 1923 թվականից:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի շենքը ծառայում էր որպես հոսպիտալ, այնուհետև նորից դպրոց: 1960-ական թվականներին այստեղ տեղակայված էր տեղի սովորողների գիշերօթիկ դպրոցը: 1988 թվականին դպրոցը հանձնվեց Միխայիլ Շոլոխովի պետական արգելոց-թանգարանին: Այստեղ տեղակայված է գրողի աշակերտական տարիների վերաբերյալ ցուցադրությունը`երեք տեղանոց դպրոցական նստարան, որի վրա ժամանակին նստել էր Շոլոխովը:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փոփոխվող թանգարան փոփոխվող աշխարհում» մրցույթի հաղթող
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 [1] Archived 2008-06-11 at the Wayback Machine. О государственном музее-заповеднике М. А. Шолохова на сайте музея
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-12-ին։ Վերցված է 2008-10-07 О литературно-фольклорном празднике «Шолоховская весна» на сайте музея
- ↑ Музей-заповедник М.А. Шолохова: Официальные документы
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-22-ին։ Վերցված է 2017-09-21 Государственный музей-заповедник М.А. Шолохова на официальном портале туризма Ростовской области
- ↑ Усадьба, в которой жил и работал в 1919 - 1926 годах писатель Михаил Шолохов
- ↑ Каргинский мемориально-исторический комплекс
- ↑ Здание приходской школы, в которой учился М.А. Шолохов
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сайт Государственного музея-заповедника М.А. Шолохова»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին
- Александр Шолохов: «Деду приснился финал «Тихого Дона»