Նիկոլայ Բուլավին
Նիկոլայ Բուլավին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1931 |
Ծննդավայր | Սանդատա, Սալսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Մահացել է | նոյեմբերի 7, 1987 (56 տարեկան) |
Մահվան վայր | Վյոշենսկայա, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Դոնի պետական ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Մ. Ա. Շոլոխովի անվան պետական թանգարան-արգելոց |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան |
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլավին (ռուս.՝ Николай Александрович Булавин, հունվարի 21, 1931, Սանդատա, Սալսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան - նոյեմբերի 7, 1987, Վյոշենսկայա, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՄԿԿ Վյոշենսկի շրջկոմի առաջին քարտուղար, Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարանի առաջին տնօրեն: Վյոշենսկի ստանիցայի պատվավոր բնակիչ (2009), Շոլոխովի շրջանի պատվավոր քաղաքացի (2012), պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի երեք և պատվո նշանի երկու շքանշաններով[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին Նիկոլայ Բուլավինը ավարտել է Զլմնովնիկի միջնակարգ դպրոցը «Ոսկե մեդալով» և ընդունվել Ռոստովի ինժեներա-շինարարական ինստիտուտ, սակայն տեսողոության վատացման պատճառով, 1952 թվականին փոխադրվել է Ազով-Սևծովյան գյուղինստիտուտ, որն ավարտել է 1957 թվականին: Նիկոլայ Ալեքսանդրովիչն աշխատել է Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի «Կրուժիլինսկի» խորհրդային տնտեսությունում որպես գյուղատնտես, այնուհետև՝ 1962 թվականին, նշանակվել տնօրեն: 1969 թվականին ընտրվել է Վյոշենսկի շրջխորհրդի գործկոմի նախագահ: 1970 թվականից մինչև 1984 թվականը ղեկավարել է շրջանի կուսակցական կազմակերպությունը, որը եղել է լավագույններից մեկը մարզում: Բուլավինը եղել է ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակ, Ռոստովի մարզից ժողովրդական պատգամավորների մարզային և շրջանային խորհուրդների պատգամավոր, ԽՄԿԿ մարզկոմի անդամ, մարզային կուսակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ընտրվել կուսակցական կոնֆերանսների պատգամավոր: Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլավինն ընկերական հարաբերություններ էր պահպանում Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ, որը սատար էր կանգնում նրա բոլոր նախաձեռնություններին և հայրենի եզերքի հետ կապված ձեռնարկումներին: Գրողի մահից հետո Ն. Ա. Բուլավինը եղել է Մ. Ա. Շոլոխովի Պետական թանգարան արգելոցի ստեղծման նախաձեռնողներից մեկը և նրա առաջին տնօրենը (1984-1987):
Բարեխիղճ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալկզմի համար Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլավինը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք և Պատվո նշան շքանշանի երկու մեդալներով: 2009 թվականին նրան շնորհվել է «Վյոշենսկի ստանիցայի պատվավոր բնակչի» կոչում: 2012 թվականին նրան շնորհվել է «Շոլոխովսկի շրջանի պատվավոր քաղաքացու» կոչում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային Կարմիր դրոշի երեք շքանշան
- Պատվո նշանի երկու շքանշան
- Վյոշենսկի ստանիցայի պատվավոր բնակիչ
- Շոլոխովսկի շրջանի պատվավոր քաղաքացի
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю.А. Дворяшин; вступ. ст. М.М. Шолохов. - М.: Издательский дом "СИНЕРГИЯ", 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Н.А.Булавин - первый секретарь и первый директор
- Булавин Николай Александрович
- НАШ ПЕРВЫЙ ДИРЕКТОР
- Почётные граждане Шолоховского района
- Выставка, посвященная 85-летию со дня рождения первого директора музея-заповедника М.А. Шолохова Н.А. Булавина
- Александр Шолохов: Я всегда ощущаю поддержку и помощь своих предков