Կոմս Մոնտե-Քրիստո (ֆիլմ, 1954)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
Կոմս Մոնտե-Քրիստո
ֆր.՝ Le Comte de Monte-Cristo
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և վեպի էկրանավորում
ՀիմքԿոմս Մոնտե-Քրիստո
Թվական1954
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոբեր Վեռնե[1]
ՊրոդյուսերԺակ Ռոյտֆելդ
Սցենարի հեղինակԺորժ Նևո[2]
ԴերակատարներԴանիել Իվերնել[3], Ժան Մարե[3], Անդրե Բրյունո[3], Անդրե Վար[3], Բեռնար Մյուսոն[3], Շառլ Բայար[3], Կլոդ Ժենյա[3], Դանիել Կոշի[3], Էդուար Ֆրանկոմ[3], Ֆեռնան Գիլբերտ[3], Ֆոլկո Լյուլի[3], Ֆրանս Ասսլեն[3], Ֆրանկ Մորիս[3], Frédéric Valmain?[3], Ժենիկա Ատանասիու, Guy Favières?, Ժակ Կաստելո[3], Jacques Couturier?[3], Ժան Տեմերսոն[3], Ժան-Պիեռ Մոկի[3], José Casa?[3], Ժյուլիեն Բերտո[3], Ժյուլիեն Մաֆր[3], Léon Berton?[3], Լեոն Վալտեր[3], Լիա Ամանդա[3], Լուի Սենիե[3], Լյուսիեն Բլոնդո[3], Made Siamé?[3], Marcel Delaître?[3], Մարսել Ժուռնե[3], Մարսել Լոշ[3], Maryse Paillet?[3], Նատալի Ներվալ[3], Նոել Ռոկվեր[3], Պաոլո Ստոպպա[3], Պոլ Ազեյս[3], Պոլ Բարջ[3], Պոլ Վիլլե[3], Ֆիլիպ Ռիշար[3], Պիեռ Մորեն[3], Ռոժե Պիգո[3], Ռոժե Վենսան[3], Սիմոնա Պարի[3], Գուալտիերո Տումիատի[2], Կրիստինա Գրադո[2] և Ռայմոնդ Ժիրար[2]
ԵրաժշտությունԺան Վիներ
Պատմվածքի վայրՄարսել
ԿինոընկերությունLux Film
Տևողություն183 րոպե

Կոմս Մոնտե-Քրիստո (ֆրանս.՝ Le Comte de Monte-Cristo, իտալ.՝ Il tesoro di Montecristo[4]), ֆրանս-իտալական համատեղ արտադրության պատմա-արկածային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1954 թվականին։ Ալեքսանդր Դյումայի համանուն ստեղծագործության էկրանավորումն է[5]։

Ռեժիսոր Ռոբեր Վեռնեի այս ֆիլմը, որտեղ ներգրավված էին եվրոպական կինոյի հայտնի աստղեր, համարվում է Դյումայի հայտնի վեպի ամենավառ էկրանավորումներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ նավաստի Էդմոն Դանտեսը, իր իսկ ընկերների մատնությամբ մեղադրվում է պետական դավաճանության մեջ և բանտարկվում չարագուշակ Իֆ ամրոցում։ Նա բանտարկության մեջ դատապարտված էր մահանալու, սակայն ճակատագիրը երիտասարդին մտերմացնում է մեկ այլ բանտարկյալի՝ աբբա Ֆարիայի հետ, ով մահվանից առաջ Դանտեսին պատմում է անհամար գանձերի մասին, որոնք պահված են ծովում կորած Մոնտե-Քրիստո փոքրիկ կղզում, միաժամանակ հուշելով նաև փախուստի գաղափարը։

Իրականացնելով հանդուգն փախուստը բանտից, Դանտեսը գտնում է աբբայի գանձերը և իր հարազատ քաղաք է վերադառնում կոմս Մոնտե-Քրիստո անունով, որպեսզի արդարադատություն իրականացնի այն մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցություն էին ունեցել իր բանտարկության գործին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Ժան Մարե Էդմոն Դանտես
Լիա Ամանդա Մերսեդես
Դանիել Իվերնել Գասպար Կադրուս
Կլոդ Ժենյա Կադրուսի կինը
Ֆոլկո Լյուլլի Ջակոպո
Ժակ Կաստելո Ժերար դը Վիլֆոր
Ռոժե Պիգո Ֆեռնան դը Մորսեր
Ժան-Պիեռ Մոկի Ալբեր դը Մորսեր
Քրիստինա Գրադո Հայդե

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Դանիել Իվերնել, Ժորժ Նևե սցենարիստ
Ռոբեր Վեռնե ռեժիսոր
Ժակ Ռոյտֆելդ պրոդյուսեր
Ռոբեր Ժյուլիան օպերատոր
Ժան Վիներ կոմպոզիտոր

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքում Էդմոն Դանտեսը բանտարկված էր ուղիղ 14 տարի, իսկ ֆիլմում՝ 17 տարի։ Թվում է, որ դա աննշան մանրուք է, սակայն հաշվի առնելով Ֆրանսիայի բուռն պատմությունը, ստացվում է, որ Դանտեսը ազատության մեջ է հայտնվում արդեն իսկ ուրիշ երկրում, որտեղ Հուլիսյան միապետության «ժողովրդական» կարգերն էին տիրում և որն առավել բարեհաճ էր նապոլեոնյան ժառանգության նկատմամբ։ Հասկանալի չէ, թե ինչու՞ նրան համաներման չէին արժանացրել Հուլիսյան հեղափոխությունից հետո, եթե միայն դը Վիլֆորը չէր թաքցրել նրա գործը։ Առավել ևս, որ 1830 թվականից հետո Իֆ ամրոցը այլևս բանտ չէր (ինչի մասին հղում է արվել նաև գրքի վերջում)։
  • Ֆիլմում բացակայում է Դանգլերի կերպարը։ Նրա գործառույթները բաժանվել են Կադրուսի և Ֆեռնանի միջև, իսկ ազգանունը բաժին էր հասել դը Վիլֆորին (այդ անունով նա այցելում է սիրուհուն՝ Բրունոյի մորը)։
  • Գրքում Կադրուսը դերձակ էր և Դանտեսի հարևանը, իսկ ֆիլմում «Փարավոն»-ի նավապետի երկրորդ օգնականն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]