Կոմս Մոնտե-Քրիստո (հեռուստասերիալ, 1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
Կոմս Մոնտե-Քրիստո
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ, պատմական հեռուստասերիալ և հեռուստասերիալ սիրո մասին
ՍտեղծողԺոզե Դայան
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
ՀիմքԿոմս Մոնտե-Քրիստո
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺոզե Դայան
Գլխավոր
դերերում
Ժերար Դեպարդիե, Օռնելա Մուտի և Ժան Ռոշֆոր
ՍցենարիստԴիդիե Դեկուան
ՕպերատորՎիտորիո Ստորարո
ԵրաժշտությունՆրյունո Կուլե
ՄոնտաժՄարի-Ժոզեֆ Յոյոտ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ4
Էկրաններին էսեպտեմբերի 7, 1998-ից սեպտեմբերի 28, 1998
ՀեռուստաալիքTF1
ԸնկերությունTF1 և MFE - MediaForEurope?
ԴիստրիբյուտորTF1

«Կոմս Մոնտե-Քրիստո» (ֆր.՝ Le Comte de Monte-Cristo), Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի համատեղ արտադրությամբ մինի սերիալ, որի ռեժիսորն է Ժոզե Դայանը։ Նկարահանվել է 1998 թվականին[1] Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ժերար Դեպարդիեն և Օռնելա Մուտին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականին, իր և գեղեցկուհի Մերսեդեսի նշանադրության օրը, երիտասարդ ծովային կապիտան Էդմոն Դանտեսը առանց դատավարության և հետաքննության բանտարկվում է Իֆ ամրոցում։

Քսան տարի Դանտեսը անցկացնում է ամրոցի զնդաններում, մինչև նրան հաջողվում է փախչել։ Մոնտե-Քրիստո կղզում նա գտնnւմ է հեքիաթային գանձեր, որոնց մասին նրան պատմել է խցի հարևանը։ Ազատ ու հարուստ Դանտեսը մի տարի ճանապարհորդում է արևելքում։

Բայց հասնում է վրեժխնդրության ժամը, և նախկին գերին արդեն Փարիզի ճանապարհին էր` հանելուկային կոմս Մոնտե-Քրիստոյի դիմակի տակ։

Անհամար հարստությունը և նուրբ գործելաձևը Մոնտե-Քրիստոյին թույլ են տալիս առանց դժվարության մտնել փարիզյան բարձր հասարակություն։ Երեք դավադիրներից, որոնց պատճառով բանտում էր հայտնվել Դանտեսը, ոչ մեկը նրան չի ճանաչում։ Միայն Մերսեդեսը, որը դարձել էր չարագործ Մոնդեգոյի օրինական կինը, կասկածում էր սիրելիի վերադարձի մասին, ում թաղել էր իր մտքերի մեջ ավելի քան քսան տարի առաջ...

Մեկ իտալացի քահանայի տեսքով, մեկ անգլիացի լորդի դիմակով Մոնտե-Քրիստոն մտնում է իր թշնամիների կյանք, որպեսզի գտնի նրանց առավել խոցելի տեղերը և տա արժանի հակահարված։

Մերսեդեսից վրեժ լուծելու համար, Մոնտե-Քրիստոն Քամիլա դը լա Ռիշարդեին օգնության ձեռք է մեկնում։ Սակայն կոմսին խանդը ոչ պակաս ցավ էր պատճառում, քան Մերսեդեսին. նա մնացել էր կոմսի սիրելի կինը, ինչպես եղել էր միշտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ժերար Դեպարդիե Էդմոն Դանտես Էդմոն Դանտես
Օռնելա Մուտի Մերսեդես Մերսեդես
Սերջո Ռուբինի Բերտուչչո Բերտուչչո
Ժան Ռոշֆոր Ֆերնան Մոնդեգո Ֆերնան Մոնդեգո
Պիեռ Արդիտի դատավոր Վիլֆոր դատավոր Վիլֆոր
Ֆլորանս Դարել Քամիլա դը լա Ռիշարդե Քամիլա դը լա Ռիշարդե
Քրիստոֆեր Թոմփսոն Մակսիմիլլիան Մորել Մակսիմիլլիան Մորել
Ժյուլի Դեպարդիե Վալենտինա դե Վիլֆոր Վալենտինա դե Վիլֆոր
Միշել Օմոն Բարոն Դանգլար Բարոն Դանգլար
Ստանիսլավ Մերհար Ալբեր դե Մորսեր Ալբեր դե Մորսեր
Ռոլան Բլանշ Կադրուս Կադրուս
Ժորժ Մուստակի աբբա Ֆաիրա աբբա Ֆաիրա
Ինես Սաստրե Գայդե Գայդե
Մատիա Սբրաջա Լուիջի Վամպա Լուիջի Վամպա
Գիյոմ Դեպարդյո երիտասարդ Էդմոն Դանտես երիտասարդ Էդմոն Դանտես
Նայկե Ռիվելի երիտասարդ Մերսեդես երիտասարդ Մերսեդես
Էմանուել Բուզ Արքա Լուի Ֆիլիպ I Արքա Լուի Ֆիլիպ I

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Граф Монте-Кристо» (Le Comte de Monte Cristo, 1998) (ռուսերեն), Վերցված է 2019-08-22-ին