Կոմերսոնի դելֆին
Կոմերսոնի դելֆին | |
Կոմերսոնի դելֆին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Դելֆիններ (Delphinidae) |
Ցեղ | Խայտաբղետ դելֆիններ (Cephalorhynchus) |
Տեսակ | Կոմերսոնի դելֆին (C. commersonii) |
Միջազգային անվանում | |
Cephalorhynchus commersonii | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կոմերսոնի դելֆին, կամ գույնզգույն դելֆին (լատին․՝ Cephalorhynchus comm ersonii), կաթնասուն գույնզգույն դելֆինների ցեղից (լատին․՝ Cephalorhynchus)։ Անվանվել է ի պատիվ Ֆիլիբեր Կոմերսոնի, ով առաջինն է նկարագրել այդ կենդանիներին 1767 թվականին։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմերսոնի դելֆիններն ունեն մարմնի շատ տարբերակիչ կառուցվածք։ Նրանց գլուխը սև է, սպիտակ կոկորդ և մարմին, ինչպես նաև ունի մեջքի լողաթև։ Երկու գույների միջև սահմանը շատ լավ է արտահայտված։ Կոմերսոնի դելֆինները մեկն են ամենափոքր կետանմաններից, որոնց մարմնի երկարությունը ընդամենը 1,3—1,7մ է, իսկ զանգվածը 35—60 կգ[1]։ Մեջքի լողաթևը երկար է՝ ծռված վերջույթով։ Հետևի լողաթևը, որպես կանոն գոգավոր է, բայց ոչ մանգաղաձև։ Ատամնաշարը բաղկացած է 29—30 ատամներից[2]։
Արուներին և էգերին հեշտ է տարբերել որովայնի վրա գտնվող սև նշանի կառուցվածքից։ Արուների մոտ այն հիշեցնում է արցունքի, իսկ էգերի մոտ նա ավելի շատ կլորավուն է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի կոմերսոնի դելֆինների երկու պոպուլյացիա, որոնք միմյանցից գտնվում են 8 500կմ հեռավորության վրա։ Մի պոպուլյացիան գտնվում է հարավային Ամերիայի շրջակայքում, Պատագոնիայի ափի երկայնքով։
Երկրորդ պոպուլյացիան տարածված է Հնդկական օվկիանոսում` Կերգելեն կղզիների մոտ։
Վարվելաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմերսոնի դելֆինները շատ ակտիվ կենդանիներ են։ Նրանց հաճախ տեսնում են արագ լողալուց ջրի երեսին և ջրից դուրս թռչելուց։ Նաև շատ ինտենսիվ են իրենց «վերև-ներքև» լողալով, որը նրանց օգնում է լավ հետևել իրենց զոհին։
Սնվում է մերձափնյա |ձկներով և կաղամարներով։ Հարավամերիկյան դելֆինները սնվում են նաև խեցգետնակերպերով։
Արուները և էգերը 6—9 տարեկան հասակում ընդունակ են բազմանալ։ Զուգավորումը կատարվում է ամռանը կամ գարնանը, իսկ ձագուկները ծնվում են 11-ամսյա հղիությունից հետո և կշռում են մոտ 6կգ։
Վայրի բնության մեջ կոմերսոնի դելֆինները 10 տարուց ավել չեն ապրում։ Կոմերսոնի դելֆիններից ամենածերը վախճանվել է 18 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дельфин Коммерсона». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Под ред. С. П. Наумова, А. П. Кузякина {{{заглавие}}}. — Москва: Просвещение, 1971. — Т. 6. — С. 296. — 628 с. — 300 000 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Под ред. С. П. Наумова, А. П. Кузякина {{{заглавие}}}. — Москва: Просвещение, 1971. — Т. 6. — С. 296. — 628 с. — 300 000 экз.
- Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0851122359
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cephalorhynchus commersonii: информация на сайте EOL (անգլ.)
- Дельфин Коммерсона Արխիվացված 2010-01-18 Wayback Machine
- Cephalorhynchus commersonii: карта ареала на IUCN (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմերսոնի դելֆին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմերսոնի դելֆին» հոդվածին։ |
|