Կոլումբարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pere Lachaise Crematorium.jpg

Կոլումբարիում (լատ.՝ columbarium, սկզբնական նշանակությունը՝ աղավնատուն, լատ.՝ columba - աղավնի), աճյունասափորների զետեղարան։ Հին Հռոմում կոլումբարիումները ներսում կիսաշրջանաձև խորշերի շարքերով, ստորգետնյա կամ վերգետնյա, 1-3 հարկ բարձրությամբ կառույցներ էին (օրինակ, մ.թ.ա. I դար Ապիյան ճանապարհին կառուցված կոլումբարիում հայտնաբերվել է 1726 թվականին)։ Ներկայիս կոլումբարիումները կից են գերեզմանատներին և դիակիզարաններին։ 1957 թվականին Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է մ.թ.ա. I հազարամյակի 1-ին քառորդի ուրարտական կոլումբարիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 519 CC-BY-SA-icon-80x15.png