Ծորենի արևելյան (լատին․՝ Berberis orientalis), կծոխուրազգիների ընտանիքից եկած տերևաթափ թուփ։
Տերևաթափ թուփ է 2-5 մ բարձրությամբ, ընձյուղները անկյունավոր են, հաճախ՝ 130 թեթևակի ակոսավոր, մերկ, ծածկված մանր ոսպնյակներով և 1-4 սմ երկարությամբ փշերով։ Ընձյուղները դեղնագորշավուն են։ Բնափայտը դեղնականաչավուն է, սպիտակ միջուկով։ Տերևները էլիպսաձև են կամ էլիպսանշտարաձև, թարթիչասղոցաեզր, թաղանթանման կամ կաշվեկերպ, սրածայր, մոխրականաչավուն։ Ծաղիկները դեղին են, տհաճ հոտով, հավաքված հուրաններում։ Հատապտուղը հասունանալիս ալ կարմիր է, երկարավուն, հաճելի թթվաշ համով։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում են թփի վրա՝ սնունդ հանդիսանալով թռչունների համար։
Տարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արագածի, Գուգարքի, Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի շրջաններում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, չոր, քարքարոտ թեքությունների վրա, թփուտներում, առավելապես գետահովիտներում։
Օգտագործվում են երիտասարդ տերևները և հասուն պտուղները ինչպես թարմ, այնպես էլ որպես համեմունք չորացրած վիճակում։ Պտուղներից պատրաստում են մուրաբա, լիկյորներ և զանազան այլ ըմպելիքներ։ Օգտագործվում է կանաչապատման բնագավառում որպես դեկորատիվ և դիմացկուն թփատեսակ։
Էկոլոգիական խումբը՝ Xllp: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:
Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։