Ծորենի արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծորենի արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Ծորենազգիներ (Berberidaceae)
Տրիբա Berberideae
Ցեղ Ծորենի (Berberis)
Տեսակ Ծորենի արևելյան (B. orientalis)
Միջազգային անվանում
Berberis orientalis

Ծորենի արևելյան (լատ.՝ Berberis orientalis), կծոխուրազգիների ընտանիքից եկած տերևաթափ թուփ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 2-5 մ բարձրությամբ, ընձյուղները անկյունավոր են, հաճախ՝ 130 թեթևակի ակոսավոր, մերկ, ծածկված մանր ոսպնյակներով և 1-4 սմ երկարությամբ փշերով: Ընձյուղները դեղնագորշավուն են: Բնափայտը դեղնականաչավուն է, սպիտակ միջուկով: Տերևները էլիպսաձև են կամ էլիպսանշտարաձև, թարթիչասղոցաեզր, թաղանթանման կամ կաշվեկերպ, սրածայր, մոխրականաչավուն: Ծաղիկները դեղին են, տհաճ հոտով, հավաքված հուրաններում: Հատապտուղը հասունանալիս ալ կարմիր է, երկարավուն, հաճելի թթվաշ համով: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում են թփի վրա՝ սնունդ հանդիսանալով թռչունների համար:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում: Հայաստանի պայմաններում հանդիպում է Արագածի, Գուգարքի, Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի շրջաններում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, չոր, քարքարոտ թեքությունների վրա, թփուտներում, առավելապես գետահովիտներում:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում են երիտասարդ տերևները և հասուն պտուղները ինչպես թարմ, այնպես էլ որպես համեմունք չորացրած վիճակում: Պտուղներից պատրաստում են մուրաբա, լիկյորներ և զանազան այլ ըմպելիքներ: Օգտագործվում է կանաչապատման բնագավառում որպես դեկորատիվ և դիմացկուն թփատեսակ: Էկոլոգիական խումբը՝ Xllp: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 130։