Կծմնձուկ աղեղնաձև
Կծմնձուկ աղեղնաձև | |
![]() Կծմնձուկ աղեղնաձև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Cardamineae |
Ցեղ | Barbarea |
Տեսակ | Կծմնձուկ աղեղնաձև (B. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Barbarea vulgaris | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Կծմնձուկ աղեղնաձև (լատին․՝ Barbarea vulgaris), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանցքային արմատով և փետրաձև մասնատված կամ քնարաձև տերևներով, երկամյա, մերկ խոտաբույս է, որի բարձրություն 30-70 սմ է։ Նոսր ողկույզներում հավաքված են ոսկեգույն դեղին, չորսանդամ ծաղիկները։ Քառանիստ բազմասերմ պատիճներում սերմերը դասավորված են մեկ շարքով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մոլախոտ աճում է միջին և ստորին լեռնային գոտիների խոնավ մարգագետիններում, առուների եզրերին։ Հանդիպում է Լոռու, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում։ Մեղրատու և գեղազարդային բույսեր են[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են C վիտամին, գլիկոզիդներ, սապոնիններ, սինիգրին թիոգլիկոզիդ (որի ճեղքման արդյունքում առաջանում է մանանեխային յուղ) պարունակող վերգետնա մասը։ Սերմերում կուտակվող տոքսիկ նյութերը կարող են առաջացնել կենդանիների թունավորումներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծմնձուկ աղեղնաձև» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծմնձուկ աղեղնաձև» հոդվածին։ |
|
|