Կլոֆազիմին
Կլոֆազիմին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₂₇H₂₂Cl₂N₄ |
Մոլային զանգված | 7,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 2030-63-9 |
PubChem | 2794 |
EINECS համար | 217-980-2 |
SMILES | CC(C)N=C1C=C2C(=NC3=CC=CC=C3N2C4=CC=C(C=C4)Cl)C=C1NC5=CC=C(C=C5)Cl |
ЕС | 217-980-2 |
ChEBI | 21159573 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կլոֆազիմին, վաճառվում է Լամպրեն բրենդի անվան տակ, բժշկության մեջ օգտագործվում է ռիֆամպիցինի և դապսոնի հետ՝ բոր հիվանդության բուժման նպատակով[2]։ Այն օգտագործվում է հատուկ մուլտիբակտերիալ (ՄԲ) և բորի հանգուցավոր էրիթեմայի ժամանակ[3]։ Չկան բավարար ապացույցներ, որպեսզի աջակցեն դրա կիրառումը այլ պայմաններում[2]։ Այն ներքին ընդունման դեղամիջոց է[2]։
Տարածված կողմնակի ազդեցություններ են ցավ որովայնում, լուծ, կարմրություն, չոր մաշկ և մաշկի գույնի փոփոխություն[2]։ Ինչպես նաև կարող է առաջացնել աղեստամոքսային ուղու պատերի ուռուցք, արյան մեջ շաքարի բարձրացում և արևի նկատմամբ զգայունություն[3]։ Պարզ չէ, արդյոք այն անվտանգ է օգտագործել հղիության ժամանակ[2]։ Կլոֆազիմինը ֆենազին է (օրգանական նյութ) և ենթադրվում է․ որ միջամտում է ԴՆԹ-ի աշխատանքին[2]։
1986 թվականից Միացյալ նահանգերում կլոֆազիմինը թույլատրվել է բժշկության մեջ օգտագործման[2]։ Այն ներառված է Համաշխարհային առողջապահության հիմնական դեղերի ցուցակում, որպես արդյունավետ և ապահով դեղամիջոց՝ առողջապահական համակարգում[4]։ Դեղորայքի արժեքը զարգացող երկրներում ամսական մոտավորապես 24 ԱՄՆ դոլար է[5]։ Ամերիկայի միացյալ նահանգներում այն առևտրային չէ, բայց կարելի է ստանալ Ամերիկյան առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունից[2]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոֆազիմինը հիմնականում կիրառվում է բորի բուժման նպատակով[2]։ Այլ կիրառումները ապացուցել են, որ այն չի եղել անվտանգ կամ արդյունավետ[2]։
Այն ուսումնասիրվել է նաև այլ հակաբակտերիալ դեղամիջոցների հետ, որպեսզի բուժեն Mycobacterium avium վարակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և Mycobacterium avium պարատյուբերկուլյոզով հիվանդ մարդկանց։ Կլոֆամիզինը նաև ունի հակաբորբոքային ազդեցություն, և տալիս են, որպեսզի կառավարեն բորի, հանգուցավոր էրիթեմայի ժամանակ տեղի ունեցող գործընթացները։ Այս դեղամիջոցը նշանակում են այն մարդկանց, որոնք չունեն տանելիություն դապսոնի նկատմամբ[6]։
Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոֆազիմինը հիվանդների 75-100%-ի մոտ այն ներկում է մաշկը վարդագույն պիգմենտացիայով, ինչպես նաև կենսաբանական այլ հեղուկներ ևս կարող են ներկվել։ Այս գունավորումները դարձելի են, սակայն կարող է պահանջվել ամիսներ կամ տարիներ դրանց վերացման համար։ Գոյություն ունեն ապացույցներ, որ հիվանդները կլոֆամիզին ընդունելուց հետո ունեցել են զարգացող դեպրեսիա, որը որոշ դեպքերում տարել է ինքնասպանության։ Ենթադրվում է, որ դեպրեսիան զարգացել է մաշկի քրոնիկ գույնի փոփոխության պատճառով[7]։
Իխտիոզի և մաշկի չորացման դեպքերում հայտնում են, որ պատճառների 8%-28%-ը այս դեղահաբն է, ինչպես նաև 1-5% բծերի և կարմրության պատճառ։
Հիվանդների 40-50%-ի մոտ զարգացել է աղեստամոքսային ուղու անտանելիություն։ Հազվադեպ, մարդիկ մահացել են աղիների անանցանելիությունից և արյունահոսությունից։
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոֆամիզինը աշխատում է բակտերիալ ԴՆԹ-ի գուանինին կապվելու սկզբունքով, այդ ձևով խափանելով ԴՆԹ-ի աշխատանքը և ճնշելով բակտերիայի տարածումը[8][9]։ Այն նաև մեծացնում է բակտերիայի ֆոսֆոլիպազ A2-ի ակտիվացմանը, որը հանգեցնում է լիզոֆոսֆոլիպիդների անջատմանը[8][9] և կուտակմանը, որը տոքսիկ է և ճնշում է բակտերիայի տարածմանը[10][11]։
Կլոֆազիմինը համարվում է նաև ֆունկցիոնալ ինհիբիտոր սֆինգոմիելինազ թթվի համար[12]։
Նյութափոխանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոֆազիմինը կյանքի կիսատրոհման պարբերությունը օրգանիզմում տևում է 70 օր։ Այն մարդիկ, ովքեր մահացել են կլոֆազիմին ընդունելու ժամանակահատվածում՝ դիահերձման ընթացքում աղիքային լորձաթացանթում, լյարդում, փայծաղում և ավշային հանգուցներում հայտնաբերել են բյուրեղանման ագրեգատներ[13]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոֆազիմինը ի սկզբանե հայտնի է եղել որպես B663, որն առաջին անգամ սինթեզվել է 1954 թվականին Թրինիթի քոլեջի գիտնականների խմբի կողմից․ Դուբլին, Ֆրանկ Վինդեր, Ջ․Գ․ Բելթոն, Սթենլի ՄկԷլհիննի, Մ․Լ․ Ցոնալթի, Սին Օ'Սալլիվան և Դերմոտ Թոումի, Վինսենթ Բարրիի գլխավորությամբ։ Կլոֆազիմինը ի սկզբանե նախատեսված էր որպես հակատուբերկուլյոզային միջոց, սակայն դեղամիջոցը պարզվեց անարդյունավետ։ 1959 թվականին՝ Ի․Թ․ Չենգ անունով հետազոտող վերափոխեց նրա արդյունավետությունը բոր հիվանդության դեմ։ Նիգերիայում և այլ վայրերում 1960-ական թվականներին, կլինիկական հետազոտություններից հետո 1969 թվականին շվեյցարական դեղագիտական ընկերությունը սկսեց արտադրել դեղորայքը գրանցված պատենտավորված Լամպրեն անվան տակ։
1986 թվականի դեկտեմբերին Սննդի և Դեղորայքի Կառավարությունը Novartis-ին տվեց թույլտվություն Կլոֆազիմինի համար, այն որպես հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեղամիջոց համարելով[14]։
Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոֆազիմինը վաճառվում է Լամպրեն անվան տակ՝ Novartis-ի կողմից։ Կլոֆազիմինի մոլեկուլների արտադրողներից մեկն է հանդիսանում Sangrose լաբորատորիան՝ տեղակայված Մավելիկարայում․ Հնդկաստան։
Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանիների վրա հետազոտությունից անմիջապես հետո բացահայտվեց Կլոֆազիմինի իմունոդեպրեսիվ ազդեցությունը։ Սկզբում հայտնաբերվել են մակրոֆագներ `կլոֆազիմինի կողմից լիզոսոմալ մեմբրանի կայունացման շնորհիվ[15]։ Կլոֆազիմինը ցույց է տվել նաև նեյտրոֆիլի տեղափոխման դադարը[16]՝ չափաբաժնից կախված, լիմֆոցիտի ձևավորումը՝ հրահրված արյան պերիֆերալ մոնոնուկլեար բջիջների միտոգենով[17] և տեղադրված հավելյալ, նախապես մարմնից դուրս ձևավորված իմունային կոմպլեքներից[18]։ Կլոֆազիմինի մեղանիկական ուսումնասիրումը մարդկանց Т լիմֆոցիտային բջիջներում ցույց է տվել, որ այս դեղամիջոցը համարվում է Kv1.3 (KCNA3) ուղու արգելակիչ[19]։ Սա մատնանշում է, որ կլոֆազիմինը պոտենցիալ կերպով կկիրառվի ցրված սկլերոզի, ռևմատոիդ արթրիտի և 1-ին տիպի շաքարային դիաբետի բուժման նպատակով։ Քանի որ Kv1.3-ը բարձր ակտիվության հիշողության T լիմֆոցիտային բջիջներ են (TEM), ակտիվորեն ներգրավված են այս հիվանդությունների զարգացման մեջ[20], և Kv1.3-ի ակտիվությունը կարևոր է TEM -ի գրգռի և տարածման համար՝ T լիմֆոցիտներում կալցիումի ներհոսքի կարգավորման միջոցով[21]։ Մինչ Սննդի և Դեղորայքի Կառավարության հաստատումը որպես բորի հիվանդության դեղամիջոց՝ մի քանի կլինիկական հետազոտություններ են անց կացվել իմունոդեպրեսիվ ակտիվությունը գտնելու նպատակով։ Ինչպես հայտնում են սկզբում, այս արդյունավետ էր քրոնիկական կարմիր գայլախտի բուժման համար[22]։ Սակայն, ավելի ուշ այլ խումբ գտավ, որ այն անարդյունավետ է ցրված սկլերոզի, լուսազգայունության, կարմիր գայլախտի բուժման համար[23]։ Այնհուհետև հայտնեցին, որ կլոֆազիմինը ունիարդյունավետություն աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, ինչպես օրինակ փսորիազի[24], Miescher's granulomatous cheilitis-ի[25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 clofazimine
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Clofazimine»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 3,0 3,1 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 132։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Clofazimine»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ Clinical Microbiology Made Ridiculously Simple
- ↑ Brown, Stoudemire (1998)։ Psychiatric Side Effects of Prescription and Over-the-counter Medications: Recognition and Management։ American Psychiatric Pub։ ISBN 9780880488686։ Արխիվացված օրիգինալից 2016-03-05-ին
- ↑ 8,0 8,1 «Clofazimine: a review of its medical uses and mechanisms of action»։ J Am Acad Dermatol 32 (2 Pt 1): 241–7։ Feb 1995։ PMID 7829710։ doi:10.1016/0190-9622(95)90134-5
- ↑ 9,0 9,1 Morrison N. E., Morley G. M. (1976)։ «The mode of action of clofazimine: DNA binding studies»։ Int. J. Lepr. 44: 133–135
- ↑ Dennis, E. A. 1983. Phospholipases, p. 307-353. In P. D. Boyer (ed.), The enzymes, 3rd ed., vol. 16. Lipid enzymology. Academic Press, Inc., New York.
- ↑ Kagan V. E. (1989)։ «Tocopherol stabilizes membrane against phospholipase A, free fatty acids and lysophospholipids»։ Ann. N.Y. Acad. Sci. 570: 121–135։ PMID 2698101։ doi:10.1111/j.1749-6632.1989.tb14913.x
- ↑ «Identification of novel functional inhibitors of acid sphingomyelinase»։ PLOS ONE 6 (8): e23852։ 2011։ PMC 3166082։ PMID 21909365։ doi:10.1371/journal.pone.0023852
- ↑ Baik J., Rosania, G. R. (2011-07-29)։ «Molecular Imaging of Intracellular Drug–Membrane Aggregate Formation»։ Molecular Pharmaceutics 8 (5): 1742–1749։ PMC 3185106։ PMID 21800872։ doi:10.1021/mp200101b
- ↑ «Lamprene (clofazimine) dosing, indications, interactions, adverse effects, and more»։ Արխիվացված օրիգինալից 2014-07-09-ին։ Վերցված է 2014-06-13
- ↑ «The antileprosy agent B.663 (Clofazimine) and the reticuloendothelial system.»։ Int J Lepr Other Mycobact Dis. 39 (2): 479–92։ Apr 1971։ PMID 4948088
- ↑ «The in vitro and in vivo effects of clofazimine on the motility of neutrophils and transformation of lymphocytes from normal individuals.»։ Lepr Rev. 53 (2): 85–90։ Jun 1982։ PMID 7098757
- ↑ «Effects of clofazimine alone or combined with dapsone on neutrophil and lymphocyte functions in normal individuals and patients with lepromatous leprosy.»։ Antimicrob. Agents Chemother. 21 (5): 693–7։ May 1982։ PMC 181995։ PMID 7049077։ doi:10.1128/aac.21.5.693
- ↑ «Anti-leprosy drugs inhibit the complement-mediated solubilization of pre-formed immune complexes in vitro.»։ Int J Immunopharmacol. 14 (2): 269–73։ Feb 1992։ PMID 1624226։ doi:10.1016/0192-0561(92)90039-N
- ↑ «Clofazimine inhibits human Kv1.3 potassium channel by perturbing calcium oscillation in T lymphocytes.»։ PLOS ONE 3 (12): e4009։ Dec 2008։ PMC 2602975։ PMID 19104661։ doi:10.1371/journal.pone.0004009
- ↑ «Kv1.3 channels are a therapeutic target for T cell-mediated autoimmune diseases.»։ Proc Natl Acad Sci U S A 103 (46): 17414–9։ Nov 2006։ PMC 1859943։ PMID 17088564։ doi:10.1073/pnas.0605136103
- ↑ «The voltage-gated Kv1.3 K(+) channel in effector memory T cells as new target for MS.»։ J Clin Invest 111 (11): 1703–13։ 2003։ PMC 164298։ PMID 12782673։ doi:10.1172/jci200316921
- ↑ «Clofazimine in the treatment of discoid lupus erythematosus.»։ Br J Dermatol 91 (1): 93–6։ Jul 1974։ PMID 4851057։ doi:10.1111/j.1365-2133.1974.tb06723.x
- ↑ «Antileprosy drugs and lupus erythematosus.»։ Ann Intern Med 97 (5): 788։ Nov 1982։ PMID 7137755։ doi:10.7326/0003-4819-97-5-788_2
- ↑ «Treatment of pustular psoriasis with clofazimine.»։ Br J Dermatol 99 (3): 303–5։ Sep 1978։ PMID 708598։ doi:10.1111/j.1365-2133.1978.tb02001.x
- ↑ «Clofazimine--an effective treatment for Melkersson-Rosenthal syndrome or Miescher's cheilitis.»։ Clin Exp Dermatol. 11 (2): 173–8։ Mar 1986։ PMID 3720016։ doi:10.1111/j.1365-2230.1986.tb00443.x