Կինի
Կինի իսպ.՝ Enrique Castro González | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էնրիկե դե Կաստրո Գոնսալես | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||
Մականուն | Կինի | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1949[1][2] | |||||||||||||||||
Ծննդավայր | Օվիեդո Իսպանիա | |||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 27, 2018[3][2] (68 տարեկան) | |||||||||||||||||
Մահվան վայր | Խիխոն, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 175 սմ | |||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էնրիկե դե Կաստրո Գոնսալես (իսպ.՝ Enrique de Castro González, սեպտեմբերի 23, 1949[1][2], Օվիեդո, Օվիեդո, Իսպանիա - փետրվարի 27, 2018[3][2], Խիխոն, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), բոլորը նրան ճանաչում են որպես Կինի (իսպ.՝ Quini), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող. Իսպանիայի առաջնության մեջ 5 անգամ դարձել է լավագույն ռմբարկու։ Սպորտինգի պատմության մեջ մեծագույն խաղացող է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնրիկե դե Կաստրո Գոնսալեսը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 23- ին Իսպանական Օվիեդո քաղաքում։ Նրա հոր անունը Էնրիկե դե Կաստրո էր, իսկ մոր անունը՝ Մարիա Էլենա Գոնսալես։ Նա տան ավագ որդին էր, ուներ երկու կրտսեր եղբայր։ Նրա եղբայրը՝ Խսուսը, 17 տարի եղել է Սպորտինգի դարպասապահը, բայց 1993 թվականին խեղդամահ է եղել Պեչոն քաղաքի Կանտաբրյան լողափում, իսկ մյուս եղբայրը՝ Ռաֆայելը, ում մականունը եղել է Ֆալո, նույնպես եղել է Սպորտինգի դարպասապահը։ Կինին մինչև 5 տարեկանը ապրել է իր տատիկի տանը՝ Աստուրիա քաղաքում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ավիլես քաղաք, որտեղ նրանց տրամադրել են կացարան Լեներես շրջկենտրոնում, քանի որ նրա հայրը աշխատում էր ԵՆՍԻԴԵՍԱ ձեռնարկությունում։ Կինին սովորել է Սալեզինցև դպրոցում, որտեղից էլ սկսել է իր ֆուտբոլային ճանապարհը։ Նա խաղում էր դպրոցի թիմում և իր հիշողություններում պատմել է դրա մասին.
Իմ ուղին ֆուտբոլում, թեև դա կարող է տարoրինակ թվալ, գործնականում սկսել եմ խաղալ Սալեզինցև դպրոցի թիմում, երբ ֆուտբոլը դարձավ դպրոցի երիտասարդների մի մասնիկը։ Իմ առաջին ֆուտբոլային դաշտը եղել է «Խարույկը», որը արդարացնում է իր անվանումը, քանի որ այն բաղկացած է եղել ամուր մակերեսի վրա ցրված ընտիր ածուխից։
Դեռահաս տարիքում Կինին սկսում է խաղալ Բասկո Էնսիդեսա ակումբում, և իր հուշերում պատմում է այդ մասին.
«Բասկոի» հետ մենք խաղացել ենք մի դաշտում, որը կոչվում էր «թարթար», մենք ունեինք մի մեծ մարգագետին, որը, իմ կարծիքով, պետք էր մեծ մարզադաշտում, բայց դրա հիմնական թերությունն էր, որ ձմեռային […] կավի հետ օծել […]:
Վաղ տարիքի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինիին դժվար էր համատեղել ֆուտբոլ խաղալն իր դպրոցում սովորելու հետ, և նա թողնում է դպրոցը։ Նա տեղափոխվում է Իսպանիայի երիտասարդական հավաքական, որտեղ նրանք խաղում են Գերմանիայի դեմ և Կինին օգնում է թիմին հասնել Եվրոպայի առաջնություն։ 1967 թվականին Կինին իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է ապացուցել, որ կարող է խաղալ իր առաջին ակումբում ՝«Դեպորտիվո Էնսիդեսայում», Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիայում։ Սկիզբը տպավորիչ չէր, քանի որ նրան խաղացնում են հարձակման աջ թևում, և սահմանափակելով նրա գործողությունները խաղադաշտում, Կինին չի կարողանում ցույց տալ, թե ինչի է ընդունակ։ Նա ունեցել է առաջարկ «Օվիեդոից», որտեղ նրան առաջարկել են երրորդ դիվիզիայի փոխարեն խաղալ երկրորդ դիվիզիայում, սակայն Կինին մերժել է, քանի որ նրա հայրը չի ցանկացել, որ իր որդին ապրի այն քաղաքում միայնակ, որտեղ ինքն է միայնակ ապրել։ Այն բանից հետո, երբ թիմի հետ դժբախտ պատահար եղավ, թիմի մարզիչը՝ Խոսե Լույս Մոլինուևոն, Կինիին տվեց հարձակվողական ազատություն և նա Սպորտինգի դեմ խաղում կարողացավ 4 գոլ խփել, ինչի համար արժանացավ Սպորտինգի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նրա հուշերը Էնսիդենսի մասին.
Իմ «Էնսիդենս» տեղափոխվելու հետ է կապված իմ կյանքնի հիմնական ուղին։ Թերևս ամենակարևոր բանն է, որ երիտասարդ տարիքում կարողանում ես գտնել քո կյանքի գլխավոր ուղին։
1968 թվականի նոյեմբերի 5- ին Կենին պայմանագիր է կնքում Սպորտինգի հետ։ Իր նորամուտը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին, երբ իր առաջին պաշտոնական խաղում, Սպորտինգը «Բենիտո Վիլիամարինա» խաղադաշտում հաղթեց Բետիսին, որին Սևիլյան հաղթել էր 1-0 հաշվով։ Հաջորդ խաղում Կինին արդեն դուրս եկավ որպես հարձակվող, որտեղ խաղում էին Ռասսինգ Ֆերրոլի դեմ։
Առաջին մրցանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինին իր խաղային կարիերայի երկրորդ սեզոնում խփելով 24 գոլ, դարձավ երրորդ դիվիզիայի լավագույն ռմբարկուն, իսկ Իսպանիայի սիրողական հավաքականում, որը գլխավորում էր Խոսե Սանտամարիան, Կինին կարողացավ օգնել թիմին դուրս գալ Եվրոպայի առաջնություն, իսկ եզրափակիչ խաղում նա դարձավ 4 գոլի հեղինակ։ 1970 թվականին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կուբալտա Լադիսլավը Կինիին հրավիրեց հավաքական, քանի որ տպավորված էր նրա խաղով, և Կինիին իր նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում Հոկտեմբերի 28-ին, որտեղ նրանք խաղում էին Հունաստանի հավաքականի դեմ։ Խաղը նա սկսեց պահեստայինների նստարանից, իսկ հետո փոխարինեց Գարատեին և կարողացավ խփել իր առաջին գոլը հենց նորամուտի խաղին, որտեղ իսպանացիները հաղթեցին 2-1 հաշվով։ Կինին հավաքականում խաղաց 35 խաղ, որից մեկը կայացավ 1982 թվականի հունիսի 2-ին Մադիրդում՝Գերմանիայի հավաքականի դեմ, որից հետո նա մասնակցեց 2 աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության։ 35 խաղերում Կինիին հաջողվեց խփել ընդամենը 8 գոլ, քանի որ նա խաղադաշտում չէր ստանում հարձակվորական այն ազատությունը, որը ստանում էր Բարսելոնայում և Սպորտինգում։ Այդ մասին նա պատմում է իր հուշերում.
Ես հիշում եմ այն խաղը, որը կայացավ Բարսելոնայի Սարիա մարզադաշտում, Գերմանիայի հավաքականի դեմ, 1974 թվականի փետրվարի 25-ին, երբ գերմանիայի հավաքականը գլխավորում էր Ֆրանց Բեկենբաուերը։ Այդ օրը խաղը ավարտվեց 1-0 մեր թիմի օգտին և ես հասա իմ նպատակին, բայց ես անակնկալի եկա, երբ իմ կատարած աշխատանքը մամուլը գնահատեց 0։
1924 թվականի նոյեմբերի 20-ին Կինիին խաղաց իր կարիերայի լավագույն խաղերից մեկը Իսպանիայի հավաքականում, և Շոտլանդիայի դարպասը գրավեց 3 գոլ, որից մեկը խաղից դուրս էր:1973-1974 թվականներին Կինին մասնակցեց 90 կմ հեծանվավազքի որտեղ գրավեց երրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշրջանում նրան հաջողվեց նվաճել իր կարիերայի երկրորդ տիտղոսը, խփելով 20 գնդակ դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։
Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1976 թվականներն Սպորտինգը դուրս մնաց սեգունդաից, չնայած նրան, որ Կինին լավ մրցաշրջան անցկացրեց։ Այդ տարի Բարսելոնայի գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը Սպորտինգին առաջարկում է 40 մլն պեսետա Կինիի համար, որը մեկ շաբաթվա ընթացքում դառնում է 5 մլն։ Բարսելոնայի նախագահ Ագուստի Մոնտալին անձամբ գնացել է Խիխոն և պայմանագիր կնքել Կինիի համար։ 4 տարի Բարսելոնայում խաղալուց հետո, Կինին 82մլն պեսետայով կրկին վերադառնում է Սպորտինգ Խիխոն։ Կինին Բարսելոնայի կազմում խաղում է 4 տարի, մասնակցելով 100 պաշտոնական հանդիպումների նա դառնում է 53 գոլի հեղինակ։
Կարիերայի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինին տեղափոխվելով Սպորտինգ այնտեղ խաղում է ձ տարի, մասնակցում 61 խաղի և դառնում 17 գոլի հեղինակ։ 1987 թվականին Կինին ավարտում է իր կարիերան։ Նա հունիսի 14-ին վերջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ և խաղում Բարսելոնայի դեմ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլի իսպանիայի գավաթ- 1981, 1983
- ՈՒԵՖԱի գավաթ - 1982
- Իսպանիայի առաջնության գավաթ -1983
- Սուպերկոպա դե Իսպանիա - 1984
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն ռմբարկու - 1974, 1976, 1980, 1981, 1982
- լավագույն ռմբարկու Իսպանիայի երկրորդ դիվիզիայում - 1970,1977
- Սպորտինգի լավագույն ռմբարկու - 271 գոլ
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ[4] | Եվրոգավաթ[5] | այլ[6] | Ընդհանուր առմամբ | ընկերական խաղ |
ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Դեպորտիվո Էնսիդեսա |
1966/67 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 1+ | 3+ | 1+ | 3+ |
1967/68 | 14 | 19 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 14 | 19 | 1+ | 4+ | 15+ | 23+ | |
ընդհանուր | 14 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 19 | 2+ | 7+ | 16+ | 26+ | |
Սպորտինգ Խիխոն | 1968/69 | 21 | 15 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 21 | 15 | 2+ | 1+ | 23+ | 16+ |
1969/70 | 35 | 24 | 1 | 1 | - | - | 0 | 0 | 36 | 25 | 4+ | 3+ | 40+ | 28+ | |
1970/71 | 30 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 13 | 8+ | 7+ | 40+ | 20+ | |
1971/72 | 24 | 10 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 11 | 9+ | 10+ | 36+ | 21+ | |
1972/73 | 34 | 11 | 8 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 16 | 5+ | 3+ | 47+ | 19+ | |
1973/74 | 34 | 20 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 21 | 10+ | 10+ | 46+ | 31+ | |
1974/75 | 32 | 12 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 15 | 8 | 4 | 46 | 19 | |
1975/76 | 34 | 21 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 22 | 13 | 13 | 50 | 35 | |
1976/77 | 38 | 27 | 5 | 4 | - | - | 0 | 0 | 43 | 31 | 8 | 6 | 51 | 37 | |
1977/78 | 32 | 15 | 10 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 24 | 8 | 8 | 50 | 32 | |
1978/79 | 33 | 23 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 38 | 23 | 11+ | 6+ | 49+ | 29+ | |
1979/80 | 34 | 24 | 9 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 45 | 25 | 7 | 4 | 52 | 29 | |
ընդհանուր | 381 | 215 | 50 | 26 | 6 | 0 | 0 | 0 | 437 | 241 | 93+ | 75+ | 530+ | 316+ | |
Բարսելոնա | 1980/81 | 30 | 20 | 10 | 11 | 2 | 1 | 0 | 0 | 42 | 32 | 15+ | 8+ | 57+ | 40+ |
1981/82 | 32 | 26 | 2 | 0 | 8 | 3 | 0 | 0 | 42 | 29 | 11 | 9 | 53 | 38 | |
1982/83 | 22 | 4 | 3 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 29 | 4 | 10 | 11 | 39 | 15 | |
1983/84 | 16 | 3 | 11 | 6 | 1 | 2 | 1 | 0 | 29 | 11 | 3 | 1 | 32 | 12 | |
1984/85 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
ընդհանուր | 100 | 53 | 26 | 17 | 13 | 6 | 3 | 0 | 142 | 76 | 40+ | 29+ | 182+ | 105+ | |
Սպորտինգ Խիխոն | 1984/85 | 21 | 9 | 10 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 17 | 0 | 0 | 31 | 17 |
1985/86 | 24 | 7 | 7 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 33 | 11 | 6+ | 1+ | 39+ | 12+ | |
1986/87 | 16 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 | 10+ | 5+ | 27+ | 7+ | |
1987/88 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
ընդհանուր | 61 | 17 | 18 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 81 | 30 | 17+ | 6+ | 98+ | 36+ | |
կարիերան «Սպորտինգ Խիխոն» | 442 | 232 | 68 | 39 | 8 | 0 | 0 | 0 | 518 | 271 | 110+ | 81+ | 628+ | 352+ | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 556 | 304 | 94 | 56 | 21 | 6 | 3 | 0 | 674 | 366 | 152+ | 117+ | 826+ | 483+ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Quini
- ↑ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ.
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա.
- ↑ Սուպերկոպա դե Իսպանիա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Փետրվարի 27 մահեր
- 2018 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Բարսելոնա ՖԱ մարզիչներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կեղծանուններ
- Սպորտինգ Խիխոնի ֆուտբոլիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ