Կիմ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Մուրադյան
Ծնվել է1938
Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 8, 1991(1991-11-08)[1]
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմիջնադարագետ, հայագետ, բյուզանդագետ և խմբագիր
Հաստատություն(ներ)Լրաբեր հասարակական գիտությունների և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1986)
Տիրապետում է լեզուներինհայերեն և հունարեն

Կիմ Մամբրեի Մուրադյան (1938, Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1991(1991-11-08)[1], Երևան, Հայաստան), հայ միջնադարագետ, հայագետ, բյուզանդագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր։

Պարույր Մուրադյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտց Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։

Հմտացել է հունարենին և 1970 թվականին որպես թեկնածուական դիսերտացիա պաշտպանել իր անդրանիկ մենագրությունը՝ «Բարսեղ Կեսարացու «Վեցաւրեան» հայ մատենագրության մեջ»։ «Վեցաւրեայի» հետքերը հայ մատենագրության մեջ պրպտելիս Կիմ Մուրադյանը վերանայել է Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Անանիա Շիրակացու գործերի աղբյուրներին վերաբերող շատ ավանդական դրույթներ։ Հետագայում այդ ամենը «Վեցաւրեայի» գիտական բնագիրը հրատարակելու հիմք է ծառայել, որով և սկիզբ է դրվել պրոֆեսոր Լ. Խաչիկյանի նախաձեռնած «Հայ թարգմանական հուշարձաններ» մատենաշարին։

Կիմ Մուրադյանը մի քանի տարի վարել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։

1976 թվականին Կիմ Մուրադյանը աշխատանքի է տեղափոխվել ԳԱ արևելագիտության ինստիտուտի նորաբաց Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին։ Այստեղ նա ավարտել ու հրատարակել է իր երկրորդ մենագրությունը՝ «Գրիգոր Նազիանղացին հայ մատենագրության մեջ», որի համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Միաժամանակ գիտական հանդեսներում նա տպագրել է մի շարք աղբյուրագիտական բնագրագիտական ուսումնասիրություններ։

Մահվանից առաջ նա հրատարակության է հանձնել Գրիգոր Նյուսացուն նվիրված մենագրությունը և ավարտել Բարսեղ Կեսարացու «Պահոց գրքի» պատրաստումը՝ մեկ առ մեկ նշելով իր չտեղադրած էջերի պատկանելիությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳԱ Արևելագիտության ինստիտուտ «Կ. Մ. Մուրադյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1992, էջ 236
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Մուրադյան» հոդվածին։