Ղադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ղադո
(վրաց.՝ ღადო)
վրաց.՝ ღადო
ԵրկիրՎրաստան Վրաստան
Մունիցիպալիտետ[[Ախալքալաք]]
ԲԾՄ1800 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներՀայերեն
Վրացերեն
Բնակչություն480[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
Ղադո (Վրաստան)##
Ղադո (Վրաստան)

Ղադո (նաև՝ Փապար, Ղադոլար), հայաբնակ գյուղ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, վարչական կենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1780-1830 մ բարձրության վրա, Ախալքալաք-Բակուրիան մայրուղու արևմտյան եզրին[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս ձգվում են Թրիալեթի լեռները, իսկ հյուսիս-արևելքում գտնվում է Տաբածղուրի լիճը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական պատմական գյուղ, որը հայաթափ է եղել 17-րդ դարում։ Կրկին բնակեցվել է հայերով 18-րդ դարի երկրորդ կեսին։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները սերում են Արևմտյան Հայաստանի Կարինի նահանգի համանուն գավառի Օրթիզ և Չրթլու գյուղերից։ 1918 թվականին Ղադոն համալրվել է Բայազետից և Ալաշկերտից գաղթած հայերով (հիմնականում՝ կանայք)։ Օրթիզը (այժմ՝ Uzunyayla) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Ծագումով օրթիզցի են նաև Ղադոյից ոչ հեռու գտնվող Բուռնաշեթ գյուղի բնակիչները[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ (կարտոֆիլ, հացահատիկային և կերային մշակաբույսերի աճեցում)։

Բնական աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ 1899 թվականին դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Ղադո գյուղը, որի տներից 38 տներից 12-ըքանդվել են, զոհվել 1 բնակիչ[2][3]։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում գտնվում են մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի եկեղեցին, հին գերեզմանոց, հին գյուղատեղի և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան: Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 344. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  3. «Մշակ», 1900, N 43, էջ 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։