Քեթրին Հելմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կետրին Հելմոնդից)
Քեթրին Հելմոնդ
անգլ.՝ Katherine Helmond
Ծնվել էհուլիսի 5, 1929(1929-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրԳալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 23, 2019(2019-02-23)[4] (89 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունBob Jones University? և Ամերիկյան կինոինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԸնտրանիSoap? և Who's the Boss??
Ամուսին(ներ)Ջորջ Մարտին
Պարգևներ և մրցանակներ

Քթտրին Մարի Հելմոնդ (անգլ.՝ Katherine Marie Helmond, հուլիսի 5, 1929(1929-07-05)[1][2][3][…], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ - փետրվարի 23, 2019(2019-02-23)[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, հաջողության է հասել շնորհիվ իր զանազան գրոտեսկային դերերով։ Իր կարիերայի ընթացքում Հելմոնդն արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, յոթ անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի և երկու անգամ՝ Թոնի թատերական մրցանակի համար։ Նա առավել հայտնի է «Օճառը», «Ո՞վ է այստեղ առաջնորդ», «Մարզիչը», «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սիթքոմներից։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելմոնդը ծնվել է Գալվեսթոնում (նահանգ Տեքսաս)։ Նա իր դերասանական կարիերան սկսել է տեղական բեմի վրա, այնուհետև տեղափոխվել է Հարավային Կարոլինա, որտեղ կրթությունը շարունակել է Բոբ Ջոնսի համալսարանում[6]։ 1950 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է հանդես գալ թատերական բեմում։ 1972 թվականին կատարել է իր առաջնելույթը «Քուլա բնից» Էպիզոդում։

1973 թվականին Հելմոնդը առաջադրվել է Թոնի մրցանակի, «Մեծ Աստված Բրաունը» բրոդվեյական պիեսում դերի համար։ Դրանից հետո նա հայտնվել է «Գինդերբուրգը» ֆիլմում։ Սկսած 1977 թվականից մինչև 1981 թվականը նա նկարահանվել է նորարարական կատակերգական «Օճառ» սերիալում, որտեղ մարմնավորել է գլխավոր դերակատար Քետրին Դեյմոնի դերը»։ Հիսուն տարեկան հասակում, Հելմոնդը մարմնավորել է սեռական բռնության ենթարկվված գլխավոր հերոսուհու դերը, որն առաջինն էր հեռուստատեսության պատմության մեջ։ Այդ դերի շնորհիվ նա 1981 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, ինչպես նաև չորս անգամ անընդմեջ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, լավագույն կնոջ դեր կատակերգական հեռուստասերիալում սկսած 1978 թվականից մինչև 1981 թվականը[7]։ Շոուի ավարտից հետո Հելմոնդին տրվեց մեկ այլ սեռական առաջադեմ դեր, «Ո՞վ է այստեղ առաջնորդ» սիթքոմում, որտեղ նա մարմնավորել է մայր Ջուդիտ Լայթի դերը։ Շոուն հեռարձակվել է սկսած 1984 թվականից մինչև 1992 թվականը, ունի 196 Էպիզոդ, իսկ քննադատների կարծիքով Հելմոնդը բեմում գլխավորն էր։ Այդ դերի շնորհիվ նա 1989 թվականին նորից արժանացել է մեկ «Ոսկե գլոբուս» և երկու անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի համար երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր կատակերգական հեռուստասերիալում։

1980 թվականին, հեռուստատեսության հաջողությունից հետո, Հելմոնդը մեծ էկրանին Խաղացել է մի քանի կարևոր դերեր։ Նա նույնիսկ խաղացել է մայր Գոլդի Հոունի դերում «Նավից դուրսը» (1987) կատակերգությունում և առաջադրվել է «Սատուրն» մրցանակին «Լորդուհին սպիտակի մեջ»(1988) ֆիլմի գլխավոր դերի համար։

«Ո՞վ է այստեղ առաջնորդ» սիթքոմն ավարտելուց հետո Հելմոնդը շարունակել է հանդես գալ ֆիլմերում, հիմնականում մարմնավորելով երկրորդական դերեր։ 1995-1997 թվականներին նկարահանվել է ևս մեկ՝ «Մարզիչը» սիթքոմում, մարմնավորելով ֆուտբոլային ակումբի տարօրինակ տիրուհու դերը։ 1998 թվականին հայտնվել է Թերի Գիլիամի «Ահն ու ատելությունը Լաս Վեգասում» ֆիլմում, իսկ սկսած 1996 թվականից մինչև 2004 թվականը հայտնվել է «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սիթքոմում։ 2002 թվականին իր դերի համար նա առաջադրվել է «Էմմի» մրցանակի համար։ Հաջորդ տարի սկսել է հազվադեպ հայտնվել է հեռուստատեսությամբ, իսկ 2011 թվականին նկարահանվել է «Իրական արյուն» էպիզոդում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գինին առավոտյան (1955)
  • Հավատացեք ինձ 1971)
  • Հիվանդանոց (1971)
  • Գինդերբուրգ (1975)
  • Ընտանեկան դավադրություն (1976)
  • Երիտասարդը ծովային հետևազորից (1976)
  • Ավազակների ժամանակը (1981)
  • Բրազիլիա (1985)
  • Նավից դուրս (1987)
  • Լորդուհին սպիտակի մեջ (1988)
  • Մանկ Զետերլենդի նշումները (1992)
  • Ամորե! (1993)
  • Լրտեսը ներսում(1996)
  • «Ահն ու ատելությունը Լաս Վեգասում» (1998)
  • Սև անցք (2002)
  • Բեթհովեն 5 (2003)
  • Ձեռնասայլակը (2006)
  • Ձեռնասայլակը 2 (2011)
  • Աշխատակից (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Katherine Helmond, the Man-Crazy Mother on 'Who’s the Boss?' Dies at 89
  5. 5,0 5,1 Golden Globe Awards for 'Katherine Helmond'Golden Globe Awards.
  6. «Biography for Katherine Helmond». Turner Classic Movies. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Katherine Helmond Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Հելմոնդ» հոդվածին։